ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ

ԱԼԲԵՐՏ ԻՍՈՅԱՆ
Օրերս կյանքի 74-րդ տարում իր մահկանացուն կնքեց հայ մշակույթի երախտավորներից մեկը՝ բազմակողմանի հետաքրքրությունների, զարմանալի եռանդի տեր գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը: Նա գրողների մտերիմ բարեկամն էր. մասնագիտական հմտությամբ խմբագրել է ոչ միայն «Գրքերի աշխարհը», այլև ՀԳՄ օրգան «Գրական թերթը»: Ավելի քան մեկուկես տասնամյակ առաջ հիմնադրած «Հայագիտակ» հրատարակչությամբ՝ ինքնատիպ, բարձրորակ կազմերով հրատարակած հայ ու համաշխարհային դասական և ժամանակակից բազմաթիվ նշանավոր գրողների ու մտածողների երկերը, հանրագիտարանները, մատենաշարերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին հարյուրավոր օտարազգի անվանի հեղինակների ասույթներն ու արձագանքները ամփոփող «Երկիր դրախտավայր» ժողովածուն, Հայոց բազմադարյա պատմության ժամանակագրությունը իրական հուշարձան են նրա հիշատակին:

Հայաստանի գրողների
միության վարչություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.