Գրական անցուդարձ

***
Մայիսի 24-ին գրող Մնացական Թարյանի որդու` բարերար Նվեր Մխիթարյանի անունն ամրագրվեց «ՀԳՄ բարերարներ» Պատվո տախտակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Պատվո տախտակին գրվում են այն մարդկանց անունները, ովքեր տարիների ընթացքում նշանակալի օժանդակություն են ցուցաբերել Գրողների միությանը, գրական հիմնադրամին: Նվեր Մխիթարյանը, ով նախկինում էլ օժանդակել է հիմնադրամի աշխատանքներին, ապրիլյան հերթական գրական հեռուստամարաթոնի ընթացքում Համահայկական գրական հիմնադրամին փոխանցեց 10 հազար դոլար: Էդ. Միլիտոնյանի հավաստմամբ՝ բարերարի քույրը՝ Անահիտ Թարյանը ևս մշտապես ջանք ու եռանդ է գործադրում՝ օժանդակելու ՀԳՄ-ի աշխատանքներին: «Նվեր Մխիթարյանին չի մտահոգել այն, որ իր անունը գրվի Պատվո տախտակին. դա մեր խնդիրն է, մենք պետք է գնահատենք մեր բարերարներին, մեր ընկերներին՝ այսպիսով հուսալով, որ մյուս բարերարներն էլ կաջակցեն գրականությանը, կսատարեն գրահրատարակչական գործերին»,- ասաց ՀԳՄ նախագահը: Անահիտ Թարյանը խոստովանեց, որ ինքն է եղբորը տեղեկացրել կայանալիք մարաթոնի մասին: «Գրողի ընտանիքում ծնված ու մեծացած զավակ, պարզ է, որ և՛ գրողների, և՛ գրականության հարգն ու պատիվը իմացող մարդ, որ չի կարող անտարբեր մնալ»,- եղբորը ներկայացրեց Անահիտ Թարյանը և հավելեց. «Լավ գործը շարունակություն ունի»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.