Դավադրություն հայ ընտանիքի և հայոց գենի նկատմամբ / Ռուզան Ասատրյան

Թե ինչ եղավ հետո, երբ «Շաքարամանից մի կտոր շաքար պակասեց…»,- բոլորիս է հայտնի, սակայն թե ինչ կլինի Հայաստանում «Ընտանեկան բռնությունների կանխարգելման» օրենքը ընդունելուց հետո, ինչ վիճակում կհայտնվի ժողովրդագրական աղետալի վիճակում հայտնված մեր երկիրը, սա բոլորովին չի հետաքրքրում եվրոպական դրամաշնորհների ֆանատներին, որոնք ամուր նստած են հայոց պետության պետական ու մասնավոր կառավարումների օղակներում: Օրենքի նախագծի քննարկմանը մասնակցել եմ և՛ Մատենադարանում, և՛ սոցցանցերում, իսկ խորհրդարանում ելույթ եմ ունեցել որպես ընդդիմախոս: Առավել շատ ինձ մտահոգեց ազգային ավանդույթները բռնատիրություն համարողների կարծիքները, որոնք որպես փաստ մեջբերում էին նույնիսկ Թումանյանին, հիշեցնելով Անուշի ու Սարոյի, Մարոյի ու մյուսների ողբերգությունները… «ընտանեկան բռնությունները» համարելով հայկական բնավորություն: Սակայն խնդիրը դրված է` պետք է ամեն ձևով պայքարել հայ ընտանիքները քանդելու, նրանց ամրությունն ու բարոյական արժեքները խաթարելու, ներքին միասնականությունը ջլատելու և հայոց պետականությունը խարխլելու, աշխարհի ճարտարապետների առաջ իրենց դրամաշնորհային պարտքը կատարելու համար:
Ընտանեկան արժեհամակարգը պետության հիմքն է. որքան թույլ է պետությունը, այնքան` հեշտ նվաճելի: Սա լավ գիտեն մեր հակառակորդները, սակայն աշխարհատիրությունից նրանք չեն կարող հրաժարվել, իսկ մենք` մեր ապրելու իրավունքից: Եվ այնպես չէ, որ մեզանից որևէ մեկը հանդուրժում է անասնական բռնության ցանկացած երևույթ. բռնակալները պետք է քրեական պատժի ենթարկվեն, սակայն, որպեսզի կարողանան երեխաներին ծնողներից օտարել, կեղծ բռնությունների մասնագիտացված վարպետները ընտանեկան բռնության օրենք են ուզում մտցնել` նույն եվրոպաների, Արևմուտքի ու Արևելքի ուժերով 30 տարի շարունակ, Հայաստանի իրենց դրանիկների ձեռքերով բարոյազրկած ու աղքատության դուռը հասցրած ժողովրդի համար: Հենց սկզբից ասեմ, որ մտնել ազգային սրբությունների ամենագոց խորքերը և ավերել ընտանիքի կայունության տրամաբանությունը ես համարում եմ հակաազգային, հակամարդկային երևույթ, սակայն բացեմ փակագծերը: Այս օրենքում նախատեսված է չորս հիմնական տարրեր` ծեծը, անչափահաս երեխաների նկատմամբ սեքսուալ ոտնձգությունները, հոգեբանական և ֆինանսական ճնշումները, այս գործոնների առկայության ցանկացած նշույլ բերում է ընտանեկան աղետ… Ինչպես օրինակ` տղամարդը կարող է տուն վերադառնալ և տեսնել իր կնոջը սիրեկանի հետ, հայ տղամարդն ինչ կանի ու ինչ էլ որ անի` ճիշտ կանի, բայց այս օրենքով նա պետք է լռելյայն մի կողմ քաշվի, սպասելով նրանց սիրային խրախճանքի ավարտին, իսկ եթե գոռաց, ջարդ ու փշուր արեց տան կահ-կարասին, հինգ րոպե հետո կհայտնվեն ոստիկանության և սոցաշխատանքների գծով ներկայացուցիչները և կալանքի վերցնելուց, գործ հարուցելուց բացի, նրան կզրկեն սեփական տանն ապրելու հնարավորությունից, հետագայում` կնոջը միայն 100 մետր հեռավորության վրա տեսնելու թողտվությամբ: Նույն երևույթը կարող է կրկնվել կանանց դեպքում: Ինչ վերաբերում է երեխաներին, խնդիրն ավելի բարդ է: Նախ ասեմ, որ թիրախավորված են լինելու աղքատ ընտանիքների երեխաները: Եթե երեխան հեծանիվ է ուզում, ու հայրը չի կարողանում գնել, նա կարող է այդ օրը անտրամադիր դպրոց գնալ և «հոգատար» ուսուցչի գորովալից հորդորներով խոստովանել, որ երկար ժամանակ ինքը հեծանիվ է երազել, բայց հայրը չի գնում… Համոզված եղեք, այդ երեխան տուն չի հասնի, նրան դպրոցից ուղի՛ղ կտանեն գաղտնի ապաստարաններ, որտեղ, ինչպես հեքիաթներում`«օձն իր պորտով, ղուշն իր թևով չի հասնի», որովհետև ծնողը «չի կարողանում երեխային նորմալ խնամք տալ»:
Լո՜ւյս իջնի ձեր շիրիմներին, Եռաբլուրի տղաներ, որ իմանայիք եվրոպական ինչպիսի ամոթալի ԼԳԲՏ սովորույթներով է լցվել երկիրը հայերենի ոսկեղենիկ տառերի միացությամբ և ինչպես են ուզում ամեն տեսակ աղբով ծածկել ձեր սրբությունները, հողը ձեր վրա չէիք հանդուրժի: Հիմա նրանք գալիք սերնդին էլ են ուզում դարձնել աշխարհի քաղաքացի: Նրանք, ովքեր իրենց կեղծ դաշինքներով և գրանտակեր հկ-ով եթերներից ու բեմահարթակներից այս օրենքի գովքն են անում, թող անպայման կարդան Ջորջիա նահանգի սենատոր Նենսի Շեյֆերի տողերը, գրված 2007 թվականին` «Երեխաների պաշտպանության ծառայությունների կոռումպացված բիզնեսը» վերնագրով: Սիրով ներկայացնում եմ մի հատված. «Երեխաները ընտանիքից հեռացվել են կանխամտածված, շահույթ ստանալու նպատակով, նրանց երբեմն առևանգել են դպրոցական ավտոբուսներից: Թիրախավորված են հատկապես աղքատ ընտանիքների ծնողները, որոնք փաստաբան վարձելու և համակարգի դեմ պայքարելու ոչ մի հնարավորություն չունեն: Բազմաթիվ անգամ հաստատվել է, որ խնամակալության վերցված երեխաների մահացությունը վեց անգամ ավելի շատ է, քան ընտանիքներում: Սա կոչվում է օրենքով երեխաների առևանգում, որտեղ նրանք կենթարկվեն և՛ սեռական բռնությունների, և՛ բռնաբարությունների: Սա մեծ բիզնես է, որտեղ մեծ գումարներ են պտտվում: 2002 թ. 40 միլիարդ գումար է գաղտնի փոխանցվել այդ գործով զբաղվողների օգտին»:
Եթե մարդու իրավունքների պաշտպանվածության հայրենիքում են նման երևույթների մասին աղաղակում, ապա ի՞նչ է սպասվում 30 տարի շարունակ բարոյալքվածության ու կոռուպցիայի մեջ թաթախված մեր երկրում, պատերազմի հետ ապրող երկրում:
Համոզված եղեք, այս օրենքի ընդունմանը կհետևի հաջորդ պահանջը, այն է` միասեռականների պաշտպանվածության ու ամուսնությունների թույլտվության «մարդասիրական» պահանջը: Մեր երազանքների ակախ երկի՛ր, որտե՞ղ թերացար, քեզ ծռեցին, ճկեցին, փակեցին արդյունաբերական երակներդ, կանգնեցնելով մուրացկանության փաստի առաջ: Նժդեհը դիպուկ է նշել մուրացկանի կարգավիճակը, չեմ գրում, որ չնվաստանանք… Հայը իր կյանքը չի խնայի հայրենիքի ու զավակների համար, և դուք ինչպե՞ս եք պատկերացնում հայի ընտանիքից երեխա տանելը անհայտ թաքստոցներ…
Այս աշնանը հասարակության միտքը զբաղեցնելու երկրորդ խոշոր դավն էլ է նյութվել մեր գենի դեմ` մանկամարդ 13-ամյա աղջիկներին դեկտեմբեր ամսին, ՀՀ առղջապահության նախարարության կողմից, որոշվել է պապիլոմա կոչվող վիրուսի դեմ պատվաստել «Գարդասիլ» պատվաստանյութով` իբրև արգանդի վզիկի քաղցկեղի հեռանկարային բուժիչ դեղամիջոց: Ինչո՞ւ հեռանկարային, որովհետև միայն 30 տարի հետո պետք է որոշվի` այն իսկապես ազդո՞ւմ է քաղցկեղի վրա, թե՞ ոչ: Ի՞նչ բան է այս գարդասիլը, և ինչո՞ւ է շվեդացի պրոֆեսորը Հայաստան հրավիրվում: Շվեդիայի «Կարոլինսկ» համալսարանի պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները եռանդուն գովազդում էր գարդասիլի «օգտակարության» մասին, որովհետև հինգ տարով կնքած պայմանագիր ունի ԱՄՆ-ում այս պատվաստանյութն արտադրող «Մերկ» ընկերության հետ` տարեկան մեկ միլիոն դոլար իր համալսարանին փոխանցելու համար: Երբ ՌԴ առողջապահության նախարար Վ. Սկվարցովային Հայաստանում հարցրեցին այս պատվաստանյութի մասին, նա պատասխանեց, որ գարդասիլը քաղցկեղ չի բուժում… Իսկ ի՞նչ են ասում իրենք` գարդասիլ արտադրող երկրի պրոֆեսորները: ԱՄՆ պատվաստանյութերի առաջատար հետազոտող, գինեկոլոգիական քաղցկեղի կանխարգելման հետազոտական խմբի տնօրեն, մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր Դայան Հարփերը բացեիբաց հայտարարել է, որ նախ բոլորը չէ, որ հիվանդանում են պապիլոմա վիրուսով, երկրորդ` մեկ տարվա ընթացքում օրգանիզմը ինքնամաքրվում է 70 տոկոսով, երկու տարվա ընթացքում` 90, երեք տարվա ընթացքում` 95 տոկոսով, իսկ մնացած 5 տոկոսը ստանում է 2-րդ, 3-րդ աստիճանի ախտահարում… Ռուս կենսաբան Չերնովսկայան հայտարարում է, որ այն ոչ միայն չի բուժում, այլև հետագայում ազդում է պտղի վրա: Ուրիշ հետազոտողներ էլ կան, ես այնքան ուսումնասիրեցի, որ կարողանամ ինձ համոզել և հասկանալ այն հրեշավոր ազդեցության մասին` մինչև մահ, որ պատճառվում է մանկամարդ մայրացուներին: Փաստ է. ոչնչացվում, ամլացվում է ապագա գեն արտադրողը, ահա՛ իրականությունը: Հանդես եկա սոցցանցերով, երեք հազարից ավելի մարդ էր արձագանքել տարբեր կայքերում, տագնապը մեծ է,- ինչո՞ւ: Որովհետև 30 տարի հետո ոչ ոք չգիտի` ինչ կլինի մոլորակի վրա, եթե քաղցկեղ չի բուժում, նշանակում է` սա բիզնես է, ինչպես թրաֆիկինգը, թմրադեղերի վաճառքը և այլն: Ճապոնիայի նման զարգացած երկրում 2013 թ.-ից խստիվ արգելվել է դրա օգտագործումը: ԱՄՆ-ում հասարակությունը վրդովված է: «Գարդասիլի 59000 զոհերի մասին» ֆիլմի ցուցադրության արձագանքն ամենուր է: Ամլացում, հաշմանդամություն, մաշկային հիվանդություններ… մահ, ահա այն պատվաստուկը, որ ուզում են փորձարկել վա՜յ բժիշկները: Ես զրուցել եմ հայտնի գինեկոլոգի հետ (խնդրեց անունը չհրապարակել), նա ասաց, որ գարդասիլը քաղցկեղ չի բուժում… Մեր սահմանադրությամբ պատվաստումները պարտադիր չեն, իսկ արդյո՞ք ներքին կարգով դպրոցներին հրահանգներ չեն իջեցվի…
Ո՞վ է կանգնած այս ամենի ետևում, 15-20 տարի հետո ովքե՞ր են ապրելու Հայաստանում…
Մեջբերեմ հնդիկ առաջնորդ Մահաթմա Գանդիի խոսքերը. «Ավելի լավ է բնական աղետներ տեսնեմ, քան տեսնեմ ցեղիս այլասերվածությունը…»: Ե՛ս էլ եմ այդպես ասում, 21-րդ դարի գրող-հրապարակագիրս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.