Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երնեկ թե այս Նոր տարին
Վերջ տա հայու ցավերին…

Նոր տարվա նախամուտին ծանոթ երգի արձագանքն է, որ հնչում է իմ մեջ ոչ թե թախծոտ մրմունջով, այլ պայծառ մաղթանքի պես:
Նոր տարին թող մարի մեր հին պարտքերը և նորացնի մեր հին սերը, որ ամրացնում է հայի ոգին: Որպես ոգեղեն արքայազն` նա իր թագով թող զարդարի հայոց աշխարհի աննահանջ իմաստնությունը ու զորավիգ լինի փորձություններ հաղթահարելիս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.