ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՝ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ

LPM 19 Gagik Davtyan Cover
Լոնդոնում և Քեմբրիջում միաժամանակ հրատարակվող «Երկար բանաստեղծության հանդես»-ի («Long Poem Magazine») 2018 թ. մայիսյան թողարկման մեջ տեղ է գտել Գագիկ Դավթյանի «Բաց նամակ» բանաստեղծությունը՝ Մերուժան Հարությունյանի թարգմանությամբ: Հրապարակումը ներկայացվել է բանաստեղծության ստեղծման հանգամանքների վերաբերյալ հեղինակային նախախոսքով, որը թարգմանել է Դիանա Համբարձումյանը: Մեծադիր հանդեսը, որ հրատարակվում է տարին երկու անգամ՝ մայիսին և հոկտեմբերին, որպես կանոն, իր ընթերցողին մատուցում է ոչ պակաս, քան 70 տող ծավալով ստեղծագործություններ արդի համաշխարհային պոեզիայից:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.