Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Էդվարդ ՄիլիտոնյանԾննդյանս 65-ամյակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներին ի պատասխան, հայտնում եմ խորին շնորհակալությունս ուշադրության և բարեմաղթանքների համար, որոնց հասցեատերը նաև Հայաստանի գրողների միությունն է: Հուսով եմ, որ բոլորիս համատեղ ջանքերը կնպաստեն 21-րդ դարին համահունչ և համարժեք հայ գրականության ստեղծմանը, աջակցմանն ու հանրահռչակմանը:

Հարգանքով` Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ
ԳՈՐԾԻՉ, ԲԱՆԱՍՏԵՂԾ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միլիտոնյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք մեր մտավորականության արժանավոր ներկայացուցիչներից եք՝ բանաստեղծ, որի ստեղծագործությունները հասցեագրված են թե՛ մեծերին և թե՛ փոքրերին, գրահրատարակչական գործի կազմակերպիչ, որը տարիներ շարունակ նպաստել է հայ գրականության տարածմանն ու զարգացմանը:
Գնահատելի է նաև Ձեր գործունեությունը Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում, ինչպես նաև Ձեր երկարամյա աշխատանքը պարբերական մամուլում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ
ԳՈՐԾԻՉ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միլիտոնյան,
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի առթիվ:
Դուք ոչ միայն գրականություն եք ստեղծում՝ շարունակելով հայ գրողների ավանդույթները, այլև որպես գրողների միության նախագահ, հաջողությամբ կազմակերպում գրականության հանրահռչակումն ու գրական ընտանիքի բնականոն գործունեությունը:
Համոզված եմ, որ այսուհետ ևս կշարունակեք հարստացնել մեր գրականությունը և նպաստել ստեղծագործական համագործակցության զարգացմանը գրական միջավայրում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և բարեկեցություն:
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.