ԻՄ ԱՐԵՎԸ ԻՄ ՄԵՋ Է

 

Նոյեմբերի 16-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ գրող, երգահան Արսեն Համբարյանի ծննդյան 50-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ «Իմ արևը իմ մեջ է, ես` արևի մեջ» խորագրով:

Բանաստեղծ Արևշատ Ավագյանը, ներկայացնելով մշակութային գործիչ, հայրենասեր մտավորական Արսեն Համբարյանին, վստահեցրեց, որ ազգասիրությունը, ազգապաշտությունը Արսեն Համբարյանի արյան, սրտի, հոգու մեջ ներծծված զգացողություն է, որը պետք է սփռվի ողջ Հայաստանում և Սփյուռքում: «Արսենի նմանները պետք է օրինակ դառնան այսօրվա սերնդին կրթելու համար, քանի որ նրա հայրենասիրական երգերի մեջ առկա է ազգայինը, այն կարևորը, որն անհրաժեշտ  մեր կյանքը բարեշտկելու և բարեփոխելու համար»,- ասաց Ա. Ավագյանը և Ա. Համբարյանին պարգևատրեց ՀԳՄ պատվոգրով:

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխ­տնօրեն Ռուզան Բարսեղյանը ներկայացրեց գրադարանի աշխատակազմի և տնօրինության շնորհավորանքը, որում մասնավորապես արժևորվում էր Ա. Համբարյանի ներդրումը հայ երաժշտարվեստը պահպանելու, հայկական մշակույթը տարածելու գործում:

Ելույթ ունեցան նաև Հրաչ Նազարյանը, Վրեժ Սարուխանյանը, Ռոմիկ Հովնանյանը, Կարո Կարապետյանը:

Հանդիսության ընթացքում հնչեցին մի շարք երգեր, որոնց հեղինակն ու կատարողը Արսեն Համբարյանն էր:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.