ՆՎԻՐՎԱԾ  ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐՎԱՆ

 

Մարտի 21-ին շատ բովանդակալից ու գեղեցիկ էր Պոեզիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումը Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի քաղաքային գրադարանում:

Գրադարանավար տիկին Սոնան մեծ ջանքեր էր գործադրել միջոցառումը հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար: Օրվա հանգույն գեղեցիկ ձևավորված դահլիճում ընթերցվեցին ինչպես հայ դասականներ Շիրազի, Սևակի, Սահյանի, Կապուտիկյանի, այնպես էլ տեղացի բանաստեղծներ Զավեն Պետրոսյանի և Սամվել Բեգլարյանի ստեղծագործություններից, ինչպես նաև հնչեցին երգեր հայ բանաստեղծների տեքստերով: Տպավորիչ էր Մշակույթի կենտրոնի Ասպարեզ թատրոնի սիրված դերասանուհի Նաիրա Աբրահամյանի ասմունքը: Միջոցառումը համեմված էր նաև հայկական ժողովրդական պարերով: Պոեզիայի և ներկայացված բանաստեղծությունների շուրջ խոսք ասացին բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, մանկավարժ, արձակագիր Ռուսլան Մալինյանը, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնա Զուրաբյանը, մանկավարժ Արևիկ Աղաբաբյանը և ուրիշներ: Ընդհանրապես լեփ-լեցուն դահլիճը մեծ ակտիվությամբ էր մասնակցում միջոցառմանը, որը, անշուշտ, շատ տպավորիչ էր և երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ:

 

Ռուսլան ՄԱԼԻՆՅԱՆ

Նոյեմբերյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.