ԺԱՆՐԸ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԽՆԴԻՐՆ Է / Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

– Ժանր և ոճ, որքանո՞վ է նրանց միջև կապը օրգանական և անխզելի: – Ժանրերի խնդիրն այսօր համարվում է ամենահստակներից, բայց ինչքան էլ տարօրինակ թվա` ամենաքիչ մշակվածն է: Այս խնդրի շուրջ ընդհանուր համաձայնություն առայժմ չկա: Բազմաժանրությունը և ժանրերի սահմանների լղոզվելը մշակույթի զարգացման բնականոն ընթացքն են: 20-րդ դարում ժանրի վերաբերյալ առաջացավ մի բոլորովին այլ, խորը պատկերացում ռուսական […]

Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԶՄՌՍՈՒՄ 1 ասեմ որ պոեզիան վաղուց դիակ է արդեն քանի տարի անընդհատ զմռսվող Լենինի նման 300 տպաքանակով լույս տեսնող գրքեր կեսը` չվաճառվող (մյուս կեսն էլ` շնորհանդեսներին մեծահոգաբար նվիրվող) թեկուզ խոսում են աստղերի և տիեզերքի մասին (ի դեպ`տիեզերքը և աստղերը պարզ լույսով լցված ես տեսել եմ միայն Ուկրաինայի և Հայաստանի երկնքում) Եվրոպայում ամեն բան լղոզված է […]

Պատերազմի վավերագրումը Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիայում / Նաիրա ԲԱԼԱՅԱՆ

Հայ գեղարվեստական մտքի հոլովույթում շարունակվում է Արցախյան հերոսամարտը գովերգող ու սգացող, փառաբանող ու խնկարկող, վավերագրող ու պատմական իրականությունը փաստող ստեղծագործությունները հանրությանը մատուցելու առաքելությունը: Արդի գրականության՝ այս թեմային վերաբերող ստեղծագործություններից առանձնացրել ենք կեսդարյա կենսագրություն ունեցող, բայց գրականության մեջ քչախոս մի հեղինակի՝ Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիան. նրա «Երկինք և Երկիր» գրքի «Քանզի մահն էլ մյուս թևն է կյանքի»1 […]

Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՈՒՂԻ նորից դեպի՛ երկինք նորից դեպի՛ Անդինը-առհավատչյա իմ տարիները-իմ թևերին-հոգնա՛ծ իմ հուշերը թողած մեկին-մեկի՞ն այս աստղերը հավերժ այս լույսն առավոտի որ միշտ իմն են եղել- ո՞ւմ տամ արև՛ն-արև՛ն-արև՛ն ինչպե՞ս թողնեմ մենակ ամռան տաք ուսերին- թափված երկինք- ինչն ինձ բախտը թեթև բերեց կրկնակի՝ ուրիշներին թանկ եմ վճարում-տարիներով – կյանքո՛վ նորից-նորից-նորի՛ց ուղի չէ՞ որ ես կարող եմ […]

ՀԱՅԱՍՏԱՆ / Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

երկիր- որտեղ ճանապարհորդում ես առանց անձնագրի- առանց վախի- ապրում-սիրում աղոթում կիրակնօրյա լույսին-հույսին՝ անհո՛ւյս անհո՛ւյս կանայք մթան եզրին լուսնի շորերով պանդխտության են ուղարկում ամուսիններին- այնպես բուրում է առավոտի օդը գետերը ցատկում են դեպի անդունդները- մեր սեփական կործանումն է այդ վիհերում ես խոսում եմ այն մասին՝ որ կանայք- մահվան և կյանքի հրեշտակներ են և այն մասին՝ որ […]

Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ՄԻ ՏԽՈՒՐ ՕՐ ԼԻՆԵՐ

Ասենք՝ Ստիվ Ջոբսի Ասածների նման: Էն, որ Չէր ուզում լինել մեռյալներից Ամենահարուստը- Դե, ճիշտ էր Ասում՝ մարդը, Ապրելու տեղ չուներ, Քնում էր ընկերների մոտ. Նրանց պոլ-հատակին: Դատարկ շշեր էր հանձնում Հինգ ցենտով, Իսկ կիրակի օրերին յոթ մղոն քայլում էր ոտքով Մինչև եկեղեցի, որ ձրի ընթրիք վայելի: Գրողը տանի- Դե, իրոք արի ու հասկացիր՝ Մարդ նավատորմո՞ւմ […]

Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԻՄ ԵՐԿԻՐԸ Սիրեցե՛ք իմ երկիրը, Նա այնքան լավն է. Արծիվները՝ ժայռերի Կատարներին Կտցում են ամպի Ծվենները` Զգաստ` իրենց Սահմաններին: Սևանում թռչում են Սպիտակ ճայերը` Մայրամուտի Ջրերին Թևերը` Թաց: Բաց երկնքի վրա Առավոտին Այս` Արարատը Խոհուն` Երևանն իր` Ափի մեջ Առագաստի նման Աստծուն պարզած: Սիրեցե՛ք իմ երկիրը Այստեղ մի քիչ խառն է. Սև աչքերով-խոշոր Աղջիկներ Կան […]

ՆՈՃԵՀԱՍԱԿ ՍԻՐՈ ԲԱՐԲԱՌՈՒՄԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Սոնա Անտոնյանի գրականությունը կյանքից եկող յուրահատուկ կշռույթով է պայմանավորված, որը նրա աշխարհի ընկալումն է՝ որպես ներսուդուրսի սուզումներ, և… դառն ու զվարթ իրականություն, ինչի վկայություններն են «Սուզումներ», «Եվ» ու 2018-ին հրատարակված «Դառն ու զվարթ» (ՀԳՄ հրատ., խմբագիր՝ Սլավի-Ավիկ Հարությունյան) բանաստեղծությունների ժողովածուները: Սոնա Անտոնյանն այն բանաստեղծուհին է, որը «ճիշտ կրակ տված բացուխուփի լռությունը» դարձնում է կամուրջ ես-ի […]

ՀԱՅ ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

2017 թվականի հունվարի 16-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի հանրահայտ Casa del libro գրախանութի լեփ-լեցուն դահլիճում մեկնարկեց ժամանակակից հայ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի «Անթռչուն երկինք» եռալեզու (իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն) գիրքը, որը ներկայացրեց Carena հրատարակչության գլխավոր խմբագիր, ճանաչված բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն: Մայիսի 9-ին` շարունակվեց Վալենսիա քաղաքի FNAC եվրոպական խոշոր գրախանութների ցանցում, իսկ մայիսի 11-ին` Մադրիդ քաղաքում` […]

Արվեստի նշանագիտական սահմանները / Զավեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երևանի ՎՄՎ-Պրինտ հրատարակչությամբ լույս է տեսել Սլավի-Ավիկ Հարությունյանի՝ ռուսերենից հայերեն թարգմանված «Արվեստի նշանագիտական սահմանները» տեսական ուսումնասիրությունը (թարգմանությունը և առաջաբանը՝ բան. գիտ. թեկնածու, դոցենտ Ալա Խառատյանի): Այս ուշագրավ աշխատությունը ռուսերեն լույս է տեսել Մոսկվայում` լայն արձագանք գտնելով կինոյի և գրականության տեսության ճանաչված մասնագետների շրջանում: Գիրքը հասցեագրված է փիլիսոփայության, մշակութաբանության, արվեստաբանության և գրականության, ինչպես նաև հումանիտար այլ […]

ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Արցախյան շարժման արտացոլումը հայ գրականության մեջ» խորագրով հանրապետական գիտական նստաշրջան: Այն կազմակերպվել էր Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Հայաստանի գրողների միության ջանքերով: Ներկաներին շնորհավորելով ՀՀ և Արցախի Հանրապետության 25-ամյակի առիթով՝ ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանը հույս հայտնեց, որ կծնվեն նորանոր գեղարվեստական գործեր, որովհետև […]

ԻՆՔՆ ԻՐ ԲԱՑԱԾ ԾԻՐԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ / Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Երկինքը դատարկ է..» Իսպանական «Carena» հրատարակչությունը Բարսելոնա քաղաքում տպագրել է բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի «Անթռչուն երկինք» (“El cielo sin pajaros”) եռալեզու` իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն գիրքը՝ «Ժամանակակից եվրոպական պոեզիա» ծրագրի շրջանակներում: Սա հեղինակի՝ նույն հրատարակչության կողմից լույս ընծայվող երկրորդ գիրքն է: Առաջին՝ «Ուշացած հեռագրեր» (“Telegramas tardios”) ժողովածուն լույս է տեսել 2011 թ.՝ լավագույն վարկանիշ ունենալով ոչ միայն […]

Առօրյայի պոեզիա / Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ժամանակակից պոեզիան վաղուց արդեն միակենտրոն չէ, ավելի արտակենտրոն է, այդ իսկ պատճառով՝ բազմակենտրոն: Սա նշանակում է նաև անհատականությունների ու ոճերի բազմազանություն: Այս նախամուտքը հուշում է Ս.-Ավիկ Հարությունյանի «Երկինք և երկիր» (հեղինակային հրատարակություն, Ե.,-2014, 272 էջ) ժողովածուն: Գիրքն ունի բնութագրական մի քանի առանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ մտածողության արագությունը, փոխաբերական բազմաշերտ մտածողությունը, իմաստների բևեռացումն ու հակադրությունը: Այլ […]