Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ

1.Արցախյան հերոսամարտը, դեպի Բաքու արշավող մեր բանակի ընթացքի կանգնեցումը ռազմավարական դաշնակցի առաջին նախագահի ջանքերով, Արցախյան գոյապայքարի հայ-ադրբեջանական հակամարտության դավադիր մեկնաբանությունը, ապրիլյան կանխամտածված, նախօրոք ծրագրված հեռուն գնացող նպատակներ հետապնդող քառօրյա պատերազմը հստակեցրին հայ քաղաքական միտքը, հայ ժողովուրդը զգաց, որ իր գոյատևման միակ երաշխիքը կարող է տալ իր հանճարեղ զավակի պատգամը… 2017-ը 1917-ի հայակործան քաղաքականության շարունակությունը կդառնար, բայց հայ ժողովուրդը իր համախմբվածությամբ, իր որդիների քաջարի պայքարի արդյունքում բացառեց 1921 թ. ամոթալի պայմանագրերի կրկնությունը: Ի վերջո, 2017 թ. նպաստեց հայ ժողովրդի, համայն հայության քաղաքական մտածողության հաստատման հասունացմանը: Սա 2017 թ. մեծագույն նվաճումն էր:

2. Մշակութային հայեցակարգի մշակումը անընդհատ ձգձգվում է` Մշակույթի նախարարությունը վերածելով արարողակարգային հաստատության: Պատճառը շարունակվող պատերազմն է, միջոցների սղությունը: Սակայն լիահույս պետք է լինել, որ բազմադարյա, համաշխարհային մակարդակի հասած հայ մշակույթը, ինչպես նախորդ դարաշրջաններում, վեր կհառնի և անգամ թշնամիներին կստիպի ոչ միայն խոնարհվել հայության հանճարեղության առաջ, այլև հետևել նրա ստեղծագործական զարգացման ընթացքին:

3. Ստեղծագործում եմ ոչ հաճախ, բայց տպագրում եմ պատմվածքներ: Մտորումներս հասնում են այն կետին, որ անհրաժեշտ է համախմբել պատկերացումներս և ավարտին հասցնել հայության հերոսապատման դրվագներից մեկը, որը կդառնա նոր գիրք, իր տեղն ունենալով իմ ժողովածուների ու պատմավեպերի շարքում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.