ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ… ԵՎ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ / ­Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ

Նախ, ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­ներ ա­նե­լու պաշ­տո­նա­կան ո­րո­շում դեռ չկա, և ­զար­մա­նա­լի է, որ վար­չա­պե­տի ֆեյս­բուք­յան գրա­ռումն ի­րա­րան­ցում է ա­ռա­ջաց­րել:
­Հի­շո՞ւմ եք, ան­ցած բա­րի ժա­մա­նակ­նե­րում, ­Զատ­կի տո­նին, երբ ե­րե­խա­նե­րը ձու էին կռվաց­նում, նախ հավ­կի­թը թեթ­ևո­րեն խփում էին ա­տա­մին՝ ստու­գե­լու կճե­պի ամ­րութ­յու­նը: ­Նի­կոլ ­Փա­շին­յանն իր այդ ֆեյս­բուք­յան հայ­տա­րա­րութ­յամբ նույն խա­ղը խա­ղաց: ­Նա այդ­քան միա­միտ չէ, որ չհաշ­վար­կի: Ե­թե հաշ­վար­կը ցույց տա, որ ար­տա­հեր­թում հաղ­թե­լու է, կգնա ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի: ­Հա­կա­ռակ դեպ­քում՝ ըն­դա­մե­նը կար­ծիք է գրել, և դա դեռ ո­չինչ չի նշա­նա­կում: Ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին այդ «հայ­տա­րա­րութ­յու­նից» հե­տո ստեղծ­ված ա­ժիո­տաժն ինք­նին օգ­նում է ­Նի­կո­լին՝ իր այդ հաշ­վարկն ա­նե­լու գոր­ծում, քան­զի քա­ղա­քա­կան ու­ժերն այս կամ այն չա­փով բա­ցում են ի­րենց խա­ղա­քար­տե­րը… Ու­րեմն, ե­թե ­Նի­կո­լը գնա ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի, նրա հաղ­թա­նակն ար­դեն իսկ ա­պա­հո­վագր­ված կլի­նի, և­ որ­ևէ դրա­կան սպա­սե­լիք ակն­կա­լելն ա­նի­մաստ է: ­Հաղ­թե­լով այդ ընտ­րութ­յուն­նե­րում՝ կսկսվի «պա­տե­րին ծե­փե­լու», «աս­ֆալ­տին փռե­լու» մի նոր փուլ՝ էլ ա­վե­լի դա­ժան, ա­նո­ղոք, ան­կա­սե­լի…
Այս քաո­սա­յին ի­րա­վի­ճա­կում երկ­րի, պե­տա­կա­նութ­յան պահ­պան­ման, ա­ռա­ջըն­թա­ցի ե­րաշ­խի­քը ­Փա­շին­յա­նի հրա­ժա­րա­կանն է և ­նոր ընտ­րութ­յուն­նե­րը ար­դար, ա­զատ ու թա­փան­ցիկ կազ­մա­կեր­պե­լու ու­նա­կութ­յուն ու­նե­ցող ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րութ­յուն ու­նե­նա­լը: ­Սա­կայն… (ա՛խ, այդ սա­կայ­նը…) ընդ­դի­մութ­յան ա­վան­գար­դա­յին շար­քե­րում մենք տես­նում ենք քա­ղա­քա­կան ո­րոշ ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, ո­րոնց կու­սակ­ցութ­յուն­նե­րի «հա­ցը մեկ ան­գամ ար­դեն կե­րել ենք», և դ­րա լե­ղին դեռևս մեր կո­կոր­դում է: Եվ մար­դիկ, ի­րա­վամբ, հիաս­թափ­վում են, չեն վստա­հում ընդ­դի­մութ­յա­նը, սկսում են ե­րա­զել եր­րորդ ու­ժի հայտն­վե­լուն: Իսկ եր­րորդ ու­ժը մե­սիա չէ, որ երկն­քից իջ­նի, է­լի մեր մի­ջից պետք է ա­ռա­ջա­նա: Ե՞րբ… Աստ­ված գի­տի: Իսկ իշ­խող­ներն ու ընդ­դի­մա­դիր­ներն արդ­յոք թույլ կտա՞ն եր­րորդ ու­ժի ի հայտ գա­լուն: ­Չեմ կար­ծում: Իշ­խող­ներն ա­մեն ինչ կա­նեն նո­րե­լու­կին զի­նա­թա­փե­լու, վար­կա­բե­կե­լու հա­մար, ընդ­դի­մա­դիր­նե­րը կջա­նան նրան կուլ տալ, բե­րել ի­րենց շար­քե­րը և դարձ­նել ե­րե­սա­տե­ղի այն վա­հա­նը, ո­րի ետ­ևում կթաքն­վեն վե­րը հի­շա­տա­կածս ո­րոշ­նե­րը: Այ­սինքն՝ է­լի գործ կու­նե­նանք մեր տու­նը քան­դող «հայ­կա­կան հի­վան­դութ­յան» հետ, ո­րը քո­վի­դից էլ վատ­թար է:
­Տա Աստ­ված, որ ես սխալ­վեմ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.