Մանվել Միկոյանի «Ստվերներից անդին» ժողովածուն / Լուսինե ՍԱՀԱԿՅԱՆ

«Ստվերներից անդին»-ը բանաստեղծ Մանվել Միկոյանի վեցերորդ գիրքն է. տպագրվել է 2017-ին, 2018-ին՝ արժանացել «Վահան Թեքեյան» մրցանակի: Ինչպես նախորդ ժողովածուներում, այնպես էլ այստեղ նկատելի է թեմատիկ բազմազանություն, որը ոչ միայն չի խանգարում ասելիքի խորությունն ըստ հարկի ընկալելուն, այլև օգնում է համակողմանի պատկերացնելու բանաստեղծի աշխարհայացքը, իրականության և իրականության աբսուրդի ընկալման ու վերարտադրման թարմությունը՝ հագեցած քաղաքացիական և հրապարակախոսական […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Խառը երազ Ես քայլում եմ ծաղկապատ հովիտներով, մոռանում ժամանակի ու տարածության զգացողությունը: Հանկարծ ճեղքվում է հողը, փախչում ոտքերիս տակից, և ես հայտնվում եմ խառնիճաղանջ բավիղներում: Նայում եմ ներքև՝ անդունդ է, նայում եմ առաջ՝ թեք ու սորուն մանրաքարերով մի արահետ է, որով ստիպված եմ քայլել՝ մինչև հասնեմ լեռան գագաթը: Սայթաքում եմ և վերջին պահին բռնում ինձ […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Մարդ-ստվերը Նա քայլում է փողոցով՝ մտազբաղ ու սևեռված, անպատասխան հարցերի ու տագնապների ալիքը չտեղավորելով հոգու ներսում, իսկ ստվերը հետևում է իրեն, հետապնդում համառորեն, քանզի այդպես է կամենում իր համար ոչինչ չարժեցող արևը: Հետո տագնապների ալիքը դուրս է հորդում իրենից, խառնվում ստվերին, որը խտանում է՝ դանդաղեցնելով նրա քայլերը: Ստվերը մոտենում է, ձուլվում մարդուն, ով այդպես էլ […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Մանվել ՄԻԿՈՅԱՆ Բանաստեղծ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Յուրաքանչյուրիս պարտքն է ակտիվ մասնակցել մարաթոնին Ինչպես հայտնի է, մարտի 21-ին` Պոեզիայի միջազգային օրը, Հայկական երկրորդ հեռուստաալիքի (Հ2) հետ կազմակերպվելու է համահայկական գրական հիմնադրամի մարաթոն, որի ժամանակ հանգանակված գումարը ծառայելու է գրողների գրահրատարակչական խնդիրների լուծմանը: Սա գրողների համար բացառիկ առիթ է` համախմբվելու և բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու, […]

«Երկունքը» քսան տարեկան է / Մանվել ՄԻԿՈՅԱՆ

1997 թվականի հունվարին լույս տեսավ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» գրական ամսաթերթի առաջին համարը: Թերթն առաջին տարիներին տպագրվում էր հովանավորների աջակցությամբ: 1999-ի ապրիլից «Երկունքի» հրատարակումն ընդհատվեց ֆինանսական դժվարությունների պատճառով, իսկ 2000 թ. լույս տեսավ միայն մեկ համար՝ նվիրված բանաստեղծ Սամվել Զուլոյանի հիշատակին: ՀԳՄ լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի միջնորդությամբ և ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Տիրոջ հորդորաձայնը Ես ձեզ ականջներ եմ տվել, որ լսեք, թե ինչ են շշնջում իրար ծաղիկների կոկոնները բացվելուց առաջ, որ հնազանդվեք բարության ձայներին ու չփակեք ձեր հոգու դռները, երբ թափանցում է այն տիեզերական ու հեքիաթային երանգներով գունավորված, ոչ թե նմանություն փնտրեք ավանակի ականջների հետ` ճիպոտի շպպոցին սպասող: Ես ձեզ ռունգեր եմ տվել, որ զգաք բույրերը ծաղիկների` […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Ինչպես ասել է Օտտո Բիսմարկը` «Հեղափոխությունները նախապատրաստում են հանճարները, իրականացնում են ֆանատիկոսները, բարիքներից օգտվում են տականքները»: Ցավոք, անկախության հենց առաջին տարիներից հայ ժողովուրդը համոզվեց, որ ասվածը վերաբերում է նաև մեր երկրին: Արցախյան ազատամարտի տարիներին բոլորս սպասում էինք, որ պատերազմի ավարտից հետո նույն համախմբվածությամբ և սրտացավությամբ ղեկավարները կլծվեն երկրի պետականության կառուցմանն ու ամրապնդմանը: Սակայն պատերազմի տարիները […]

Նորաբանությունները Մանվել Միկոյանի ստեղծագործություններում / Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ

…բառերն արդեն հեռանում են իրենց իմաստներից և կարող են հոգնել, ուժասպառ լինել, խռովել ու անհետանալ ընդմիշտ և չայցելել, երբ շատ անհրաժեշտ լինեն…1 Եվ որպեսզի «բառերը չհեռանան իրենց իմաստներից, չհոգնեն, ուժասպառ չլինեն, չխռովեն ու ընդմիշտ չանհետանան»՝ բառի հետ գործ ունեցող ամեն ոք, հատկապես ստեղծագործողները, պետք է, որ «բառերի լվացարար լինեն»: Եվ ահա, իր իսկ «զգուշացմանը» ականջալուր, […]

ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ / Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Հայաստանի ընդերքը թալանում և երկիրն անապատացնում, հումք մատակարարող աֆրիկյան պետություն են դարձնում թուրքերը: Հայաստանում կոռուպցիայով են զբաղվում, կաշառքով անգրագետներին, մտավոր հետամնացներին պաշտոններ են բաժանում թուրքերը: Հայաստանում ազգի հերոսներին, հայրենիքի համար զոհվածների ընտանիքներին թշվառության մեջ են պահում թուրքերը: Վերջիններս նույնիսկ բանտարկում և հալածում են ազգի հերոսներին: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների համամասնական ցուցակում կաշառքով ոչ տառաճանաչ […]

Մարտիրոսված հայ քաջերին / Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Ձեր վերջին շնչից երկնառաք ծաղիկներ ծաղկեցին լեռներում, որպեսզի մոռանանք հոտը վառոդի, որպեսզի չընկճվենք երբեք: Ձեր բաժին արևի լույսը թողեցիք, որ մենք վայելենք, բայց դեղնակարմիր շողերից կիսատ մեր հոգիները հավետ խոցվեցին: Երբ ինքնաձիգն էր ձեր ձեռքին՝ Հայրենյաց սահմանին կանգնած, հաղթում էր սերը անսահման, հաղթում էր աննահանջ ոգին, որի լիցքերից հրացայտ մոլորակներ են բախվում միմյանց օազիսներում խուլ […]

ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Մանվել ՄԻԿՈՅԱՆ

  Երիտասարդ տարիներին բոլորին թվում է, թե ժամանակն անսպառ է, սակայն գալիս է մի տարիք, երբ չափազանց խնամքով և երկյուղածությամբ ես վերաբերվում ժամանակին, քանզի գիտես, որ շատ բան արդեն չես հասցնելու անել ու ավելի ճշգրիտ ես ընտրում անելիքդ. գրում ես միայն իսկական ներշնչանքի թելադրանքով, կարդում ես առավել որակյալ գրականություն: Առօրյա հոգսերի և պարտականությունների լաբիրինթոսում արդեն […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Միլիարդատեր բոմժեր Նրանք ճիշտ ժամանակին են սկսել իրենց «հայրենանվեր» գործը, երբ տալ-առնելիքի չափից է կախված աթոռների բարձրությունը, երբ ինչ հնարավոր չէ անել փողով, արվում է շա՜տ փողով, երբ մարդկային արժանիք է համարվում միայն ունեցվածքը: Իրենց ճանապարհին տրորում են ամեն ինչ և ում պատահի, հետո հոսում են արյունոտ փողերը՝ տանելով նրանց դեպի անդունդը կանաչ այլասերության: Դղյակներ […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

*** Ես իջնում եմ երկինք, որպեսզի երկիրն ավելի բարձրանա՝ ներքևում թողնելով պղծամիտների հրոսակախմբերը- կենդանական բնազդների գերիներին, սեռ ու ազգություն չճանաչող գիշատիչներին՝ մոռացած մարդկային բոլոր սրբությունները: Ես իջնում եմ երկինք՝ ամենաչնչին և թաքուն հույսով, որ մի օր կվերադառնամ Մարդկանց Երկիր: *** Ճահիճների վրայով սոխակներ չեն ճախրում, իսկ փարթամ ու սաղարթախիտ ծառերը վաղուց փայտանյութ են դարձել: Հոգնել […]

Ձմեռային լռություն / ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Դրսում պաղել են նույնիսկ ձայները, ավտոմեքենաները ևս սահում են համրորեն, որ չխախտեն կատարյալ անշարժությունը: Ծառերից կախված սառցե ձագարներից դանդա՜ղ կաթում է ձմռան լռությունը, իսկույն անհետանում օդում, ապա օղակ-օղակ գալիս և պարուրում խոհերս: Ինձ չեն այցելում նույնիսկ իմ բարեկամ ագռավները, ու լուսամուտիս գոգին դրված հացի կտորները բաժին են հասնում մրսած ճնճղուկներին: Սենյակիս պատից թեթև ժպտում է […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

*** Այս դավադիր ու սպանիչ լռությունը, որ խլացնում է մեքենաների շարժիչների ձայնը, հատուկենտ անցորդների փոխանակվող բառաձայները, ներարկում է անանուն ու անբացատրելի մի տագնապ, որը գուժում է կարծես վաղվա ամայության մասին՝ անտերունչ հղացումների ճահճահոտ կիսախավարում… Ինչո՞ւ է այսքան բարակել մեր մաշկը, որից անկաշկանդ ներս են թափանցում աննկատ թռչող սողունները և թույն ներարկում մեր երակներում: Որպես հակաթույն՝ […]

ՍԿԻԶԲՆ ՈՒ ՎԵՐՋԸ / Մանվել ՄԻԿՈՅԱՆ

ՍԿԻԶԲՆ ՈՒ ՎԵՐՋԸ Ամայության աննշան մի ծվեն թափանցում է ներսս, միօրինակության սեղմօղակից չխեղդվելու համար թողնում եմ, որ այն ծավալվի դանդա՜ղ ու ինքնավստահ: Վայելում եմ թոթափման երանությունը այնքան ժամանակ, մինչև ամբողջովին տիրում է ամայությունը՝ խժռելով իր ճանապարհին բոլոր պատկերներն ու շարժումները: Ապա նույն դանդաղությամբ անկաշկանդ ու թեթև ընթանում եմ դեպի Սկիզբը, որպեսզի կարողանամ հստակ տեսնել Վերջը: […]

Մանվել ՄԻԿՈՅԱՆ / «Իսկական գրողը չպետք է արդարացնի պետության հույսերը»

– Այսօր համարյա բոլոր ժանրերով բազմազան գրքեր են հրատարակվում, սակայն դրանցից քչերն են արժանանում ընթերցված լինելուն: Գրականության հասարակական նշանակությո՞ւնն է նվազել, թե՞… – Բոլորին է հայտնի, որ այսօր գեղարվեստական գրականության հրատարակչական ոլորտում քաոսային իրավիճակ է տիրում: Բացառությամբ մի քանի լուրջ հրատարակչությունների, Հայաստանում տպագրում են հազարավոր գրքեր, որոնք գեղարվեստական արժեք չունեն: Իսկ այն հեղինակները, ովքեր ստեղծում […]

«Վահան Թեքեյան» մրցանակ Մ. Միկոյանին՝ «Ստվերներից անդին» գրքի համար

Մայիսի 17-ին տոնական տրամադրություն էր տիրում Երևանի «Թեքեյան» մշակութային միության դահլիճում, որտեղ հավաքվել էին անվանի արվեստագետներ, հյուրեր ԱՄՆ-ից և Երևանից: Ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և ուրիշներ: Միության «Վահան Թեքեյան» մրցանակներ և դրամական պարգևներ հանձնվեցին չորս անվանակարգերում՝ գրականություն, կերպարվեստ, երաժշտություն և թատերարվեստ: «Գրականություն» անվանակարգի մրցանակակիր Մանվել Միկոյանին […]

Բոլորիս հույս, հավատ, մեր գալիք գործերում / ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՀԳՄ 19-րդ համագումարին ընդառաջ «Գ.Թ.»-ի հարցերին պատասխանում է ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ «Գ. Թ.» – Պարոն Միլիտոնյան, հաշվետու ժամանակաշրջանում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել: Էդ. Միլիտոնյան – Հաշվետու ժամանակաշրջանում ՀԳՄ վարչության և նախագահության, ինչպես նաև ՀԳՄ աշխատակազմի աշխատանքը եղել է ամենօրյա: Այդ ամենը լրատվությամբ, հիմնականում «Գրական թերթում», ներկայացվել է, սակայն բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, լիանիստեր, շնորհանդեսներ, հոբելյաններ, […]

Երիտասարդ գրողների 16-րդ համաժողով. Ծաղկաձոր – 2018

Մայիսի 31-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց Երիտասարդ գրողների 16-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով և ներկայացնելով մասնակիցներին, նշեց, որ համաժողովի ընթացքում՝ մայիսի 31-ից հունիսի 2-ը, կլինեն քննարկումներ մի շարք թեմաների շուրջ, գրական ընթերցումներ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, գրական մամուլի խմբագիրների […]