ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

2018 թ. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստ: Օրակարգում ներառված էին ՀԳՄ բաժանմունքների և սեկցիաների աշխատանքների, գրական մրցանակաբաշխությունների, մանկապատանեկան մամուլի աջակցության հարցեր: Ներկայացվեցին ընթացիկ տարում ՀԳՄ բաժանմունքների և սեկցիաների կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները: Նախագահության կողմից լավ գնահատվեց հատկապես Լոռու և Շիրակի մարզային բաժանմունքների աշխատանքները, մյուս բաժանմունքների աշխատանքները՝ բավարար: Փոխվել են Սյունիքի, Գեղարքունիքի և Վայքի բաժանմունքների ղեկավարները (համապատասխանաբար՝ Լևոն Սահակյան, Տիգրան Նիկողոսյան, Վարդգես Խանոյան):
Նշվեց, որ բոլոր բաժանմունքներում տեղի են ունեցել ՀԳՄ մարզային բաժանմունքների հաշվետվություններ: Քննարկվեցին սեկցիաների աշխատանքները: Աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար որոշվեց սեկցիաների աշխատանքները հաճախակի լուսաբանել գրական մամուլով և համացանցի միջոցով՝ ավելի շատ գրողների այդ գործընթացում ներգրավելու նպատակով: ՀԳՄ քարտուղար Պ. Դեմիրճյանը զեկուցեց, որ օրերս Ծաղկաձորի ստեղծագործական տանը կայացավ ռուսալեզու գրողների կոնֆերանսը, որին մասնակցում էին գրողներ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Հայաստանից:
Քննարկելով գրական մրցանակաբաշխությունների հարցը՝ որոշվեց հետագայում ավելի մեծ ուշադրություն դարձնել դրանց հայտարարությունների տեքստերին, մանրամասն ներկայացնել մրցույթները և արդյունքները ամփոփելիս ավելի մեծ ուշադրություն դարձնել դրանց լուսաբանմանը:
Հռիփսիմե Հովհաննիսյանը և Անուշ Վարդանյանը ներկայացրին, որ հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում մանկապատանեկան մամուլի տարածման գործին, պետական աջակցությունը վտանգված է, հետևաբար, գրեթե անհնարին է դառնում դրանց հրատարակման գործը:
Որոշվեց նամակ հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին՝ հարցին որևէ կերպ դրական լուծում տալու նպատակով:

One thought on “ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.