Տեղի ունեցավ Հրաչ Հառիճեցու «Եվ հոսեց կենարար ջուրը մայր տաճար» վեպի շնորհանդեսը

***
Նոյեմբերի 21-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Հրաչ Հառիճեցու «Եվ հոսեց կենարար ջուրը մայր տաճար» վեպի շնորհանդեսը:
Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն և խմբագիր Շանթ Մկրտչյանը նշեց. «Հրաչ Հառիճեցին ուզում է տեսնել նոր, անկախ Հայաստանն իր հզորության, ամբողջականության մեջ անտրոհելի մի երկիր»,- ասաց Շ. Մկրտչյանը և հավելեց. «Հենց այդ ազդակներն են մղել նրան կերտել կերպարներ և այդ կերպարների միջոցով կերտել այն իրականությունը, որ նկարագրված է այս պատմավեպում»:
Գրքի առաջաբանի հեղինակ, բան. գիտ. թեկնածու Կարինե Մարտիրոսյանը նշելով, որ գրքի հիմքում ընկած է հազար տարի առաջ ջուրը գաղտնի, ստորգետնյա փողրակներով Անի հասցնելու պատմական փաստը, վստահեցրեց, որ հեղինակը կարողացել է ժամանակի հարահոս սլացքին հակառակ գնալ հազար տարով, զգալ ժամանակաշրջանը և այդ զգացողությունը հասցնել այսօրվա ու վաղվա ընթերցողին:
Ըստ բանաստեղծ Սամվել Մարգարյանի՝ գեղեցիկ բնապատկերներով, պատմական ակնարկներով, սյուժետային գեղեցիկ գծերով միահյուսելով պատմականն ու գեղարվեստականը, կարողացել է շատ հետաքրքիր գիրք հրատարակել:
Ելույթ ունեցան նաև Շնորհիկ Շահինյանը, Արա Արթյանը, Արմենակ Ղազինյանը և ուրիշներ: Իր շնորհակալական խոսքն ասաց հեղինակը՝ Հրաչ Հառիճեցին: Շնորհանդեսը վարում էր Շանթ Մկրտչյանը:


Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/graka164/public_html/wp-includes/class-wp-comment-query.php on line 405

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.