ՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / Նառա Վարդանյան

Լրահոսի սարսափը Նրանք, ովքեր մայր են, ովքեր մայր չեն, ովքեր կին ու աղջիկ են, լրահոսի հոսող նորությունների մեջ երևի փշաքաղվեցին, սարսափեցին. Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում զույգ նորածինների են գտել: Պահակը պատուհանից տեսել էր, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է՝ աղբ են բերել թափելու, բացել ու տեսել է երկու տղաների, որոնք շնչում են… որոնք […]

Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

1. Որքան էլ կարևորվի ցանկացած քաղաքական իրադարձություն, դրանից իմ հուսահատությունը չի պակասում ամեն մեկնող ու չվերադարձողի հետ: 2. Մշակութային իրադարձություն էր «Գրեգրքի» տպագրությունը, որն ամփոփել էր հսկայածավալ աշխատանքի տասնամյակը, մշակութային իրադարձություններ էին իմ ընկերների նոր գրքերի տպագրությունը, ինչպես նաև «Գրքի երևանյան փառատոնը»: 3. Ստեղծագործական իրադարձություն էր տարեսկզբին անտիպ` «Պատերազմը» վիպակիս մրցանակ ստանալը, հույս ունեմ եկող […]

ՄԵՆԱԿ ՄԱՐԴՈՒ  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ / Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Պատերազմը խելագարություն է, որը ստիպում է կասկածել մարդու բանականությանը»: ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ Գրեթե բոլոր պատերազմներն անկախության մասին են ու անկախության համար: Պատերազմներն անցյալ չեն ունենում ու տարօրինակորեն նման են իրար: Վահագնը բացում է ծխախոտի տուփն ու մի հատիկ հանում: Հիշեց, որ մինչև պատերազմը չէր ծխում, իսկ կռվի դաշտում չծխող զինվորը հազվադեպ երևույթ էր, այսինքն՝ համարյա […]

ՀԵՔԻԱԹ ՍՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ / Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ես որոշեցի հեռացող հարազատներիս մասին օրագիր պահել: Նա ծերացել էր արդեն հիսուն տարեկանում: Յոթ երեխաների մեջ մենակը, անտեսվածը, աղքատը, անատամը: Թեև ծերացած՝ գեղեցիկ էր: Մահվան առիթն անհեթեթ էր: Սունկ հավաքելիս ո՞վ է մահանում: Նա՝ անտեսվածը, աղքատը: Ու մտապատկերում տեսնում եմ նրան՝ կարկատած գուլպաներով իր դագաղի շուրջը պտտվելիս: Հետո տեսնում եմ նրան՝ փոքր աղջնակ: Յոթ երեխաներով […]

23 տարի… և անց… / Նառա Վարդանյան

Որքան էլ տարօրինակ է, անկախության մասին մտքերս սկսվում են այն մեծ սահնակի սառած պարանից. սահնակի, որի վրա նստած` ես ու հորեղբորս տղան բարձրացանք դիմացի սարը՝ փայտ բերելու: Հիմա չէ, բայց այն ժամանակ երկար էր ճանապարհը, երկար ու սառը, երկար ու ցավոտ. դե այսօր էլ այդ ճանապարհը գուցե թվա երկար, եթե ցրտից ուռած ոտքերով երկու փոքրիկ […]

Ցտեսությո՛ւն, հրամանատար… / Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծի՛տ» վեպի մոտիվներով Որդուս երդման արարողությունից հետո հաջորդ հանդիպմանը երկար պատրաստվեցի: Քառասուն օր աղբամանների մոտերքից վայրի կատուներ էի հավաքում: Ամեն անգամ մեքենայի թափքը բացելիս, տեսնում էի՝ անիվների կողքերը տաք շարժիչի տակ կծկված կատուներ կան: Հերթով շոյելով գրկում ու նրանց լցնում եմ թափքը, շոյանքիս հեշտությամբ հանձնվում են: Մեջները մի հատ դինջը կա՝ Ծտին […]

ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ «ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ» / Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ես ինձ հիշում եմ, երբ 4-ամյա աղջնակ էի, նստած փարթամ կանաչի մեջ, քչքչացող առվի կողքին և ամենակարևորը՝ մորս տաք գրկում: Հետագայում մորս պատմածից իմացա, որ դա մոր և մանկան պանսիոնն էր, որը գտնվում էր Ղափանում: Մինչ հիմա պարզ հիշում եմ թունդ կանաչ, թավշյա գորգը և առատ ջուրը, որը քաղաքի քար ու փոշուց հետո դրախտ էր […]

Բոլորիս հույս, հավատ, մեր գալիք գործերում / ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՀԳՄ 19-րդ համագումարին ընդառաջ «Գ.Թ.»-ի հարցերին պատասխանում է ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ «Գ. Թ.» – Պարոն Միլիտոնյան, հաշվետու ժամանակաշրջանում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել: Էդ. Միլիտոնյան – Հաշվետու ժամանակաշրջանում ՀԳՄ վարչության և նախագահության, ինչպես նաև ՀԳՄ աշխատակազմի աշխատանքը եղել է ամենօրյա: Այդ ամենը լրատվությամբ, հիմնականում «Գրական թերթում», ներկայացվել է, սակայն բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, լիանիստեր, շնորհանդեսներ, հոբելյաններ, […]

Tatron-drama.am կայքը՝ հայ դրամատուրգի տուն

Մարտի 23-ին տեղի ունեցավ tatron-drama.am կայքի շնորհանդեսը: Կայքի նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական ու արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ազգային թատրոնի և ազգային դրամատուրգիայի փոխհամագործակցության համար: Կայքի հիմնադիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը նշեց, որ ստեղծվող շտեմարանի հիմքը 2000 թվականից պարբերաբար տպագրվող «Դրամատուրգիա» հանդեսն է. «Մտածեցինք, որ ժամանակն է ընդլայնել նրա […]

Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողով Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ս.թ. հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի Համաժողովն ամրագրում է, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ազգային միասնական գրական դաշտի ձևավորումը թևակոխել է իր գործնական փուլը: Այդ գործընթացի հետագա խորացման համար համաժողովը կարևորում է մի շարք անհետաձգելի միջոցառումների իրականացում, այդ թվում` ա) կոչ Հայաստանի և Սփյուռքի աշխարհիկ և հոգևոր կարող ուժերին […]

Երիտասարդ գրողների 15-րդ համաժողովը Ծաղկաձոր – 2017

Հունիսի 7-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 15-րդ համաժողովը` «Գրականություն և հայրենիք» խորագրով, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով և ներկայացնելով մասնակիցներին, նշեց, որ այս տարի ծրագիրը կազմակերպվել է Գրողների միության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցներով: Կարևորելով կապը նախորդ սերունդների հետ` ՀԳՄ նախագահն […]

Հաղթանակ` իր 10-ամյա կենսագրությամբ

Սեպտեմբերի 23-ին նշվեց «Գրեթերթ» ՀԳՄ գրական-երիտասարդական ամսաթերթի 10-ամյա հոբելյանը: Թերթի առաջին համարը լույս է տեսել 2006 թ. հուլիսի 1-ին: Պարբերականը իր շուրջն է համախմբում երիտասարդ ստեղծագործողների` արձակագիրների, բանաստեղծների, թարգմանիչների, գրականագետների: «Գրեթերթն» իրականացնում է ամենամյա մրցանակաբաշխություն, որը տրվում է թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության և հրապարակախոսության ոլորտի լավագույն ստեղծագործության համար, ընդ որում` հեղինակներն իրենք են ընտրում […]

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ. Ծաղկաձոր- 2015

Հունիսի 18-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 13-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանից, Արցախից և Վրաստանից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց մարդկային հարաբերությունները, երիտասարդ գրողների շփումները, ավագ և երիտասարդ գրողների միջև երկխոսությունը: Նա պատմեց անցյալ դարի 80-ական թվականներից գրողների` Դիլիջանում հավաքվելու մասին, որտեղ հանդիպում-ծանոթանում էին արվեստի տարբեր ճյուղերի […]

ԳՐՈՂՆԵՐԸ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

    Կարինե Խոդիկյան – Գրականագետները խոսեցին իրենց խնդիրների, գրականագիտության ու գրականության մասին: Այսօր փորձենք խոսել գրականության դիրքերից` գրականության ու գրականագիտության, գրաքննադատության, այսօր ստեղծվող, արդեն ստեղծված գրականության մասին: Հակոբ Մովսես – Գրականությունը և գրականագիտությունը տարբեր բաներ են, մեկը մյուսի ածանցյալ չէ: Գրականագիտությունը Հայաստանում սովետական տրադիցիա է, ինչը թեև բանասիրության մեջ բավականին հաջողություններ ունեցել է, բայց որպես […]

ԻՐԱԿԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆԻ ՄԻՋԵՎ / Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Փետրվարի 5-ին «Ականաթ» սրճարանում տեղի ունեցավ արձակագիր Նառա Վարդանյանի «Արգելված պտուղ» գրքի շնորհանդեսը: Այն հեղինակի երրորդ գիրքն է: Ժողովածուում ընդգրկված «Ամենագեղեցիկ պատերազմը» պատմվածաշարում ներկայացված են պատերազմից հետո եղած ժամանակի մարդու ապրումները, խեղճացած հերոսները, նրանց բարդույթները, չկողմնորոշվածությունը ժամանակի մեջ: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ Ն. Վարդանյանն առաջին իսկ քայլերից առանձնացել է իր ուրույն ձեռագրով, և հավելեց. […]

Ի շահ գրականության զարգացման

Դեկտեմբերի 16-ին ՀԳՄ «Բանավեճի ակումբի» հերթական նիստը նվիրված էր գրականության գնահատության չափանիշների քննարկմանը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀԳՄ-ում տեղի ունեցած խորհրդակցությունների և քննարկումների, այդ թվում` ժամանակակից հայ արձակին ու պոեզիային նվիրված լիանիստերի արդյունքում որոշակի չափանիշներ են ներկայացվել, որոնց հիման վրա գնահատվել են տարբեր սերունդների գրողների գործերը: Ըստ նրա` գրականագիտության […]

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ («18-33. արդի հայ արձակ» անթոլոգիան) / ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Տպագրվել է «Գրական թերթ», 2009 թ. Տարիքային որոշակի սահմաններ ներկայացնող թվերի միջև ընկած տարածություն-ժամանակը, որը սովորաբար գծիկով է արտահայտվում, ոչինչ չի ասում ոչ տարեթվերի և ոչ էլ դրանց միջև ընկած մարդկային կյանքի մասին: Եվ ընդհանրապես, տարեթվերը միայն կոնկրետ կեցությունների կամ պատմական շրջանների հետ հարաբերության դեպքում են իմաստավորվում: Նույն կերպ «18-33» վերտառությունը հայ արդի արձակի մասին […]

ՀԳՄ 80-ԱՄՅԱԿ / Շնորհավորական ուղերձներ

ԱՎԵԼԻ ՔԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Հետանկախության շրջանում հին ֆորմացիայի հասարակական կառույցները կազմաքանդելու վերաբերյալ ազգային-պետական հռչակագրերից զերծ չմնացին ստեղծագործական միությունները, այդ թվում նաև Գրողների միությունը: Փաստարկելով գրողի ստեղծագործական որոնումների անհատական սկիզբը՝ տեսակետ է հիմնավորված, թե այն որևէ առնչություն չունի որևէ միության պարտադրականության հետ, և որպես թե Գրողների միությունը Ստալինի թելադրանքով ստեղծվել է որպես կոմունիստական կուսակցության գաղափարական կցորդ, գրական-գեղարվեստական […]

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ / Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Հունիսի 6-ին Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների 12-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Հայաստանից, Արցախից և Վրաստանից: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց մարդկային հարաբերությունները, երիտասարդ գրողների շփումները, ավագ և երիտասարդ գրողների միջև երկխոսությունը: Նրա հավաստմամբ՝ այս խորհրդակցությունները փորձի փոխանակման հնարավորություն տալով, միաժամանակ օգնում են գտնել նոր անուններ, ինչպես նաև […]

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ կողմ-դեմ / ԳԹ-ի հարցախույզին պատասխանում են երիտասարդ գրողները

ԳԹ-ի հարցախույզին պատասխանում են երիտասարդ գրողները Վահե Արսեն – Ընդհանուր առմամբ դեմ եմ: Սոցիալական այս ծանր իրավիճակում, արտագաղթի նման պայմաններում հասարակության, ժողովրդի ուսերին նոր բեռ դնելու ժամանակը չէր: Անուշ Ասլիբեկյան – Դեմ եմ: Երևույթը ինձ չի գոհացնում: Անվստահություն կա երկրի հանդեպ, որտեղ ոչ մի բան չի արվում քաղաքացու համար: Եթե այսօր տեղի ունեցող ակնհայտ անարդարությունները […]