Հյուրերը` Հայաստանի գրողների միությունում

Հունիսի 28-ին ՀԳՄ այցելեցին Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլենը և ցուցահանդեսի արտաքին կապերի պատասխանատու Կերստին Գրյուները: Նրանք հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի գրողների և հրատարակիչների` Լայպցիգի ցուցահանդեսին մասնակցելու հարցեր: Հյուրերը հետաքրքրված էին ՀԳՄ հնարավորությունների շրջանակով: Է. Միլիտոնյանը ներկայացրեց ՀԳՄ աշխատանքը, անդրադառնալով նրա միջազգային կապերին, տարբեր երկրներում գրքի ցուցահանդեսների մասնակցությանը, մասնավորապես` Ֆրանկֆուրտի: Պարոն Ցիլլենը նշեց, որ ի տարբերություն Ֆրանկֆուրտի` Լայպցիգի ցուցահանդեսում մեծ ուշադրություն է դարձվում հեղինակների մասնակցությանն ու նրանց ներկայացմանը, լինում են գրական ընթերցումներ: Զրույց եղավ նաև այլ լեզուներով հայ գրականության թարգմանության, հրատարակչությունների, գրքերի տպագրության մասին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.