ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ / ­Սոկ­րատ ԽԱՆՅԱՆ

Ինք­նութ­յան դաշտ
Օ­րեր ա­ռաջ Ս­տե­փա­նա­կեր­տի «­Դի­զակ պլյուս» հրա­տա­րակ­չութ­յու­նում ինձ մո­տե­ցավ ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ ­Սեր­գեյ ­Սա­ֆար­յա­նը, ջերմ բար­ևեց ու նվի­րեց եր­գե­րի իր ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն «Ինքնության դաշտ» խո­րագ­րով, հետև­յալ մա­կագ­րութ­յամբ. «­Սեր­գեյ ­Սա­ֆար­յան (­Նեմ­րութ)-ից: ­Սի­րով` ­Սոկ­րատ ­Խան­յա­նին… ­Դուք միշտ ­Դուք եք, ըն­կեր ­Խան­յան»: ­Պարզ է, բա­նաս­տեղ­ծը նկա­տի ու­նի իմ հե­տաքրք­րութ­յու­նը հայ պոե­զիա­յի, ա­ռանձ­նա­պես Ար­ցա­խում ստեղծ­վող քնա­րեր­գութ­յան վե­րա­բեր­յալ:
­Հայ­րա­բար ըն­դու­նե­լով գիր­քը` հարց­րի.
– Գ­րա­կան ա­նունդ` ­Նեմ­րութ, ին­չո՞ւ:
– ­Նեմ­րու­թը մեր հրա­բոր­բոք սարն է` կրա­կե սրտով:
­Հա­ճե­լի պա­տաս­խան էր:
Հ­րա­տա­րակ­չութ­յու­նից տուն գա­լուն պես, իմ սո­վո­րութ­յամբ, գիր­քը սկսե­ցի կար­դալ մա­տի­տը ձեռ­քիս: Տ­պա­վո­րութ­յու­նը ու­րա­խա­լի էր: ­Բայց կան եր­ևույթ­ներ, ո­րոնք շրջան­ցե­լը ճիշտ չէր լի­նի. երբ բա­ցե­ցի գիր­քը և­ ի­մա­ցա, որ այն տպագր­վել է ­Մի­շել ­Տանկ­րե­զի մի­ջոց­նե­րով, գո­հու­նա­կութ­յամբ մտո­րե­ցի. «Ապ­րե՛ս, ­Մի­շել, ֆրան­սիա­ցի մեր եղ­բայր, լավ գործ ես կա­տա­րել նաև այս դեպ­քում»: Ն­շենք, որ մեր մշա­կույ­թի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ծա­նոթ են ­Մի­շե­լին` ար­ցա­խա­հա­յութ­յան ֆրան­սիա­ցի որ­դուն:
­Հա­ճույ­քի շա­րու­նակ­վող ա­լի­քը, որ շո­յեց սիրտս, ան­վա­նի բա­նաս­տեղծ-գրա­կա­նա­գետ ­Վար­դան ­Հա­կոբ­յա­նի «Եր­կու բա­ռով» խոսքն է` Ա­ռա­ջա­բա­նի փո­խա­րեն, որ­տեղ գրված է. «­Կար­դում ես ­Սեր­գեյ ­Սա­ֆար­յա­նի բա­նաս­տեղ­ծութ­յու­նը և­ ան­մի­ջա­պես նրա մտա­ծո­ղութ­յանն ես հա­ղոր­դակց­վում, զգում ես, որ բառն ա­վե­լին լի­նե­լու ճի­գեր չի գոր­ծադ­րում, պարզ, գրե­թե ման­կա­կան հա­յացք է բե­րում իր հետ, ո­րը չի կա­րող իր խոր­քով չտրա­մադ­րել… ­Սեր­գեյն ինքն ի­րեն սպա­սում է հեռ­վում: ­Բա­րի հան­դի­պում» (­Նեմ­րութ, «Ինք­նութ­յան դաշտ», «­Վա­չա­գան ­Բա­րե­պաշտ» հրա­տա­րակ­չութ­յուն, 2020, էջ 3): Ա­պա մեր հիաց­մունքն է ծփում բա­նաս­տեղ­ծու­հի-գրա­կա­նա­գետ ­Ժան­նա ­Բեգ­լար­յա­նի վե­րա­բեր­յալ, ո­րը խմբագ­րել է սույն ժո­ղո­վա­ծուն: Ըն­ծա­յա­կա­նում կար­դում ենք. «Իր գե­ղար­վես­տա­կան մտա­ծո­ղութ­յան ինք­նա­տի­պութ­յամբ հե­ղի­նակն ի­րերն ու եր­ևույթ­ներն ի­մաս­տա­վո­րում է ա­զատ ըն­կալ­մամբ և ­լեզ­վա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի դրսևոր­ման թար­մութ­յամբ՝ իր ապ­րած դրա­մա­տիկ ժա­մա­նա­կի դի­մա­պատ­կե­րը բա­ցա­հայ­տե­լով չկրկնվող նրբե­րանգ­նե­րով» (նույն տե­ղում, էջ 2):
­Մեր հիաց­մուն­քը ­Նեմ­րու­թի պոե­զիա­յից բխում է նրա թարմ եր­գափն­ջից, պատ­կե­րա­վոր մտա­ծո­ղութ­յու­նից, ժա­մա­նա­կի խոր­քա­յին ըն­կա­լու­մից, մայր ժո­ղովր­դի պատ­մութ­յան դժվա­րին ու հե­րո­սա­կան է­ջե­րի ի­մա­ցութ­յու­նից, թշնա­մու դեմ մա­քառ­ման նո­րօր­յա վճռա­կա­նութ­յու­նից, ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յան պատ­վա­բեր զգա­ցու­մից, ժո­ղովր­դի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ե­րանգ­նե­րի ինք­նա­տիպ պատ­կե­րու­մից:
­Կա­րող ենք հաս­տա­տել, որ ­Նեմ­րու­թը կյան­քի ճա­նա­չո­ղութ­յամբ ու պատ­կե­րա­վոր­ման նրբան­կա­տութ­յամբ աստ­վա­ծաշ­նորհ բա­նաս­տեղծ է: Ն­րա եր­գե­րում ճա­կա­տա­յին ո­չինչ չկա: ­Պոե­զիա­յի հա­սա­րա­կա­կան նշա­նա­կութ­յու­նը ընդգծ­ված է կեն­սա­փի­լի­սո­փա­յա­կան ընդ­հան­րա­ցում­նե­րով:
Այս­տեղ անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում նաև նշել ­Նեմ­րու­թի բա­ռա­պա­շա­րի շեր­տե­րը, բնա­պատ­կեր ստեղ­ծե­լու հմտութ­յու­նը, ա­ռանձ­նա­պես պատ­կեր-ապ­րում հյու­սե­լը:
Չ­գի­տես ին­չու, ­Նեմ­րու­թը գրքում բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը շար­քե­րի չի բա­ժա­նել, սա­կայն նշենք, որ նրա եր­գե­րի մեծ մա­սը կյան­քի թրթռա­ցող կող­մե­րի ընդ­հան­րաց­ված գո­բե­լեն է: ­Պար­զա­պես նա ժա­մա­նա­կի շուն­չը զգա­ցող եր­գիչ է, բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ ու­նի, ո­րոն­ցում սի­րո ե­րա­զը ծփում է հայ­րե­նա­սի­րութ­յան զգա­ցու­մով, խո­հը` պոե­տա­կան հրա­պա­րա­կա­խո­սութ­յամբ, ցա­վը-հույ­սի, անց­յա­լը-ներ­կա­յի, ներ­կան-ա­պա­գա­յի զու­գոր­դութ­յամբ:
­Նեմ­րու­թի խոսքն ի­րենն է: Ն­րա եր­գե­րից ոչ մե­կը չի հի­շեց­նում որ­ևէ դա­սա­կա­նի կամ ժա­մա­նա­կա­կից ան­վա­նի պոե­տի տողն ու պատ­կե­րը: Ե՛վ հա­ջող­ված պատ­կերն է ի­րե­նը, և՛ ան­հա­ջո­ղը: Ինքն է իր մտահ­ղա­ցում­նե­րի և­ ա­սե­լի­քի մեջ:
­Նեմ­րու­թը լավ է գի­տակ­ցում, որ բա­նաս­տեղ­ծա­կան ար­վես­տը մի կող­մից ա­ռինք­նող է, մյուս կող­մից` դժվա­րա­մարս, միա­ժա­մա­նակ նա հա­վա­տում է իր նվի­րու­մին ու վճռա­կա­նութ­յա­նը` կար­ևո­րե­լով իր ընտ­րած ու­ղու ան­դար­ձութ­յու­նը.
Ան­դարձ ճա­նա­պար­հի//թևին թռչել եմ սո­վո­րում//դարձ­յալ//բռիս մեջ երկն­քից իջ­նող// ձիե­րի սանձն ա­ռած:
Իր հա­վա­տի նժույ­գին հե­ծած բա­նաս­տեղ­ծը մտնում է կյան­քի բազ­մա­շերտ աշ­խարհ` մե՛րթ ման­կութ­յան օ­րե­րի աստ­ղե­րը փնջե­լով, մե՛րթ պա­տե­րազ­մի վե­րած­ված խա­ղա­ղութ­յան օ­րե­րը կծկե­լով, հետև­յալ բաղ­ձան­քով. «­Թող էլ կա­րո­տը ծա­ղիկ­ներ չպա­հան­ջի»: ­Նեմ­րու­թը հայ­րե­նի երկ­րի սե­փա­կան պան­նոն է ա­րա­րում: Ն­րա հո­գում հայ­րե­նի­քը «կամր­ջից կա­մուրջ ձգվող ձո­րեր են», «լեռ­նե­րից լեռ­ներ ձգվող ­Մա­սիս», «խա­ղա­ղութ­յուն չու­նե­ցող խա­ղա­ղութ­յուն»: Արդ­յուն­քում`
Ս­րից սուր,//մար­տից մարտ,//մար­դուց մարդ,//ապ­րող//հա­վեր­ժութ­յուն…
Եվ ոչ միայն այդ: ­Հայ­րե­նի­քի պատ­կե­րը չի վեր­ջա­կետ­վում նրա ո՛չ հա­յաց­քի առջև, ո՛չ էլ եր­գի ընդ­հան­րաց­ման մեջ: Եր­կի­րը նրա հա­մար թանկ, ապ­րեց­նող հու­շե­րի ու­լուն­քա­շար է: ­Նա երկ­րին հան­դի­պում է ի­րենց «բա­կի կռիվ-կռիվ խա­ղա­ցող ե­րե­խա­նե­րի աչ­քե­րում», «թթի ծա­ռի տակ նար­դի խա­ղա­ցող ծե­րու­նի­նե­րի հա­յացք­նե­րում», նոր կա­ռուց­վող շեն­քե­րի, փո­ղոց­նե­րի, թո­նիր­նե­րի մեջ, ար­ևի վրա, լուս­նի փե­շե­րին և­ իր սրտի մեջ: Այս­քա­նից հե­տո ա­ռանց ճի­չե­րի ու վա­նող քա­րո­զի ծիա­ծա­նում է այն նվիր­յալ­նե­րի ե­րա­զան­քը, որ կա­մար­վում է սե­րունդ­նե­րի հաղ­թար­շավ­նե­րի ճամ­փին.
Եր­կի՜ր,//բա՜րձր ես,//բա՜րձր ես,//բա՜րձր ես,//այն­քա՜ն բարձր ես,//որ քեզ հան­դի­պում եմ//ա­մե­նա­բարձր//այն հո­ղաթմ­բին,//ուր ինձ հա­մար//ի­մաս­տա­վոր­վում են//բո­լոր բար­ձունք­նե­րը:
Ան­կա­խութ­յան շրջա­նի հայ պոե­զիա­յում քիչ չի ներ­կա­յաց­վել «Ոչ պա­տե­րազմ-ոչ խա­ղա­ղութ­յուն» ժա­մա­նա­կաշր­ջա­նի էութ­յու­նը: ­Նեմ­րու­թի «Երբ եմ լի­նե­լու…» տո­ղով սկսվող բա­նաս­տեղ­ծութ­յու­նը նոր խոսք է, նոր խո­րի­մաստ պատ­կեր: ­Նախ ընդգծ­ված է հար­ցադ­րու­մը. «Ե՞րբ եմ լի­նե­լու ա­ռանց պա­տե­րազ­մի, ա­ռանց խա­ղա­ղութ­յան», ա­պա մեր ժո­ղովր­դի դժվա­րին ճա­նա­պար­հի առ­կա­յութ­յու­նը.
Ես մինչև հի­մա//չեմ հաս­կա­նում`//ո­րի՞ տու­ժածն եմ,//ո­րի՞ շղթայ­ված//շա­րու­նա­կութ­յու­նը:
­Սա­կայն վկա­յենք, որ բա­նաս­տեղ­ծի այս հար­ցադ­րու­մը խեղճ ու կրակ մո­լոր­վա­ծի ա­նո­րոշ վի­ճա­կի ճիչ չէ, այլ՝ հե­րոս ժո­ղովր­դի քա­ջա­կո­րով զա­վա­կի ինք­նագ­նա­հա­տանք.
­Ձեռ­քե­րիս մեջ//և՛ ար­կեր են,//և՛ ա­ղավ­նի­ներ:
Ե՛վ ար­կե­րը, և՛ ա­ղավ­նի­նե­րը պատ­մութ­յան ըն­թաց­քում մշտա­պես ե­ղել են մեր ժո­ղովր­դի ա­րա­րու­մից կոշ­տա­ցած ա­փե­րում: ­Բա­նաս­տեղծն ընդվ­զում է ա­նընդ­մեջ պա­տե­րազմ հրահ­րող­նե­րի դեմ` կա­տա­րե­լով ար­դա­րա­միտ ընդ­հան­րա­ցում.
Ե­թե իմ պա­տե­րազմն//ու խա­ղա­ղութ­յու­նը//փա­կագ­ծե­րի մեջ//փակ­ված են միշտ,//հար­սա­նի­քի խնա­մա­խոս­նե­րին//գնդա­կա­հա­րել է պետք:
­Նեմ­րու­թը պոե­տա­կան իր հո­գու քար­տե­զին տես­նում է և՛ մեր փրկված փոք­րիկ ­Հա­յաս­տա­նը, և՛ մեր կո­րուս­յալ երկ­րի հա­յա­շունչ սա­րերն ու դաշ­տե­րը: ­Կորս­տի նրա ցա­վը, սա­կայն, չի հաշ­տեց­վում պար­տութ­յան հետ, ընդ­հա­կա­ռա­կը, նրա կրծքի տակ ա­լիք­վում է մայր ժո­ղովր­դի հա­վա­տը ու դառ­նում հաղ­թա­նա­կի օրհ­ներգ, որ­տեղ հնչում է հա­վա­տը, որ ­Հա­յոց հաղ­թա­նա­կի դրո­շը շո­ղա­լու է «­Մա­սիս լե­ռան գա­գա­թին».
Ես տես­նում եմ դե­պի// Ա­րա­րատ ել­նող// հետ­քե­րը// ­Սո­ղո­մոն ­Թեհ­լեր­յա­նի:
­Թեհ­լեր­յա­նի ան­վան ա­մեն մի տա­ռի մեջ հնչում է վրե­ժի կո­չը, քան­զի մեկ դա­րից ա­վե­լի է, ինչ «Ծն­վում ենք որ­պես Հ­րանտ ­Դինք», ո­րը դառ­նում է պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու հրա­մա­յա­կան` կո­րուս­յալ ­Հայ­րե­նի­քը տուն բե­րե­լու փա­փա­գով:
­Նեմ­րու­թի պոե­զիան ընդ­հան­րաց­նող ե­րանգ­նե­րի հա­մա­չափ հյուս­վածք է` ­Հա­յոց հա­զա­րամ­յակ­նե­րի կեն­սա­փի­լի­սո­փա­յութ­յան հո­լո­վու­մով: ­Բա­նաս­տեղ­ծը մտքի աչ­քերով, հո­գու ջեր­մութ­յամբ, սրտա­ծա­ծան կա­րո­տով ներ­կա­յաց­նում է ­Հա­յոց սե­րունդ­նե­րի ման­կութ­յունն ու պատանե­կութ­յու­նը, ե­րի­տա­սար­դութ­յունն ու Աստ­վա­ծա­պատ­կեր ծե­րութ­յու­նը` հա­մեմ­ված մեր ազ­գա­յին ճա­կա­տագ­րի ի­րական ծա­ծա­նում­նե­րով, ­Մաշ­տոց­յան գյու­տով, ­Խորենա­ցիա­կան Ող­բով ու Ա­վա­րայր­ված հե­րո­սա­կա­նութ­յամբ, ­Հա­յոց մեծ ե­ղեռ­նի սրտա­կե­ղեք ցա­վից ծնված վրե­ժի նո­րա­բոր­բոք հրի թե­ժա­ցում­նե­րով: Ե­րի­տա­սարդ գրո­ղի «ես»-ի հո­լո­վույ­թում մայր ժո­ղովր­դի դեռևս շա­րու­նակ­վող գո­յա­մարտն է, ո­րի ա­ռա­ջին գծում հան­դես են գա­լիս ­Վար­դան­ված նվիր­յալ­նե­րը: Ն­րանց շուր­թե­րով 21-րդ ­դա­րի ­Հա­յոց բա­նա­կի զին­վոր-բա­նաս­տեղծ ­Նեմ­րու­թը մտո­րում է. «­Խա՞ղ, թե` կռիվ», ո­րի՞ հա­մար են սկսվում պա­տե­րազմ­նե­րը: ­Խա­ղա­ղութ­յու­նը հու­շում է, որ` եր­կու­սի…»: Այս հար­ցադ­րու­մից հե­տո բա­նաս­տեղծն ար­ձա­նագ­րում է, որ յու­րա­քանչ­յուր հայ սերն­դի «­Ման­կութ­յու­նը փաս­տո­րեն խա­ղա­ղութ­յան վեր­ջին խաղն է դառ­նում…»: ­Վեր­ջա­պես բա­նաս­տեղ­ծը բա­նաձ­ևում է.
­Խա՞ղ, թե` կռիվ…//և­ ի՞նչ տար­բե­րութ­յուն,//երբ մե­զա­նից շա­տերն//ար­դեն պատ­ճառ ու­նեն//դրանց միջև//ըն­կած սահ­մա­նը//կո­չե­լու ԿԱՐՈՏ:
­Նեմ­րու­թի բա­նաս­տեղ­ծա­կան խո­հե­րը փի­լի­սո­փա­յա­կան մտո­րում­նե­րի ծփանք­ներ են, ո­րոնց ծա­ծա­նում­նե­րում ըն­թեր­ցո­ղը լսում է իր ի­մաս­տուն պա­պի, հոր, ա­վագ եղ­բոր խոր­հուրդ­նե­րը, սրբա­սուրբ նա­հա­տակ­նե­րի ապ­րեց­նող դա­սե­րը` հայ­րե­նի երկ­րի և կեն­սան­վեր մոր Աստ­վա­ծա­հա­ճո պատ­գա­մով.
­Թե մորս գրկից ար­ևը ծա­գեր,//ճա­ռա­գայթ­նե­րը կհա­տեին//սի­րո բո­լոր սահ­ման­նե­րը,// և­ ոչ ոք աշ­խար­հում// ա­նարև ապ­րե­լու//ա­ռիթ չէր ու­նե­նա:// ­Պաշ­տե­ցե՛ք մո­րը:// ­Մոր գրկի մեջ// ապ­րած օ­րերն են// միայն ապ­րած:
Գ­րա­կա­նա­գետ­նե­րը կա­րող են հաս­տա­տել, որ ա­մե­նից դժվա­րը հա­ջող­ված գիր­քը գրա­խո­սելն է, ո­րով­հետև նրա­նում զե­տեղ­ված բարձ­րար­վեստ բո­լոր եր­գե­րի վեր­լու­ծա­կան գնա­հա­տում­նե­րը քննա­դա­տին դարձ­նում են ո­գե­շունչ մեջ­բե­րող­ներ և­ ա­պա` ինք­նա­մո­ռաց ծաղ­կա­հա­վաք` բազ­մե­րանգ ու բազ­մա­բույր վար­դե­րի ծաղ­կա­նո­ցում: Ն­ման եզ­րա­կա­ցութ­յան ես հան­գում ­Նեմ­րու­թի եր­գե­րի գիր­քը կար­դա­լուց հե­տո: Ըմ­բոշխ­նում ես գրքի «Լ­սում եմ ձայ­նե­րը ին­ձա­նից բամ­բա­սող իմ մտքե­րի», «­Վայրկ­յան­նե­րի մեջ թաքն­ված տա­րի­ներ կան» և­ այլ ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ներ, գե­ղա­գի­տա­կան հա­ճույք ես զգում: ­Մեջ­բե­րենք հետև­յալ երգն ամ­բող­ջութ­յամբ.
­Ժայ­ռե­րի վրա//ծաղ­կել են//քա­րե­րը.//այդ­տե­ղով//հաս­տատ ան­ցել է//իմ տա­տը://Ես նրան եր­բեք//չեմ տե­սել //հարթ ճա­նա­պարհ­նե­րին:
Այս­պես, սիրտ շո­յող է­ջե­րը, քեզ թևե­րին ա­ռած, տա­նում են ա­ռաջ, ոչ թե կար­դում ես տո­ղե­րը, այլ ձուլ­վում ես նրանց: ­Կար­դա­լով ­Նեմ­րու­թի եր­գե­րը` հա­մոզ­վում ես, որ մեր ժա­մա­նակ­նե­րում «Ինչ-որ տեղ հարթ են կա­ծան­նե­րը, բայց չեն եր­ևում մերկ ոտ­քե­րով մար­դիկ», ու ա­կա­մա­յից ուղ­ղա­կի հպար­տութ­յամբ ձեռք ես մեկ­նում ժա­մա­նա­կի հա­յա­ծուփ հե­րո­սա­կան ո­գուն և ­միա­նում բա­նաս­տեղ­ծին ու նրա հետ միա­սին ա­ղո­թում.
­Կար­միր եր­կին­քը թռիչ­քից ա­ռաջ//­Կուրծ­քը սեղ­մել է ամ­պե­րին.//տղեր­քը հո­րի­զո­նի խառ­նա­րա­նում//հաղ­թա­նա­կի պարն են պա­րում://­Խո­նար­հու­մի փո­խա­րեն// Ա­ղավ­նի­նե­րը ծա­փա­հա­րում են://Եր­ևի մար­տե­րից ա­ռաջ//տղերքն ա­սել են`// հար­սա­նի­քի ենք:
­Նեմ­րու­թը սի­րո եր­գե­րում մեր օ­ջա­խան­վեր պա­պե­րի հա­վա­տա­րիմ ժա­ռան­գորդն է, հա­վա­տար­մութ­յան նվիր­յա­լը, ո­րի շուր­թե­րին շա­փա­ղում է այս ա­ղոթ­քը. «­Սի­րո տա­րա­ծութ­յան մեջ գան­գուր են ան­գամ թաքն­ված հա­յացք­ներդ»: Ք­նա­րա­կան հե­րո­սը չի թաքց­նում կա­րո­տի իր խոս­տո­վա­նութ­յու­նը. «­Քեզ հետ ան­լու­սին գի­շեր ու­նե­նա­լը քաղցր է, միայն թե գի­շերն ան­վերջ լի­նի»: ­Կա­րե­լի է օ­րի­նակ­ներն ա­վե­լաց­նել, բայց չբե­րել սրտի Աստ­վա­ծա­հա­ճո այս խոս­տո­վա­նութ­յու­նը` ճիշտ չէր լի­նի, քա­նի որ պատ­կե­րը հայ­կա­կան է, եր­դու­մը սար­վո­րի` ուղղ­ված սա­րի աղջ­կան` Աստ­ղիկ դի­ցու­հու աչ­քե­րով.
­Մի փունջ կա­կաչ ձեռ­քիդ,//սա­րից իջ­նում ես//ճեր­մակ://­Դու ցնորք չես, ա­յո՛,//բայց ինձ//թվում ես ե­րազ://­Մի փունջ ձո­րեր ձեռ­քիդ,//սա­րե­րից իջ­նում ես//հան­դարտ:// ­Մի փունջ սա­րեր ձեռ­քիդ,//սա­րե­րից իջ­նում ես//կրակ…//­Դու ա­մե­նա­մեծ//փունջն ես աշ­խար­հի`//փնջիդ մեջ//սար ես, ձոր,//վարդ ու կա­կաչ:
­Դեռ ա­վե­լին, բա­նաս­տեղծն իս­կա­կան սե­րը տես­նում է նվի­րու­մի, սրտա­ցա­վութ­յան, հո­գա­տա­րութ­յան, օ­ջա­խա­պաշ­տութ­յան, հայ­րե­նա­սի­րութ­յան և ­հա­յա­պատ­կեր այլ բա­րե­մաս­նութ­յուն­նե­րի մեջ: ­Մինչ­դեռ դրանք ճա­կա­տա­յին բա­ռեր չեն, այլ` հո­գու, սրտի, ե­րա­զի ան­բիծ պատ­կեր-ապ­րում.
Անձր­ևա­թաց բույրդ//հա­վա­քել պա­հում եմ//ծո­ցագր­պա­նիս մեջ://Երբ ա­վարտ­վեն// տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րը,//ես այն շաղ կտամ//լուս­նի փե­շե­րին,//որ մութն էլ// լուս­նա­լույ­սով ծաղ­կի//քո բույ­րից:
­Բո­լոր լրջա­միտ սի­րող­նե­րը հաս­տա­տում են` որ­տեղ ար­ևում է մեծ սե­րը, այն­տեղ ստվե­րում է նաև խան­դը, ան­տար­բե­րութ­յու­նը խորթ է Աստ­վա­ծան­վեր ­Սի­րուն: Այս կեն­սա­հաս­տատ ի­մաս­տութ­յու­նը ևս­ իր տեղն է գտել ­Նեմ­րու­թի պոե­զիա­յում: Եվ քա­նի որ նրա սի­րած էա­կը նման է ­Լուս­նին, ուս­տի՝ ­Սի­րո հո­լո­վույ­թում խան­դի նրա ապ­րում­նե­րը առնչ­վում են գե­ղեց­կա­տես ­Լուս­նին.
­Լուս­նի ստվերն ինձ ա­նընդ­հատ//հի­շեց­նում է քեզ,//հնա­րա­վոր է` դու մեր հան­դիպ­ման օ­րը,//մութն ա­ռիթ օգ­տա­գոր­ծե­լով,//լուս­նից մի պա­տա­ռիկ ես խլել:// ­Կամ էլ լու­սինն ին­ձա­նից թա­քուն//սի­րա­հար­վել է քեզ:
­Նեմ­րու­թի եր­գա­շա­րը, ա­կունք­վե­լով մեր ժո­ղովր­դին բա­ժին հա­սած ճա­կա­տագ­րից, իր ծալ­քե­րում նե­րա­ռում է մեր կրած բո­լոր հո­գե­վի­ճակ­նե­րի շեր­տե­րը` խա­ղաղ օ­րե­րից-գո­յա­մարտ, գո­յա­մար­տից-հաղ­թա­նակ, հաղ­թա­նա­կի շու­քի տակ-սի­րո ծիա­ծան, ու քա­նի որ հար­ևա­նը գորշ գայ­լե­րի ոհ­մակն է, սի­րո քնքշան­քի տի­րույ­թում` որ­պես զգո­նութ­յուն, պետք է հրա­զեն ու­նե­նանք: Ք­նա­րա­կան հե­րո­սը տես­նում է, որ «Թն­դա­նո­թի ծայ­րին ­Խա­ղա­ղութ­յան մարտ է ըն­թա­նում, ան­գամ թնդա­նոթ­ներն աշ­խար­հին մո­տե­նալ են ու­զում», «Թ­ռիչ­քը օ­դում թռչել է սո­վո­րում, օ­դը զի­նա­դա­դա­րից զի­նա­դա­դար պա­տե­րազ­մում է: ­Հատ­կա­պես հի­մա, հատ­կա­պես ա­ռաջ, հատ­կա­պես հե­տո»:
­Տես­նե­լով մայր ժո­ղովր­դի ա­ռա­ջըն­թա­ցին բա­ժին հա­սած վտանգ­նե­րը` բա­նաս­տեղ­ծը խոր­հուրդ է տա­լիս չծա­փա­հա­րել «ա­մեն պա­տա­հած ճամ­փոր­դի», վստա­հութ­յան մեջ «չլի­նել պար­զու­նակ», կյան­քում կան եր­ևույթ­ներ, ո­րոնք «­Բա­ցա­ռել է պետք: Չ­գի­տեմ` հատ­կա­պես ի՞ն­չը, բայց ինչ-որ բան բա­ցա­ռել է պետք»:
­Բա­նաս­տեղ­ծի նման ապ­րում­նե­րը չեն քնում եր­բեք, քան­զի իր բո­լոր ապ­րում­ներն առնչ­ված են երկ­րի-ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րին, ա­ռանց ո­րի ան­հա­տը չի կա­րող ու­նե­նալ նույ­նիսկ հու­շեր: ­Բա­նաս­տեղծն իր բո­լոր հու­շե­րը կա­պում է ­Հայ­րե­նի­քի հետ, խա­ղա­ղութ­յու­նը` պա­տե­րազ­մել կա­րո­ղա­նա­լու հետ: ­Հենց այդ­պես, ո­րով­հետև, ինչ­պես վկա­յում է եր­գի­չը, «­Բո­լոր պա­տե­րազմ­ներն ինձ հետ կապ ու­նեն: Ես պա­տե­րազ­մից մնա­ցած շա­րու­նա­կութ­յուն եմ»:
­Նեմ­րու­թի բա­նաս­տեղ­ծա­կան ա­ռա­ջին թար­մա­շունչ գրքի մա­սին դեռևս գրե­լու են, քան­զի այն, հի­րա­վի, ինք­նութ­յան դաշտ է` ­Հա­յոց դա­րա­վոր-հա­րուստ-բարձ­րար­վեստ-ազ­գա­յին-հա­մա­մարդ­կա­յին պոե­զիա­յի գան­ձա­րա­նում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.