ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդ հեղինակներին`
գրականության բնագավառում՝ մեկ մրցանակ
Հայտերն ընդունվում են փետրվար ամսվա ընթացքում:
Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 27 տարեկան:
Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 31-ի դրությամբ:
Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել են հայտերի ներկայացման ժամկետին նախորդող տարվա ընթացքում:
Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից՝ www.himnadram.org:
Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:
Հեռ. 52-09-40 (106), 56-01-06 (106), էլ-փոստ` aida@himnadram.org
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.