ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայտարարվում է Երևանի մասին պիեսի` թատերգության մրցույթ

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի գրողների միությունը Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին ընդառաջ, հայտարարում են Երևանի մասին (ներառյալ Ուրարտական շրջանը) պիեսի` թատերգության մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել դրամատուրգներ, հեղինակներ` առանց տարիքային սահմանափակման: Պիեսները պետք է լինեն անտիպ և չբեմադրված:
Մրցանակակիր լավագույն պիեսը կբեմադրվի Երևանի թատրոններում:
Հայտերն ընդունվում են ս.թ. մարտի 1-ից մինչև հունիսի 1-ը:
Մրցույթի մասնակիցները պետք է իրենց աշխատանքները ներկայացնեն երկուական տպագիր օրինակով և էլեկտրոնային տարբերակով:
Սահմանվում է`
Առաջին մրցանակ – 800 հազար դրամ
Երկրորդ մրցանակ – 500 հազար դրամ
Երրորդ մրցանակ – 300 հազար դրամ
Էլ. հասցե` yerevan2800@yerevan.am: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37410) 56-45-70 հեռախոսահամարով կամ այցելել Հայաստանի գրողների միություն` Երևան, Բաղրամյան 3, 2-րդ հարկ, գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին:
01.03.2018թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.