ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍՆԻԿԸ

704841_266876190106918_1405708316_oԱսում են` բանաստեղծները չեն հեռանում կյանքից, նրանք մոտենում են երկնքին: Երկիրն ու երկինքը` որպես հոգեվիճակ, ինչքա՛ն է երգել բանաստեղծ Լևոն Մուրադյանը` խոնարհ դպիրն ու ազնիվ մտավորականը, բանաստեղծ, որը, իր խոսքերով ասած, կարող է լինել պահի տիրակալ ու զգալ իրեն տիեզերքի մի մասնիկ: Այս տարվա ապրիլի 28-ին նա կբոլորեր իր կյանքի ընդամենը 70-րդ գարունը:
Լևոնը ավարտել էր Վորոնեժի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ էր, ՀԳՄ անդամ` 2012 թվականից:
Հասցրեց հրատարակել «Անքուն երակներ» (1992), «Տատանվող նժարներ» (1997), «Իրականության այցելուն» (2000), «Անձրևող հայելի» (2002), «Թվացյալ հեռուներ» (2010) բանաստեղծական ժողովածուները: Թարգմանվել է ռուսերեն և վրացերեն:
Ոչ ոք չգիտի,
Թե ո՛ր կանգառում
Ժամանակը կպատռի
Իր սև քողը
Ու կասի.
Վերցրո՛ւ քաղցրությունս,
Վայելի՛ր, քանի կաս…
Թե ի՛նչ անակնկալ
Կյանքը կմատուցի,
Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի…
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՄՐՈՒ ԳՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.