Հասմիկ ԴԱԴԱՄՅԱՆ

***
Տղամարդկանց մոտ սերը բանաձև չունի, քանի որ մի քանի լուծում ունի:

***
Քաղաքականությունն ու ներկայացումներն իրար նման են. երկուսն էլ սցենար ունեն:
***
Ազատությունն ունի մեկ կարևոր առաքելություն. այն հնարավորություն է տալիս օգտվել քո իսկ հնարավորություններից:
Ազնվությունը միշտ տալիս է, այն վերցնելու ոչինչ չունի:
Նեղ ճանապարհը Աստծո քավարանն է:
***
Երջանկությունը ինքնախոստովանանք է, եթե անկեղծ ես քո Աստծո հետ:

***
Ինչ տվեցիր Աստծուն, այն քոնն է:
Երբեք մի՛ փնտրիր քո ճանապարհը, այն քո ոտքերի տակ է:

***
Անընդհատ խոնարհվելով՝ մի օր կհասկանաս, որ ժամանակից շուտ ծերացել ես:
***
Աստված ընդունում է ոչ թե եկեղեցի մտնողին, այլ իրեն ընդունողին:

***
Ծանրակշիռ մարդիկ ավելի թեթև են ապրում:
***
Սերը լավ է, եթե պակասում է շաքարավազը, ավելանում`աղը:

***
Մարդ, ով Աստծուց չի վախենում, կվախենա իր շողքից:

***
Եթե անցյալում ինչ-որ բան բաց ես թողել, դրա պակասը կզգացվի ապագայում:
Աստված երբ խոնարհեցնում է մարդուն, ցույց է տալիս բեռն իր ուսերին տանելու ճիշտ ճանապարհը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.