ՎԱՐԱՆԴԸ «Գ. ՄԵԼԻՏԻՆԵՑԻ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ

ՎարանդՈւրախութեամբ օրերս տեղեկացանք, որ Լիբանան-Անթիլիասի «Գէորգ Մելիտինեցի» 2018 թ. գրական մրցանակը տրւել է իրանահայ անւանի գրող-թարգմանիչ եւ ԻԳՄ-ի ներկայ նախագահ՝ բանաստեղծ Վարանդին, իր «Զինադրօշ» (դիցերգ-քերթողութիւն) հատորի համար:
192 մեծադիր էջեր կազմող, գունատիպ կազմով այս անտիպ նոր ժողովածուն լոյս է տեսել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տպարանից՝ 500 տպաքանակով եւ հեղինակի կողմից նւիրւած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 100-րդ տարեդարձին:
Կրկին յիշատակելի է, որ Վարանդը 50-տարիների վաղեմութիւն ունեցող այս վաւերական մրցանակը (հիմնադրւել է 1968 թւականին, լոյս ընծայելով Մուշեղ Իշխանի «Տառապանք» ժողովածուն) արդէն շահում է երրորդ անգամ («Կրկներեւոյթ-Միրաժ», 1998, «Կարօտի նշխարներ», 2012 եւ «Զինադրօշ», 2018), աննախադէպ մի երեւոյթ, ֆոնդի կէսդարեայ պատմութեան մէջ, որով Վարանդը դառնում է «Գ. Մելիտինեցի» գրական մրցանակի եռակի դափնեկիր:
Յիշենք, որ ցայժմ սոյն մրցանակը տրւել է այնպիսի անւանի, խոշոր գրողների, ինչպիսիք են՝ Մ. Իշխան, Նշան Պեշիկթաշլեան, Արամ Հայկազ, Ն. Սարաֆեան, Բաբգէն Փափազեան, Վ. Օշական, Աբրահամ Ալիքեան, Գ. Պըլտեան, Յ. Պալեան եւ ուրիշներ:

Նայիրի ԲԱԼԱԵԱՆ
Իրանի գրողների միություն, Թեհրան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.