Ժամանակակից չինական պոեզիա / Ցզե-Մին Ցայ (Թայվան)

Արձակագիր, բանաստեղծ, Թայվանի Ասիա համալսարանի պրոֆեսոր, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, գրական ամսագրի և թերթերի սյունակագիր: Բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է, թարգմանվել է 10-ից ավելի լեզուներով:

Անգամ մայրամուտն է ցուրտ զգում
Այն ալիքը
Անխնա տարածել է
Իմ ավազոտ ափը
Կարմիր աչքերով
Մայրամուտի խորհուրդն է
Ոչ մի օր բաց չթողնել
Անցած տասը միլիոն տարիներից
Երախտամոռ արևմտյան քամիները
Միշտ գալիս են գաղտնի ու գնում են ծածուկ
Տապալելու
Քամու հզոր աշտարակի մեծ երկրպագուին
Հանուն մարդու և բնության հակամարտության
Չասել ոչ մի բառ
Շուրջս կախված ցանցերը հավաքելով
Սրտիս խորքում չեմ հասկանում
Ինչպես գլուխ հանել այս փոքրիկ ձկներից
Որոնց քամին դուրս է նետել ափ
Այդ բարակ ցանցերը նախքան ծովը նետվելը
Կարող են ցուրտը կալանել
Այն ամպերը հովիտների հեռվում
Պատուհանից դուրս
Շերտ առ շերտ
Ամպ է և կամ մառախուղ
Հին ընկերները բանավիճում են
Մի բաժակ թեյի շուրջ
Փոքրիկ ու տաք բաժակը եռում է
Բոլորն անտարբեր են
Լույս արձակող սպիտակ ծխի հանդեպ
Մենք երկուսս կարող ենք միայն
Տեղավորվորել անկյունում
Պարտադիր ժպիտով,
Լեռնիվեր տանող այս ճանապարհին
Նույնիսկ անմահները չեն ցանկանա մնալ
Պատուհանից այն կողմ
Քամին պտտվեց ու պտտվեց նորից
Ու անցավ
Բոլոր ողջույնները
Խուճապահար գողացվում են
Վզից կախված ֆոտոխցիկի կողմից
Աղմկոտներից հեռու
Հետզհետե-աստիճանաբար
Անկյունն այս առավել քան միայնակ է
Մենք երկուսս նայում ենք իրար
Խմում ենք մեր թեյը
Կատարյալ անտարբեր
Թեյնիկը սառչում է վաղուց
Պատասխանը գտնում ենք լռության մեջ
Հավանաբար
Այն հսկա սպիտակը պատուհանից դուրս
Ամպ է և ոչ
Մառախուղ

Անգլերենից թարգմանեց Արմենուհի ՍԻՍՅԱՆԸ

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Ինքնակրթության օրագիր | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.