ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ

received_329848458051049ՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է արձակագիր
ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

ՙԳրա­կան թեր­թը՚ միա­նում է շնորհավորանքին

Սամ­վել ԿՈՍՅԱՆ – Դժ­վար է հա­վա­տալ, որ Ա­րա ­Նա­զա­րեթ­յանն ար­դեն 70 տա­րե­կան է, ին­չի ա­ռի­թով շնոր­հա­վո­րում եմ: ­Տա­րի­քը փա՞ստ է, թե՞ զգա­ցո­ղութ­յուն, 70-ը փա­կա­գի՞ծ է, թե՞ կյան­քը նո­րո­վի ըն­կա­լե­լու հնա­րա­վո­րութ­յուն:
Ա­րա ՆԱԶԱՐԵԹՅԱՆ – ­Փաս­տի զգա­ցո­ղութ­յուն ու փա­կագ­ծից խու­սա­փե­լու մղում:
Ար­ցախ­յան պայ­քա­րի տա­րի­նե­րին, աշ­խար­հից կտրված, է­սօր­վա կա­պի մի­ջոց­նե­րը չկա­յին, տնե­ցոնց էլ «խա­բել» էի, թե ու­սում­նա­կան վար­ժանք­նե­րի ենք գնա­լու, որ ետ­ևիցս զո­րա­մաս չգա­յին. թե ողջ ու ա­ռողջ վե­րա­դառ­նա­յի՝ լավ, ե­թե մի բան պա­տա­հեր՝ մեկ է, կի­մա­նա­յին, նա­խօ­րոք ին­չո՞ւ ան­հանգս­տա­նա­յին: Կ­ռի­վը սա­րե­րում էր, մեր հար­ևա­նի տղան զոհ­վեց, ու մե­րոնք գի­տեին, որ նույն զո­րա­մա­սում ենք, մեկ-եր­կու օ­րից կի­մա­նա­յին, որ զո­րա­վար­ժութ­յուն­նե­րի չեմ… ­Ցե­րեկ­նե­րը հա­մե­մա­տա­բար հեշտ էին անց­նում, գի­շեր­նե­րը նա­յում էի աստ­ղե­րին, ու միակ կապն էն էր, որ գու­ցե մե­րոնք էլ էդ ժա­մին էդ նույն աստ­ղին են նա­յում…
­Հե­տո ինձ հա­մո­զե­ցի, որ մեկ է, անց­նե­լու է՝ կա­րե­լին ա­նում ես, անհ­նա­րի մա­սին մտա­ծե­լուց էլ օ­գուտ չկա, բա­նի տեղ մի՛ դիր: ­Քեզ ան­ջա­տում ես, ու կանց­նի: Ու ան­ցավ: ­Մեկ էլ տես­նում ես՝ էդ­պես 70 տա­րի է ան­ցել, ու ար­դեն էդ­քան տա­րե­կան ես:

Ս. Կ. – ­Պա­տե­րազ­մի թե­ման ա­ռաջ­նա­յին է ­Ձեր  ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում: ­Պա­տե­րազմ և գ­րա­կա­նութ­յուն: Եթե մար­տա­դաշ­տում, որ­պես ա­զա­տա­մար­տիկ, գի­տակ­ցում էիք, որ խա­ղա­ղութ­յու­նը թշնա­մուն հաղ­թե­լով է, հա­վա­տո՞ւմ եք, որ մշա­կույ­թը կա­րող է խա­ղա­ղութ­յան եր­կա­րատ­ևութ­յան ե­րաշ­խա­վոր լի­նել:
Ա. Ն. – Ա­ռաջ­նա­յի­նը չէ՝ եր­ևա­ցո­ղը:
Ինձ ա­վե­լի հո­գե­հա­րա­զատն ու թրթի­ռո­տը դեռ սո­վե­տի ժա­մա­նակ ի­րա­կա­նա­ցած անհ­նար ե­րա­զանք «­Տա­պան» (եր­կի­մաստ՝ ­Նո­յի փրկա­նավ և ­յու­րա­քանչ­յու­րի էն աշ­խարհ գնա­ցա­ծի տա­պա­նա­քար. ­Սա­նահ­նա վան­քի գա­վի­թում կա տա­պա­նա­գիր՝ «Ափ այն»՝ տա­պա­նա­նա­վով էն ափ… Էն ժա­մա­նակ­նե­րի չա­փա­նի­շով եր­ևե­լի մե­կի՝ խո­րաեզ­րագ­ծով ու հսկա, ու ով ա­նու­նը նշելն ան­կար­ևոր է հա­մա­րել՝ իբր ի՞նչ, ինքն ար­դեն գնա­ցել է, ապ­րող­նե­րը թող այլևս մտա­ծեն-հո­գան-գտնեն ու ի­րենց առտ­նին վազվ­զո­ցին ի­մաստ տան) ա­ռա­ջին գիրքս է, «­Կար­միր խնձոր­ներ 60-րդ ­հո­րի­զո­նա­կա­նից» պատմ­վածք­նե­րիս ժո­ղո­վա­ծուն՝ կյան­քին ար­դեն վաթ­սուն տա­րե­կա­նիս աչ­քով ա­նո­ղի ապ­րու­մով: ­Տիե­զեր­քում կա­յուն պտտվող մեր հեղ­հե­ղուկ աշ­խար­հի մեջ ան­հա­տի ներ­քին աշ­խար­հով:
­Բայց ժա­մա­նակն իր ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­ներն է ա­ռա­ջին պլան մղում:
­Մոս­կով­յան մի գրա­կան քննարկ­ման ժա­մա­նակ խոսք էր գնա­ցել, ու ադր­բե­ջան­ցի գրա­գե­տը մե­րա­կա­նի գրա­կա­նաքն­նա­կան խոս­քը հար­ցա­կա­նի տակ էր դրել, թե՝ ձեր Արա ­Նա­զա­րեթ­յանն ի՞նչ պի­տի գրած լի­նի, որ պա­տե­րազմն ար­դա­րաց­վի… Այ­նինչ, գրա­կա­նութ­յան նյու­թը պա­տե­րազ­մը չի:
Իմ «­Ռազ­մա­վար պատմ­վածք­ներ» ժո­ղո­վա­ծո­ւում, որն, ի դեպ, ար­ժա­նա­ցավ ՀԳՄ «Տար­վա լա­վա­գույն ար­ձակ» մրցա­նա­կին, «­Ծանր ե­րազ» պատմ­վածքն սկսվում է «…մի կող­մում դուշ­ման­ներն էին, մյու­սում՝ սրանց թշնա­մի­նե­րը…» բա­ռե­րով:
­Մենք, ան­կախ ե­կե­ղե­ցա­կան կա­նո­նա­կար­գով կնքված թե ըստ ա­վան­դույ­թի պար­զա­պես մոմ վա­ռող, քրիս­տո­նեա­կան հիմ­նադ­րույթ­նե­րով  կեն­սա­կեր­պի կրողն ենք, մերն ավե­րե­լը չէ, ա­րա­րելն է նպա­տակ՝ տուն կա­ռու­ցիր, ծառ տնկիր, սե­րունդ տուր… Ե­րե­քին էլ պա­տե­րազ­մը չի նպաս­տում:
­Հին ժա­մա­նակ­նե­րում, երբ չկար քրեա­կան օ­րենս­գիրք, ու նաև ժա­մա­նակ ու հնար չկար ա­մեն մե­կին ճիշտն ու սխա­լը բա­ցատ­րե­լու (է­սօր էլ կա էդ խնդի­րը), պար­տադ­րելն էր մի­ջո­ցը, կեն­սա­փոր­ձով ի­մաստ­նա­ցած­ներն ա­սե­ցին՝ Աստ­ված, ա­սե­ցին՝ Աստ­ծո խոսքն է, վերջ, վի­ճե­լի չի: Ե­թե կյանքն ըն­դու­նում ենք հե­տաքր­քիր ու որ ու­զում ենք շա­րու­նա­կա­կան լի­նի:
Էդ է՝ գրում ենք ու մեր գրա­ծի ետ­ևից գնում:
Գր­վա­ծի մի­տու­մը՝ պի­տի նպա­տա­կը թի­րախ ու­նե­նա, որ հե­տո, երբ ա­սում են՝ միշտ լի­նում է էն­պես, ինչ­պես լի­նում է՝ ու­զած­ներս լի­նի:
­Պի­տի էն գրվի, ին­չի ետ­ևից գնա­լով ցան­կա­լիին հաս­նենք:
Վս­տա­հա­բար, մեր­ժե­լիի հետ չհաշտ­վե­լը մի բան է, ան­տեղ­յակ, ա­նի­մաստ մեջ ընկ­նել-ցու­ցադր­վե­լը՝ այլ: Ի­մը փոր­ձել հաս­կա­նալն է՝ մեր­ժե­լուց ա­ռաջ: ­Բա­նից ան­տեղ­յակ, բայց հա­նուն ստվե­րում չմնա­լու, նկատ­վե­լու գրա­վիչ ա­ռի­թով ինք­նա­ցու­ցադր­վե­լը՝ մեր­ժե­լի:

Ս. Կ. – Գ­րող­ներ կան, ո­րոնց ներշն­չան­քի լից­քերն անց­նում են: ­Ձեզ հա­մար որ­քա­նո՞վ են հի­շո­ղութ­յուն­նե­րը գե­րա­կա և­ արդ­յոք մա՞սն են նաև ­Ձեր ներ­կա­յի:
Ա. Ն. – ­Հի­շո­ղութ­յուն­նե­րի, պատ­կե­րա­վոր ա­սած, փշփշոտ մաս­րե­նու իմ թփին վեց ծա­ղիկ աչք է բա­ցել. որը՝ բերք, ո­րը՝… ե­սի՞մ:
­Պատմ­վածք­նե­րիս ժո­ղո­վա­ծու­նե­րը նկա­տի ու­նեմ:
Հ­րանտ ­Մաթ­ևոս­յանն ա­սում է՝ մարդն ա­նա­սու­նից հի­շո­ղութ­յամբ է տար­բեր­վում. հրեն, կո­վը դաշ­տում ա­րա­ծում է, իսկ հոր­թին ե­րեկ են մոր­թել…
­Հի­շո­ղութ­յու­նը ծանր բեռ է, ա­յո՛, բայց և՝ փոր­ձա­ռութ­յուն: Ու հի­շո­ղութ­յամբ օժտ­վա­ծը հի­մա մարդ է, չու­նե­ցո­ղը՝ նույն ա­նա­սու­նը:
­Հա­զար տա­րի ա­ռաջն էլ, ե­րեկն էլ, դեռ չգրված՝ հենց էս բա­ռին նա­խոր­դածն էլ… հա­ջորդ պա­հին հի­շո­ղութ­յուն են: Էդ հա­րա­հո­սից գրո­ղի մա­ղով անց­կաց­րածն էլ էն պի­տի լի­նի, որ մար­դու ու ա­նա­սու­նի դե­րե­րը-տե­ղե­րը չփոխ­վեն:

Ս.Կ. – ­Վա­հագն ­Դավթ­յա­նը կար­ծում էր, որ կան ճա­կա­տագ­րի կամ տեխ­նի­կա­յի պոետ­ներ: Արդ­յոք նույ­նը կա­րե­լի՞ է ար­ձա­կա­գիր­նե­րի մա­սին ա­սել:
Ա. Ն. – ­Վա­հագն ­Դավթ­յա­նի միտ­քը ­Սա­յաթ-­Նո­վա­յի խոս­քով ձևա­կեր­պած՝ ճա­կա­տագ­րով ար­ձա­կա­գիր­նե­րին ըն­թաց­քը տեխ­նի­կա է սո­վո­րեց­նում:

Ս. Կ. – Ա­րա՛, նոր բա­ներ գրո՞ւմ եք, կա՞ մի պատմ­վածք, որ ու­զե­ցել եք գրել, չի ստաց­վել։
Ա. Ն. – ­Մի հատ կա։ Մ­տո­վի շատ եմ փոր­ձել, բայց ինքն իր ձևը, ի­րեն յու­րա­հա­տուկ հան­դեր­ձան­քը չի գտել։ Իսկ պատմ­ված­քը չի կա­րող մերկ լի­նել, գտնված իր զգես­տի մեջ է գայ­թակ­ղիչ, ոնց որ, ա­սենք, «պո­զա­հա­րե­լու» հրահ­րող կար­միր շո­րով աղ­ջի­կը. նա­յում ես՝ մերկ, ա­մեն ինչ տեղն է, բայց խորհր­դա­վոր էն հրա­պույ­րը չկա։
Ա­սեմ, ու­րեմն։ ­Մի մտահ­ղա­ցում ու­նեի։ ­Մե­քե­նաս փո­խել էի ա­վե­լի է­ժա­նի, ձեռ­քիս փող կար՝ գնի տար­բե­րութ­յու­նը։ ­Շու­շին դեռ ա­զա­տագր­ված չէր, մտա­ծե­ցի՝ ա­ճուրդ հայ­տա­րա­րեմ ­Շու­շին գրա­վե­լու դրո­շի ի­րա­վուն­քի հա­մար։ ­Նախ­նա­կան գու­մարն ինձ­նից, ես սկսեի, ա­մե­նա­շատ տվողն էդ դրո­շը զոր­քին նվի­րե­լու ի­րա­վունքն ստա­նար։ ­Պա­տիվն ու հպար­տութ­յու­նը կլի­ներ ա­ճուր­դը շա­հո­ղին, ես էլ լո­ռե­ցու իմ «խո­րա­ման­կութ­յամբ» մտքումս թա­քուն կպար­ծե­նա­յի. ով-ով, բայց ես հո գի­տեի՛ էդ գործն ով նա­խա­ձեռ­նեց։
Ազ­գա­յին ո­գու վե­րել­քի էն օ­րե­րին ­Հա­յաս­տա­նում հաս­տատ շա­տե­րը կգտնվեին էդ պատ­վին ար­ժա­նա­նալ ցան­կա­ցող։ Սփ­յուռ­քի մա­սին էլ չա­սեմ։ ­Մեծ գու­մար կհա­վաք­վեր։ ­Մի քա­նի հա­զա­րը կգնար դրո­շին, մնա­ցա­ծին էլ կա­րե­լի էր, օ­րի­նակ, զենք առ­նել։
Ա­ռա­ջա­տար թեր­թե­րից մե­կի ծա­նոթ խմբա­գիր կար (ա­նու­նը չա­սեմ, ին­քը կար­դա, եր­ևի կհի­շի), մտա հայ­տա­րա­րութ­յուն տա­լու։ ­Մոտն ար­տա­սահ­ման­ցի հյու­րեր կա­յին, սփյուռ­քա­հա­յեր։ ­Նախ՝ բո­լո­րով ու­շա­դիր ե­րե­սիս նա­յե­ցին, հե­տո՝ ի­րար, հե­տո՝ ես ի­րենց ու… դեմք­նե­րին գրած էր՝ էս տղեն կա՛մ օ­տա­րերկր­յա լրտես-գոր­ծա­կալ է, կա՛մ ոչ պա­կաս վտան­գա­վոր սադ­րիչ, ե­թե ծա­լա­պա­կաս ար­կա­ծախն­դիր չի, լա­վա­գույն դեպ­քում՝ հո­գե­բու­ժա­րա­նի ապ­րանք։
­Մի խոս­քով, ոնց էն մտահ­ղա­ցումս դրոշ չդար­ձավ, էդ­պես էլ էդ պատ­մութ­յու­նը մինչև է­սօր՝ պատմ­վածք… Ինչ­քան փոր­ձել եմ, իր կեղ­ևը չի գտել՝ հագ­նի, մերկ չմնա ու հի­մա, ա­հա, ե­կավ-մտավ էս մեր հար­ցազ­րույ­ցի մեջ։
­Բայց տես, ինքն իր տե­ղը ոնց որ գտավ, հը՞… Ի՞նչ պա­կաս պատմ­վածք ստաց­վեց։ ­Բա սա նո­վել չի՞. «դրվագ հար­ցազ­րույ­ցի մեջ» ձևա­չա­փով։
Ու, փաս­տո­րեն, ստաց­վեց, ար­դեն չկա պատմ­վածք, որ ու­զե­նա­յի գրել, բայց գրած չլի­նեի… ­Փաս­տո­րեն, քա­նի կանք՝ գրվում է։
Էս էլ հար­ցիդ պա­տաս­խա­նը։

 
ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

ԱրաԱրա Նազարեթյանին

Այս հանգրվանում քեզանից առաջ
ես ինքս եմ եղել, սիրելի՛ Արա…
Շատ չվախենաս, դու հո լավ գիտես՝
ծերության ճամփան մեզ նմաններին
առաջնորդում է դեպի մանկություն,
միայն թե պիտի ցանկություն լինի՝
գտնելու համար
ժամանակ կոչվող գետի
հոսանքը շրջելու հնար…
Պարզվում է, ո՛չ նոր հուն փորելն է դա,
ո՛չ ամբարտակը և ո՛չ էլ պատը…
Եվ մինչ ապարդյուն փնտրում էիր դու,
հնարը գտավ քեզնից
հանճարեղ թոռանդ տատը…
Անձնագիրդ նա նետեց լվացքի մեքենայի մեջ,
որ ծննդյանդ թիվն ու տարիքիդ բեռը մոռանաս,
որ չկորանաս,
որ թեթևոտն
հոլովես ճամփադ
հանգրվանային քո
օգոստոսից
դեպի… գարուններ…
Բարի ճանապարհ,
սիրելի՛ Արա…
Օրերից մի օր,
երբ իջնի մութը,
Աբովյանն ի վար
քայլելիս մի պահ
հիշիր հեռավոր այն
տարեմուտը,
որ վայելեցինք քեզ հետ, Խաչիկի
և Էդիկի հետ՝ այն ազնվական գրասեր տղու…
Երնեկ կրկնվեր այն օրը, Արա՛,
երնեկ կրկնվեր՝ առանց դիմակի
և սոցիալական հեռավորության…

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

ԿՈՒԶԵԻ` ԻՇԽԱՆԱՎՈՐԸ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ ՉՄՆԱՐ

Իր ստեղ­ծածն էլ իր պես է` շնկշնկան հա­յե­րե­նով, լու­սա­վոր, ապ­րեց­նող:
Աշ­խար­հի գրին հա­ղորդ` չմո­լոր­վեց, ինք­նա­կամ գեր­վա­ծի դա­վա­ճա­նութ­յամբ չկանգ­նեց նրանց կող­քին ու չհո­խոր­տաց իր ազ­գի եր­ևե­լի­նե­րի դեմ: Ն­րանց գրի հմայքն ի­րեն ա­ռա­վել պար­տա­վո­րեց­րեց` իր տո­ղը բեր­նե­բե­րան ա­ռողջ լից­քե­րով հա­գե­ցած ա­րա­րե­լու և չ­թող­նե­լու, որ իր բա­ռե­րը պա­րա­պութ­յու­նից հոգ­նած անկ­յալ­նե­րի պես գրքի հեր­թա­կան է­ջին ան­կապ պտտվեն:
Ա­րա ­Նա­զա­րեթ­յա­նին մինչ հան­դի­պելը, իր գրա­կա­նութ­յունն իր հետ ար­դեն բա­րե­կա­մաց­րել էր: Կյանքը շրջան­ցած, ինք­նա­մե­կու­սա­ցա­ծի պար­տա­վո­րեց­նող ճիգ չես գտնի, Ա­րա­յի գիր­քը ձեռ­քիդ` աչ­քե­րիդ մի­ջով հո­գուդ դա­րու­փո­սե­րով վա­զո­ղը նրա տա­ղան­դով թրծված հույ­զերն ու ապ­րում­ներն են, որ մարդ­կա­յին կեր­պա­րանք ա­ռած, քեզ հետ անց­նում են աշ­խար­հի ճամ­փե­քով:
­Հեռ­վից մանր-մուն­րը չէր եր­ևում: Ու որ 70, 60, 50 և ­նույ­նիսկ 40 տա­րե­կան էլ չէր` գրա­կա­նութ­յան մայ­րու­ղին նրան բե­րեց ու­ղիղ Հ­րանտ ­Մաթ­ևոս­յա­նի մոտ. բո­լոր սկսնակ­ներն ինք­նա­հաս­տատ­ման խնդիր ու­նեն և ­մե­ծի հա­յաց­քի մեջ են փոր­ձում գտնել ի­րենց ստեղ­ծա­ծի ար­ժե­քը: Ա­լա­վեր­դի վե­րա­դար­ձին` ար­դեն ­Մե­ծի կնի­քով էլ վա­վե­րաց­ված գրող էր` վստահ, որ իր ստեղ­ծե­լիք գրա­կա­նութ­յա­նը սպա­սող­ներ կան:
Ա­րա ­Նա­զա­րեթ­յա՛ն ջան, շնոր­հա­վո­րե­լով ծննդյանդ հո­բել­յա­նա­կան տա­րե­դար­ձը, ու­զում եմ Ար­ցախ­յան ա­զա­տա­մար­տում քո սխրա­գոր­ծութ­յուն­ներն էլ նշել ու ա­սել` ինչ լավ է, որ փոր­ձութ­յուն­նե­րով լի մեր ժա­մա­նակ­նե­րում չլքե­ցիր ­Հայ­րե­նիքդ, մյուս նվիր­յալ­նե­րի նման ինքդ ձեռք մեկ­նե­լով, դուրս բե­րե­ցիր մահ­վան ու խա­վա­րի ճի­րան­նե­րից` որ­պես նրա տա­ղան­դա­վոր ու հա­վա­տա­րիմ զա­վակ:
­Կու­զեի, որ իմ ու քո ընտ­րած այ­սօր­վա իշ­խա­նա­վորն ի­րեն լու­սանց­քում չթող­ներ` 70-ամ­յակդ լավ առիթ է` քե­զա­նից մի հրա­շա­լի հա­տոր ըն­թեր­ցո­ղին նվի­րե­լու…
­

Խա­չիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՏԱՂԱՆԴԻ ՈՒ ՆՎԻՐՈՒՄԻ ԱՐԴԱՐԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ա­րա ­Նա­զա­րեթ­յան գրող-քա­ղա­քա­ցուն ճա­նա­չում եմ մի քա­նի տաս­նամ­յակ: ­Մինչև հան­դիպելն էլ, կար­դա­լով նրա դրա­կան է­ներ­գիա­յով ու լեզ­վամ­տա­ծո­ղութ­յան ինք­նա­տի­պութ­յամբ պատմ­վածք­նե­րը, հաս­կա­ցել էի, որ մի նոր գրող է ծնվել՝ հա­մալ­րե­լու ­Լոռ­վա բնաշ­խար­հի տա­ղան­դա­վոր ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի շար­քը: ­Բայց ոչ թե նեղ հաս­կա­ցո­ղութ­յամբ. նրա պատմ­վածք­նե­րի ա­սե­լիք-փի­լի­սո­փա­յութ­յու­նը դուրս է գա­լիս ­Լոռ­վա բնաշ­խար­հի սահ­ման­նե­րից, ձուլ­վում ազ­գա­յի­նին, հա­մա­մարդ­կա­յի­նին:
Ա­րա ­Նա­զա­րեթ­յանն այն մտա­վո­րա­կան­նե­րից է, ո­րոնք սե­փա­կան ազ­գի ծանր կա­ցութ­յան պա­հին չէին կա­րող ան­տար­բեր ապ­րել, սե­փա­կան հոգ­սե­րով: ­Նա մաս­նա­կի­ցը դար­ձավ Արցախ­յան ա­զա­տա­մար­տին, հե­տա­գա­յում խմբագ­րեց բա­նա­կա­յին «­Զի­նա­վոր» թեր­թը: ­Տե­սա­ծով ու ապ­րա­ծով լե­ցուն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը դար­ձան հրա­շա­լի պատմ­վածք­ներ՝ ըն­դար­ձա­կե­լով գրո­ղի գրա­կան ընդգր­կում­ներն ու բազ­մա­պատ­կե­լով ներ­կապ­նա­կի գույ­նե­րը: Անսպա­սե­լի չէր, որ Ա­րա ­Նա­զա­րեթ­յան ար­ձա­կագ­րի ա­ռան­ձին պատմ­վածք­ներն ու ժո­ղո­վա­ծու­նե­րը թարգ­ման­վել են տասն­յակ լե­զու­նե­րով ու տպագր­վել բազ­մա­թիվ երկր­նե­րում:
Ար­ձա­կագ­րի պատմ­վածք­ներն ու ժո­ղո­վա­ծու­ներն ար­ժա­նա­ցել են հան­րա­պե­տա­կան ու մի­ջազ­գա­յին մրցա­նակ­նե­րի, ին­չը նրա գրա­կան տա­ղան­դի ու նվի­րու­մի ար­դա­րա­ցի գնա­հա­տա­կանն է: Վս­տա­հո­րեն կա­րող ենք ա­սել, որ նա իր տեղն է գրա­վել ոչ միայն ­Լոռ­վա, այլև ազ­գա­յին մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րի շար­քում:
Իմ սի­րե­լի՛ ըն­կեր, սրտանց շնոր­հա­վո­րում եմ 70-ամ­յակդ, մաղ­թում եր­կար տա­րի­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տքնանք, քան­զի քո պատմ­վածք­նե­րը մի ու­րույն աշ­խարհ են ազ­գա­յին գրա­կա­նութ­յան ան­դաս­տա­նում և ­հարս­տաց­նում են մեր մտա­վոր ժա­ռան­գութ­յու­նը:
­

Հո­վիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.