ՆՈՐ ԳԻՐՔ 

Harutyunyan-Cover-copia

 

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում  Գրական միջազգային փառատոնի (Maria Cumani Quasimodo) և  Aletti հրատարակչության համատեղ ծրագրերի շրջանակում իտալերեն լույս է տեսել արդի հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի  «ՄԻԱՅՆԱԿ ԹՌՉՈՒՆ» (L’uccello Solitario) բանաստեղծությունների ժողովածուի առաջին տպաքանակը:

Բանաստեղծությունները իսպաներենից իտալերեն է թարգմանել  Անաիդա Սանգուինո Կարդենասը (Anaida Sanguino Cոrdenas), գրքի գրական գործակալն է Անահիտ Խաչատրյան-Ավագյանը, դիզայն-ծրագրերի հեղինակը Վալենտինա Մեոլան է (Valentina Meola), խմբագիրը՝ Դոնաթելլա Իմբաստարին (Donatella Imbastari):

Գիրքը 145 էջ է, նախաբանով հանդես է եկել ճանաչված իսպանացի բանաստեղծ և գրականագետ Իսաբել Ռեզմոն:

Նա մասնավորապես նշել է. «Մեկ գրքի մեջ ժողովել այսքան  սահուն խոսք, բառապաշար, խաղալ բայական ժամանակաձևեր, ինչպես որ անում է այս հեղինակը, ներհայեցողության ծանր վարժանք է, քանզի թվում է՝ ընթերցելիս զգում ենք, թե ինչպես է հեղինակը մեզ դարձնում առաջին դեմք` ավելի մոտեցնելով այն ամենին, ինչն ուզում է հաղորդել:

Ընթերցելով և զգալով առաջին դեմքից` զգում ենք, որ ապրում ենք բանաստեղծությունը: Բանաստեղծությունն անցնում է  թղթի սահմանները և ներկայանում  ճանաչողական մակարդակում, իրական մակարդակում, որտեղ կան արդենը, հիման, այս պահը… Ինձ համար մեծ պատիվ է, որ այս գիրքը ներկայացնում եմ Եվրոպայի հանրությանը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.