Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ / Տարեմուտին` մանուկներին…

 

Նոր տարի է, Նոր տարի,
Ո՞վ է տեսել՝ այլ տոնի
Մարդիկ լինեն հավատով,
Այսքան ներող ու բարի:

Վաղ արթնանանք
ու արագ
Տունը, բակը հարդարենք,
Խինդով, երգով
մեր սիրած
Տոնածառը զարդարենք:

Ո՞վ է տեսել՝ այլ տոնի
Այսքան լույսեր ու գույներ,
Հեռու-մոտիկ, հարազատ
Հանդիպումներ սրտալի:

Ո՞վ է տեսել՝ այլ տոնի
Սեղանները բոլորի
Ուտեստներով, մրգերով
Լինեն այսքան հյութալի:

Ձյունանուշ ու Ձմեռ Պապ,
Այնքան ջերմ եք ու բարի,
Եկեք, մեզ հետ մնացեք
Մինչև գալիք Նոր տարի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.