Մարտին ԳԻԼԱՎՅԱՆ

 

ԵԼԻ՛Ր, ՍՅՈՒՆԻ՛Ք
Ելի՛ր, Սյունի՛ք, ժամն է արդեն
Բազկիդ ուժը ցույց տալու,
Քո որդիքը մի-մի բերդ են,
Առյուծներ են ահարկու:
Քաջ Նժդեհի ոգին քո մեջ
Թող հուրհրա այս ժամին,
Կրակ դառնա թող նա անշեջ,
Ու թող զգա թշնամին,
Որ ձորերդ անդնդախոր
Գերեզմաններ կդառնան
Նրանց համար, ովքեր այսօր
Թուրք ասկյար են ու վարձկան:
Զարկիր զարկը դու քո վերջին.
Հավատարիմ նախնյաց կանչին՝
Ցույց տուր ոգին քո անկոտրում,
որ հզոր է ու անհատնում…

Ելի՛ր, Սյունի՛ք, զարկդ զարկիր,
Ու լեռներում քո արծվաբույն
Թող միշտ հնչի կանչը նախնյաց.
«Հացն ու գինին, տեր կենդանին»:
Զարկիր, ու քո զարկից հուժկու
Թող ձորերդ արձագանքեն
Դավիթ Բեկի կոչն ահարկու.
«Հացն ու գինին, տեր կենդանին»:
Թող ձորերդ արձագանքեն
Մխիթարի ձայնն առնական.
«Առաջ, քաջե՛ր, իմ արծիվներ»,
«Հացն ու գինին,
տեր կենդանին ձեզ ապավեն»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.