«ԿԱՄՈՒՐՋ» – 2016

կամուրջԼույս է տեսել Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի «Կամուրջ» գրական-գեղարվեստական, տեսական-քննադատական, մշակութային տարեգրքի 2016 թ. համարը, որը վերջինն է տարեգիրքը կազմող և գլխավոր խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Անահիտ Բոստանջանյանի խմբագրությամբ: Տարեգիրքը բացվում է հենց Անահիտ Բոստանջյանի և քսանից ավելի բանաստեղծների ու արձակագիրների ստեղծագործություններով: «Գրական միջօրեականներ», «Ռուս դասական և արդի պոեզիա», «Հրապարակագրություն, ակնարկ, ռեպորտաժ», «Արևմուտք», «Լեզուն մեր, խոսքը մեր, գիրը մեր», «Ժառանգորդները Հայոս-Քարթլոսի», «Հայ-վրաց արդի գրական-մշակութային առնչություններ», «Գրախոսություններ», «Վիրահայոց մամուլի պատմությունից», «Արդի աշխարհի զարկերակը», «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի», «Դրվագներ վիրահայ գրական-մշակութային կյանքից» խորագրերի ներքո տեղ գտած նյութերը ապահովում են տարեգրքի ժանրային և բովանդակային բազմազանությունը, ուղղվածությունն ու վիրահայ գրականության մասին տեղեկատվությունը, նպատակ հետապնդելով, ինչպես խմբագրականում գրել է Անահիտ Բոստանջյանը, «Մերձեցնել, կամրջել վիրահայ և վրաց գրականությունները»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.