Գրականություն – բանակ

Հոկտեմբերի 24-ին ՀԳՄ պատվիրակությունը, որի կազմում էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ, «Գարուն» հանդեսի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը, հանդիպեց Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաների հետ: Վարժարանի փոխտնօրեն, գնդապետ Վանիկ Մինասյանը, ներկայացնելով Էդվարդ Միլիտոնյանին, տեղեկացրեց, որ վերջինս ոչ միայն գրող է, այլև բանակաշինության ասպարեզում ներդրում է ունեցել, մասնավորապես՝ 1997-1999 թթ. աշխատել է որպես ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ:
Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանը կարդաց իր բանաստեղծություններից՝ նվիրված հայոց բանակին, Մոնթե Մելքոնյանին, Վազգեն Սարգսյանին: Նա արժևորեց սպա-զինվոր փոխհարաբերությունը, ինչպես նաև ընթերցանության դերը, գեղարվեստական գրականության բարերար նշանակությունը զինվորների բարոյահոգեբանության ձևավորման վրա: «Հայոց լեզուն գռեհկաբանություններով, ագրեսիվ բառապաշարով համեմելը ոչ կանոնադրական հարաբերությունների առիթ է ստեղծում»,- ընդգծեց ՀԳՄ նախագահը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը կարևորեց ժամանակակից գրականության դերը մեր օրերում: Հանդիպման ավարտին Էդ. Միլիտոնյանը 50-ից ավելի գրքեր նվիրեց վարժարանի գրադարանին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.