Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

1.Կառանձնացնեմ դրանցից ամենավերջինը իր կարևորությամբ. ըստ իս` ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ աշխարհի հետ առնչվելու քաղաքակիրթ ձևերով: Թեև չեմ կարծում, թե դրական փոփոխությունները կայծակնային արագությամբ մեր երկիր կթափանցեն: Մեկ այլ հարց է, թե Եվրոպայի համար որոշ, այսպես կոչված, դրական արժեքներ, որքանո՞վ են դրական կամ հարկավոր մեր ավանդական հասարակությանը: Այնուամենայնիվ, կա մի կարևոր հանգամանք, որ երկրի սահմանները կբացվեն Եվրոպայի հետ, և դա հույս է ներշնչում տարբեր իմաստներով:

2. Կընդգծեմ Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագիծը և Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի «Խավարում» ցուցահանդեսը: Երկուսն էլ միտված են մեր անցյալը վերագնահատելուն և վերարժևորելուն, առաջինի դեպքում` վերհանելով ազգային գանձարանի գոհարները հոգեպես մաքրվելու իմաստով, իսկ երկրորդի դեպքում` անցյալի ամոթալի էջերին նայելով` պատմականորեն ապաշխարելու գիտակցության կարևորությամբ:

3. 2017-ին Մայնի Ֆրանկֆուրտի «Գռոսենվահն» հեղինակավոր հրատարակչության կողմից գերմաներենով լույս տեսավ հայ ժամանակակից պոետների ստեղծագործությունների ընտրանին` «Հայաստանի սիրտը. Բանաստեղծություններ… և ուրիշ ոչինչ» խորագրով, որում տեղ գտան նաև իմ բանաստեղծությունները: Արդեն պատրաստ է հրատարակման հայ ժամանակակից դրամատուրգների պիեսների լեհերեն անթոլոգիան, որում ընդգրկվել է նաև իմ «Մերսեդես» պիեսը: Իսկ ամենավերջին և ոչ պակաս ուրախալի իրադարձությունը Երևանյան գրքի առաջին փառատոնի անցկացումն էր և Դրամատուրգիա անվանակարգում իմ մոնոպիեսի արժևորումը, մրցանակը, ինչի շնորհիվ վերջապես հնարավորություն կունենամ 2018-ին տպագրելու պիեսներիս առաջին ժողովածուն:


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.