Հրաչյա Սարուխան

Հրաչյա-Սարուխան-2ԷՊԻՏԱՖԻԱ
Ահա և չկամ:
Իմ փոխարեն
Մնացին երգերն իմ թերահայտ
Եվ հիմա պիտի
լոկ երգերն այդ
Մոռացվող անունն
իմ փողհարեն:

Հրաչյա Սարուխան պոետը

Երկար տարիներ իր յուրաքանչյուր հրապարակման հետ լինել օրվա լավագույն հրապարակման հեղինակը և անունը չփնտրել հայ պոեզիայի տան ճակատին, նոր իրականության և նոր բանի այդպիսի օժտվածություն ունենալ և չգայթակղվել փառքից՝ նոր իրականության ճակատին դրոշմվելու նոր խոսքով, այլ լինել անընդմեջ, քայլել անընդմեջ նորի և հնի եզրով՝ տեսադաշտից չկորցնելով անցյալը և անգիտության չտալով նորը,- այսպես կարող է լինել միայն հայրենի տան զուսպ, լռակյաց, խելացի տղան:
Այսպիսի որդի ունեցող տունը շուտ չի քանդվի:

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Հրաչյա Սարուխանը անցյալ դարի 60-70-ական թվականներին գրականու­թյուն մուտք գործած երիտասարդ սերնդի լավագույն դեմքերից էր: Նրա բանա­ստեղծությունները առաջին անգամ տպագրվել են «Ավանգարդում» և նկատվել Մահարու կողմից:
Հրաչյա Սարուխանի հետ մեր ընկերությունը տարօրինակ ստացվեց: Նա սովորում էր Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում, դիպլոմային աշխատանք էր նկարում և ինձ կանչեց որպես բնորդ, կոչվում էր «Երիտասարդ բանաստեղծի դիմանկար»: Ոտքերիս տակ մի ծաղկաման կար, որի մեջ ծաղիկների կեսը նկարել էր, կեսը` ոչ: Ես էի նկարում մնացյալը: Ինքն արդեն ամբողջովին տրված էր գրականությանը:
Հիշում եմ Գարիկ Պասմաճյանին նվիրված բանաստեղծությունը. քայլում էինք, հանկարծ գրպանից հանեց ձեռագիրն ու կարդաց. «Երևանից մինչև Երուսաղեմ գլորվում է պոեզիայի դատարկ սկուտեղը, ախր ո՞ւր ես գնում, շան տղա»: Եվ այս տողի մեջ կարծես Գարիկի ապագա ծանր ճակատագիրն էր երևում:
Իր մարդկային, ազնիվ, բանաստեղծական էությամբ, աստվածաշնչյան, մեր հայ գրականության, նաև իր կենսափորձի շաղախով շատ լավ բանաստեղծու­թյուններ էր գրում և՛ ազատ, և՛ դասական տաղաչափության ձևերի մեջ: Թվացյալ խաղաղ արտաքին թաղանթի տակ ջղաձիգ վերաբերմունք, ապրում, այսինքն` բանաստեղծի, մարդու կեցվածք ուներ:
Հրաչիկի մարդկային տեսակը հազվագյուտ էր, ազնիվ, պարկեշտ, գրական ընկերներին երբեք չվատաբանող: Շատ ծանր կորուստ է մեզ համար, մեր ընկերների համար: Հրաչյա Սարուխանի լավագույն բանաստեղծությունները մեր պոեզիայի գանձարանում կմնան:

Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

…Գնաց դեպի Անհունը՝ մեր սրտում թողնելով մորմոք ու մրմուռ, աշխարհին թողնելով Պոեզիա… Բանաստեղծ, ում պոեզիան սնվում էր ազգային ու համաշխարհային մշակույթի ակունքներից, ով անդադար ինքնաորոնման մեջ էր, կեցության և մարդու առեղծվածի փնտրտուքում, աշխարհն իր հոգուց և իրեն աշխարհից չբաժանող փնտրտուք, քանզի միաձույլ էին ու փոխներթափանցող իր անձի և աշխարհի սահմանները: Խոսքի վարպետ՝ իր ուրույն լեզվաոճով, ժողո­վրդական բառ ու բանի հրաշալի իմացությամբ ու նույնքան հրաշալի կիրառումով: Բառաստեղծ՝ նորաբանությունների հմուտ արարող: Վերջապես՝ անզուգական թարգմանիչ: …Մարդ, ով օժտված էր համաշխարհային գրականության ու արվեստի խոր իմացությամբ, գեղագետի հղկված ճաշակով, սեփական ստեղծագործու­թյան հանդեպ ահավոր պահանջկոտությամբ և բծախնդրությամբ՝ իր գրած ամեն մի բառ ու տողի նկատմամբ: Իր վարքը՝ արբեմոլի բոհեմիկ, անկանոն կենցաղից մինչև ասկետի սակավապետ, ժուժկալ համեստություն ու ներամփոփ կենսակերպ, և նախանձելի մաքրություն ու կարգուկանոն՝ հատկապես իր աշխատասենյակում: Այսպիսին տեսա ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ ֆենոմենը, ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ բանաստեղծին ու մարդուն, մեր ՀՐԱՉԻՆ՝ մեր անցած հրաշք օրերին: …Եվ ցավն այսօր է խեղդում, և կարոտն է խեղդելու վաղը…

ՀՐԱՉՕ
Գրո­ղա­կան մեր մեծ ըն­տա­նի­քը՝ Երևա­նից մինչև Գյում­րի ու Տա­վուշ, Բաղ­րամ­յան 3-ից մինչև Բեյ­րութ ու Փա­րիզ, Թեհ­րան ու Թբի­լի­սի, Ա­մե­րի­կա ու… Լո­ռու ա­կոս­դիր-բա­ռու­բա­նոտ չքնաղ ե­զերք սարս­ռա­ցին՝ լեզ­վա­բա­ռա­շի­նա­րար, ազն­վա­կան-տոհ­միկ մե­ծի, բա­նաս­տեղծ Հրաչ­յա Սա­րու­խա­նի մահ­վան լուրն առ­նե­լով: Ապ­րող­նե­րիս ի՞նչ­ է մնում: Հի­շել, ինչ­պես մե­րոնք են ժա­մա­նա­կին հի­շել ի­րենց մե­ծե­րին: Հի­շո­ղութ­յան խա­րույ­կը պի­տի մխա մեր սրտում ու խոս­քում:
Հի­մա տա­րի­քով մեծս ի՞նչ­ ա­նի: Հրան­տը, որ շատ էր սի­րում Հրա­չին, կա­րո՞ղ­ էր խոսք ա­սել, մխի­թա­րել: Զանգ եմ տա­լիս գյու­ղի մեր տուն՝ փոքր եղ­բորս՝ Հա­մո­յին: Նա ան­չափ շատ է սի­րում իր պոե­տին՝ Հրա­չին: Գի­տեմ, լե­զուն կապ է ընկ­նե­լու: Ի՞նչ ­կա­րող է ա­սել: Ձայ­նի թրթի­ռից զգում եմ, որ աչ­քե­րը չէ, սիրտն ու հո­գին են լցվել: Ե­րեկ տան­ջան­քով հո­գե­հանգս­տի է գնա­ցել: Վա­նա­ձո­րի ճա­նա­պար­հին նկար-նկար, պատ­կեր-պատ­կեր նա­յել է Հրա­չի հա­յաց­քով:
– Հա­մո ջան, ախ­պեր ջան, Հրա­չից մի բան ա­սա:
Լռում է Հա­մո եղ­բայրս: Ու լռում եմ ես:
Տա­րի­քով մե­ծի լռիկ ցա­վով զո­րակ­ցում եմ Հրաչ­յա Սա­րու­խան պոե­տին սի­րող­նե­րին, նրա ըն­տա­նի­քին ու բո­լոր նրանց, ով­քեր գլուխ են խո­նար­հե­լու նրա ա­րած-դրածի առջև, հպար­տա­նանք, որ Թու­ման­յան, Զոր­յան, Մաթևոս­յան տե­սած ու վա­յե­լած Լո­ռին ու­նե­ցավ նաև իր Հրաչ­յա Սա­րու­խան ա­նուշ ի­մաս­տու­նին:
Հրաչ­յա Սա­րու­խա­նը պոետ էր, ո­րը բա­նաս­տեղ­ծում էր ու իր փոք­րիկ ե­զեր­քը դարձ­նում բա­ռու­բա­նի մեծ աշ­խարհ, ուր ապ­րե­լու են նաև իր զա­վակ­նե­րը:

Լևոն ԲԼԲՈՒԼ­ՅԱՆ
Երբ բա­նաս­տեղծը, ար­վես­տա­գետը հե­ռա­նում, հայտն­վում է իր իսկ՝ Հրաչ­յա Սա­րու­խա­նի ա­սած «մա­հից էլ ան­դին», նրա գի­րը, տող ու բա­ռը, նրա կյան­քի ու ան­վան հետ կապ­ված ա­մեն ինչ, մի տե­սակ, այլ լույ­սի տակ է ներ­կա­յա­նում, նոր ար­ժեք ու նշա­նա­կութ­յուն ստա­նում կար­ծես: Իս­կա­կան, զտար­յուն բա­նաս­տեղծ­նե­րի դեպ­քում՝ ա­ռա­վե՛լ ևս: Ուս­տի ես կաս­կած իսկ չու­նեմ, որ տա­ղան­դա­շատ իմ գրչեղ­բոր ա­նունն ու վաս­տա­կը դեռ նո­րա­նոր կող­մե­րով ու խոր­քով է արժևորվելու-բա­ցա­հայտ­վե­լու, նրա կեր­պա­րը նոր գծեր ու նրբե­րանգ­ներ է ձեռք բե­րե­լու թե՛ իր գրչըն­կեր­նե­րի, թե՛ գրաքն­նա­դա­տութ­յան ու ըն­թեր­ցո­ղի հա­մար:
Իսկ մեզ այ­սօր քա­ջա­ծա­նոթ կեր­պա­րը, որ Հրաչ­յան ստեղ­ծել, ամ­բող­ջաց­րել է գրա­կան իր շուրջ 50-ամ­յա ան­բա­սիր, վե­րըն­թաց ճա­նա­պար­հին՝ մեկ տասն­յա­կից ա­վե­լի հրա­շա­լի ժո­ղո­վածու­նե­րով, բազ­մա­թիվ բա­նաս­տեղ­ծա­կան շար­քե­րով ու ո­րակ­յալ թարգ­մա­նութ­յուն­նե­րով, ըն­կեր­նե­րի, հա­րա­զատ­նե­րի հետ մարդ­կա­յին պարզ ու ան­կեղծ շփում­նե­րով թանկ ու սի­րե­լի է շա­տե­րիս հա­մար: Հրաչ­յա Սա­րու­խա­նի բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներն իս­կա­պես սի­րում ու գնա­հա­տում էին, նրա հրա­պա­րա­կում­նե­րին ու նոր գրքե­րին՝ սպա­սում: Եվ, ու­րեմն, շնոր­հիվ իր ա­սած ճա­շա­կա­վո՛ր, իս­կա­կա՛ն, հա­վա­տա­րի՛մ­ այդ ըն­թեր­ցող­ների էլ, ո­րոն­ցով նա ան­թա­քույց հպար­տա­նում էր, շա­րու­նա­կե­լու են ապ­րել նրա ա­նունն ու գոր­ծը.
Տե՛ր, ա­նունդ շուր­թիս՝ զարթ­նեմ մա­հաք­նից
Ու հրաշ­քով օծ­վեմ քո հա­րե­հաս…

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հրաչյա Սարուխանը ստեղծեց մի պոեզիա, որն իր արմատներով, իր հիմքերով գալիս էր մեր ազգային արժեքներից, և նորոգված պահպանեց ժամանակակից շունչը: Այսօրվա մարդը, այսօրվա ապրումները, ժամանակակից կյանքը Հրաչ Սարուխանի պատկերացումներով առկա է նրա ամբողջ ստեղծագործության մեջ:
Դեռևս 60-ական թվականներից ստեղծեց իր տեղը: Տարբեր որոնումներ են, տարբեր ճանապարհներ են: Կանգնեց դասական ամուր ավանդույթների վրա և այդ գծով էլ գնաց առաջ, և այն, ինչ մնաց, արդեն իսկ Հրաչ Սարուխանի անունով իր անկյունը պիտի ունենա մեր պոեզիայի պատմության մեջ:

Սամ­վել ԽԱԼԱԹՅԱՆ
Ա­րա­րիչն ի սկզբա­նե, դեռ է՛ն գլ­խից է օրհ­նա­բա­նում ու ո­րո­շում, թե ով­քեր պի­տի լի­նեն դե­պի հա­վեր­ժութ­յուն գնաց­քի իր ու­ղե­կից­նե­րը: Հրաչ­յա Սա­րու­խանն Աստ­ծո կող­մից օրհն­ված­նե­րից մեկն էր: Նա գնա­հատ­վեց ժա­մա­նա­կա­կից­նե­րի ու գրչըն­կեր­նե­րի կող­մից, ով­քեր տաս­նամ­յակ­ներ ի վեր ջեր­մութ­յամբ էին ըն­դու­նում նրա ա­մեն մի նոր տա­ղը: Նա իր սերն­դի ճշմա­րիտ այն պոետ­նե­րից էր, ում ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը սնվում են հայ և հա­մաշ­խար­հա­յին պոե­զիա­յի ա­կունք­նե­րից և վե­րընձ­յուղ­վում որ­պես ազ­գա­յին մաքրա­մա­քուր բա­ռա­կերտ էութ­յուն՝ մեր ժա­մա­նակ­նե­րի շնչով կեր­պա­վոր­ված:
Հրաչ­յա Սա­րու­խանն իր տա­ղեր­գութ­յան ոս­կե է­ջը գրեց հայ պոե­զիա­յի Մատ­յա­նում, ո­րի վեր­ջա­կետն, ա­վաղ, Ա­րար­չի կա­մոք դրվեց… Ես խոր­հուրդ եմ տես­նում, որ դա կա­տար­վեց Ա­վետ­ման տո­նի հա­ջորդ օ­րը: Ա­րա­րիչն իր սի­րա­սուն զա­վա­կին եր­կիր հղեց՝ այս­տե­ղից ետ կան­չե­լով իր կող­մից օրհ­նա­բան­վա­ծին: Երկն­քում բա­ցա­կա­ներ չեն լի­նում…

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայ գրականության համար անդառնալի կորուստ էր Հրաչյա Սարուխան բանաստեղծի մահը: Եթե համառոտ ասելու լինեմ` Հրաչը կարծես մեր դասականության վերջին մոհիկաններից մեկն էր, նեոդասական: Նկատի ունեմ և՛ ընթերցվածության չափը, ճանաչվածությունը, համբավը, և՛ այն համամարդկային արժեքները, որոնց ինքն էր դավանում: Եվ դա դասական բանաստեղծությունն է` խորքերից եկող, շարունակվող մի շղթա՝ ֆորմաների, բանաստեղծական ձևերի պահպանելու և զարգացնելու իմաստով: Հրաչը մեծ գործ կատարեց: Կարծես թե նորարարություն իրեն վերագրելը ճիշտ չէ, բայց դասականության մեջ ինքն իր նախշը, գույնը, զարդը, կիրքը, ցավը, տառապանքը դրեց: Մաքրատաշ տողեր: Եվ չկան այնպիսի բանաստեղծություններ, որ մեկը մեկին շարունակի: Ամեն մի գործ նոր հղացում է պոետական հայտնություններով:
Հրաչն իմ սիրելի ընկերն է, Հրաչը իմ սիրելի բանաստեղծն է: Կարծում եմ` ժամանակը նրա լուսապսակի լույսերով կկանչի ընթերցողին, մնում է, որ ընթերցողը մտնի այդ հրաշալի աշխարհի մեջ:

Նել­լի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Դեռ հրա­ժեշ­տի պա­հը չէր, դեռ ապ­րում էր՝ մի ոտ­քով երկ­րի վրա, մի ոտ­քով՝ երկն­քում:
Մո­տե­ցել էր եզ­րագ­ծին, բայց չէր հասց­րել «դառ­նալ թա­փան­ցիկ գի­շե­րա­թի­թեռ», իսկ «աչ­քե­րը բներ էին ցա­վե­րի»…
…Տե­րը «բա­րե­բա­նել էր» Հրա­չի քնա­րը և շռայ­լո­րեն «շնոր­հա­զար­դել»: Այն տա­րի­նե­րին, երբ Հրա­չի հա­զարն էր, կի­րո­վա­կան­յան ե­րի­տա­սար­դութ­յու­նը, և ոչ միայն, ապ­րում ու շնչում էին նրա պոե­զիա­յով, որ­սում նրա յու­րա­քանչ­յուր բառն ու ար­տա­հայ­տութ­յու­նը, հպար­տա­նում նրա ըն­կե­րութ­յամբ և պաշ­տում կուռ­քի նման: Նրա բա­նաս­տեղ­ծա­կան տո­ղե­րը բեր­նե­բե­րան էին անց­նում, դառ­նում սի­րո և հա­վա­տի խորհր­դա­նիշ: Ին­քը նրանց, մեր բո­լո­րիս հա­մար ա­մե­նա-ա­մե­նան էր, մեր գրո­ղա­կան ե­րա­մի կա­ռա­վար թռչու­նը: Ա­մե­նա­շա­տը գուր­գու­րում ու ե­րես էր տա­լիս Զու­լո­յին՝ մեր վա­ղա­մե­ռիկ տա­ղան­դա­վոր պոետ ըն­կե­րո­ջը: Հրաչն էլ, Զու­լոն էլ «բու էին» և գի­շեր­վա հա­զա­րին ան­գամ կա­րող էին գի­նով­ցած հայտն­վել ում տանն ա­սես, ի­հար­կե՝ հո­գե­հա­րա­զատ ըն­կեր­նե­րի: Մենք ապ­րում էինք միմ­յանց հոգս ու ցա­վով, կի­սում դժվար ձեռք բե­րած մի կտոր հա­ցը և ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել՝ մութ ու ցուրտ տա­րի­նե­րին ան­գամ, վա­ռա­րա­նի կող­քին, լամ­պի լույ­սի տակ նոր գոր­ծեր էինք կար­դում, լսում, քննար­կում, սպա­սում Հրա­չի հե­ղի­նա­կա­վոր խոս­քին և ան­գամ ե­րա­զում ա­պա­գա­յի մա­սին: Ի՜նչ­ օ­րեր, ի՛նչ տա­րի­ներ էին… հրա­շա­լիո­րեն խենթ ու խե­լառ, բայց և պտղա­բեր: Մեր ըն­կե­րութ­յու­նը շա՜տ ­սի­րուն էր, մա­քուր ու զու­լալ. մենք մի ըն­տա­նիք էինք:
Յու­րա­քանչ­յուր գործ ստեղ­ծե­լիս ինքն այր­վում էր գի­շե­րա­թի­թե­ռի նման, որ­պես­զի, ինչ­պես ինքն էր սի­րում, բա­նաս­տեղ­ծութ­յան ա­մեն բառ իր տե­ղում լի­նի, և ինչ­պես ա­սել է մի ա­ռի­թով՝ բա­ռը բա­ռի ու տո­ղը տո­ղի հետ հաշտ ու հա­մե­րաշխ ապ­րեն:
Դժվար, շատ դժվար է Հրա­չի մա­սին անց­յա­լով խո­սել, այն էլ, երբ այդ ցավն այս­քան մո­տիկ է ու թարմ, բայց հա­մոզ­ված եմ, որ ա՛յս­ անց­յա­լը դառ­նա­լու է ներ­կա: Չա­րեն­ցը սպա­սում էր, և նա գնաց՝ գնաց «Քեր­թող­նե­րի հետ մեկ­տեղ հա­ցի նստե­լու», բայց հայտն­վե­լու է, որ մնա ընդ­միշտ: Ինքն է ա­սել.
« Ես կհայտն­վեմ Հի­սու­սի նման…
Իմ գլխից վերև պսակ կլի­նի»:

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Շարքերը նոսրանում են: Հրաժեշտ տվեցինք մեր ընկերներից ևս մեկին: Ճանապարհեցինք ծափահարությամբ: Մարդ այնպես պետք է ապրի, որ արժանանա նման հրաժեշտի: Հրաչյա Սարուխանը ոչ միայն անզուգական բանաստեղծ էր, այլև մարդկային օրինակելի տիպար: Մարդ, որ եկավ, արարեց, հարստացրեց հայ պոեզիայի անդաստանը: Գնալով` մեզ թողեց իր յուրահատուկ, շողշողուն մարգարիտները: Ապրեց առանց աղմուկի, առանց թմբկահարության, զերծ փառամոլությունից, չտառապելով մեծամտության ախտով: Երջանիկ է այն ստեղծագործողը, ում ստեղծածից ինչ-որ բան կմնա ազգի ու մարդկության հիշողության մեջ: Հրաչյա Սարուխանը կմնա և կհիշվի: Հենց դրա համար էլ գնաց ծափողջույնների ուղեկցությամբ, ոչ թե ողբասացությամբ: Քանզի հավերժ ապրողների համար չեն սգում:

ՀՌԻՓ­ՍԻ­ՄԷ
Հրաչ­յա Սա­րու­խան… Իմ հնօր­յա ըն­կեր, ո­գե­ղե­նիկ ուխ­տի լու­սա­վոր ճամ­փորդ… Դու կանգ ա­ռար անս­պա­սե­լիո­րեն, որ ըն­թացքդ լի­նի դե­պի Վե­րին Ար­քա­յութ­յուն… Դու ապ­րող­նե­րիս թո­ղե­ցիր քո հե­տա­գի­ծը` բա­նաս­տեղ­ծա­կան սկու­տե­ղին դնե­լով նշխա­րա­բույր հացդ` ընդ­դեմ հո­գու քաղ­ցի…
Դու, որ բա­ռը ոս­կեր­չի բծախնդ­րութ­յամբ էիր զար­դա­նախ­շում և ու­նեիր քո ա­ռա­քե­լութ­յան ա­մե­նա­հաս­տա­տուն վկա­յա­կա­նը, հի­մա մեզ ես թող­նում քեզ փնտրե­լու կա­րո­տը… Մեր հիա­ցում­նե­րի մեջ ապ­րող պոետ, սի­րե­լի՛ Հրաչ, ար­դեն քո ան­ձե­ռա­կեր­տը դար­ձավ մի պատ­վան­դան, ո­րի վրա ժա­մա­նա­կը դեռ պի­տի տե­ղադ­րի իր ընտր­յալ­նե­րի հու­շար­ձա­նը որ­պես ապ­րող­նե­րի մշտար­թուն ներ­կա­յութ­յուն… Այս կորստ­յան ցա­վի մեջ է քո երկ­րորդ կյան­քի շնչա­ռութ­յու­նը…

Հուսիկ ԱՐԱ
Հրաչյա Սարուխանը բառի արժեքն իմացող բանաստեղծ էր, տողի, պատկերի բանաստեղծ էր: Նա հենց այնպես բառը չէր շռայլում: Նրա ամեն մի բառն իր տեղն ուներ բանաստեղծական տողի, պատկերի մեջ, և կարողացավ ստեղծել իր սարուխանական բանաստեղծական տարածքը, որ բոլորովին նոր էր, ինքնատիպ: Իր ձեռագիրն էր: Ես նորարար ասելով` հասկանում եմ ընտիր բանաստեղծությունը: Եվ հենց այդ ընտիր բանաստեղծությունը տվեց մեզ Հրաչյա Սարուխանը: Նրա բանաստեղծությունը շաղախված էր հոգևորով: Աշխարհում և մեզանում կան շատ բանաստեղծներ, որոնց պոետական հողակտորի վրա չկա երկինք, բայց Հրաչյա Սարուխանի բանաստեղծական տարածքը պարուրված էր հոգու երկնքով: Նա նաև հոգո՛ւ, սրտի՛, արյա՛ն բանաստեղծ էր: Եվ միշտ մնալու է այդ բանաստեղծական աշխարհը, որ կոչվում է Հրաչսարուխանական, որ բերեց և պարգևեց մեզ: Դեռ սերունդներ է ուղեկցելու, դեռ սնվելու են:
Իր իսկ պատկերով արժևորեմ. «Պոեզիայի դատարկ սկուտեղն է գլորվում Երևանից մինչև Երուսաղեմ, 365 օրերի մեջ պոետները շփոթում են իրենց տեղերը»: Հրաչ Սարուխանը չի շփոթում, նա հստակ իր տեղն ունի:

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
Թումանյանն ասում էր. «Հե՜յ կանաչ ախպեր, հե՜յ ճանաչ ախպեր»: Միշտ ինձ թվացել է, թե Թումանյանի էս խոսքը վերաբերում է Լոռվա ծնունդ բանաստեղծ Հրաչյա Սարուխանին: Իր ճանապարհի սկզբին հենց այդ «կանաչ ու ճանաչ ախպոր» նման է մտել գրականություն, և իր տեսակով, իր բանաստեղծությամբ շատ հարազատ է թումանյանական գրին: Երեկ մի գրառում եմ արել, որ մեզնից հեռացավ մեր հայ բանաստեղծության վերջին նահապետը, Թումանյանի հարազատ «կանաչ ախպերը», որ իսկապես նահապետ է մեր բանաստեղծության մեջ: Դեռ նորից ենք բացահայտելու Հրաչյա Սարուխանի գիրը, կարդալու ենք ու վերընթերցելու, որովհետև Հրաչյա Սարուխանի բանաստեղծության տողի մեջ պարապ տեղ չկա, և անվերջորեն վայելելու ենք այդ բացահայտման հաճույքը:

Վալերի ՓԻԼՈՅԱՆ
Բառի լավագույն իմաստով պահպանողական և բառի լավագույն իմաստով նորարար է Հրաչյա Սարուխանը: Բառն իր գործերում ծավալ ունի, հնչողություն ու ձայն, բայց բառն առաջին հերթին ոգու խորհրդի բացահայտիչն է, Սարուխանի ոգեղենության տաճարի բանալին: Սարուխանի յուրաքանչյուր պատկեր ինքնափնտրտուք ու ինքնարտահայտում է, պոետական ես-ի ամբողջացման դրսևորում, որ չի կարող թույլ տալ անփութություն ո՛չ տողի, ո՛չ էլ ինքն իր անձի հանդեպ: Նրա ստեղծագործությունը վկայում է, որ պոեզիան այն ազնիվ արվեստն է, որ իր մեջ կարող է ներառել և՛ գույն ու գծի պերճանքը, և՛ ճարտարապետական կառուցիկությունը, և՛ ռիթմ ու հնչյունի, լռության ու ձայնի կախարդանքը, ինչպես նաև իմացության խորխորատներն ու բարձունքները հասնելու կարողությունը: Եվ հավաստում է, որ պոեզիան ոգու ծննդավայրն է ու հայրենիքը, որի հանդեպ իրականությունը գլուխկախ, խեղճ ծառա է միայն, քանզի ամեն ինչ անցավոր է, իսկ ինքը՝ Նորին Մեծություն Բանաստեղծությունը, մշտամնա:Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նորայր Գրիգորյան

ԴՐԱԽՏԻ ՋՐԵՐԻ ՎՐԱ
Հրաչյա Սարուխանին

Սովորական օրերի մեջ անցողիկ,
տիեզերական ժամանակին ընդառաջ,
կանգնել ես դու իբրև անհայտ մի ծաղիկ,
կամ հոսում ես իբրև ջրի մի շառաչ:

Ո՞վ չծաղկեց քո պատկերին նայելուց,
ո՞վ չնետվեց ջրերի մեջ դրախտի,
մոշի թանձր, արևածոր քո գինուց
ո՞վ չխմեց իբրև ընծա իր բախտից:

Հիմա ասա՝ ո՞ւր ես գնում գարնան հետ,
ո՞ւր ես տանում այսքան
հայացք թափառիկ,
երբ կապուտաչ ու շիկահեր մի պոետ
գլորվում է բառերիդ հետ անառիկ:

Ահա՛ դուռը պոետական դրախտի,
որ բացում է մի կույս աղջիկ սևաչյա,
հրաժեշտին ծաղիկը այն չի գաղթի,
երբ աղջիկը կշշնջա՝ Հրաչյա:

2 thoughts on “Հրաչյա Սարուխան

  1. ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ
    (Հրաժեշտի խոսք)
    Հրաչյա Սարուխանը քսաներորդ դարի հայ ամենատաղանդավոր և սիրված բանաստեղծներից մեկն էր, Լոռվա աշխարհի իր մեծանուն հայրենակիցների` հայ գրականության երեք հսկաների` Հովհաննես Թումանյանի, Ստեփան Զորյանի և Հրանտ Մաթևոսյանի գրական ավանդույթների արժանավոր շարունակողը:
    Սարուխանի արարումներն իրենց գեղեցկությամբ և զարմանահրաշ գրավիչ ոճով նոր շունչ հաղորդեցին, առանց այն էլ գեղեցիկ, հայկական պոեզիային, մեր գրական գանձարանը հարստացրին պոետիկ և թարգմանական, զուտ Սարուխանական տաղանդին յուրահատուկ` հիասքանչ, խորամիտ և անընդօրինակելի արարումների բազում մարգարտաշարերով:

  2. Հրաչյա Սարուխանը քսաներորդ դարի հայ ամենատաղանդավոր և սիրված բանաստեղծներից մեկն էր, Լոռվա աշխարհի իր մեծանուն հայրենակիցների` հայ գրականության երեք հսկաների` Հովհաննես Թումանյանի, Ստեփան Զորյանի և Հրանտ Մաթևոսյանի գրական ավանդույթների արժանավոր շարունակողը:
    Սարուխանի արարումներն իրենց գեղեցկությամբ և զարմանահրաշ գրավիչ ոճով նոր շունչ հաղորդեցին, առանց այն էլ գեղեցիկ, հայկական պոեզիային, մեր գրական գանձարանը հարստացրին պոետիկ և թարգմանական, զուտ Սարուխանական տաղանդին յուրահատուկ` հիասքանչ, խորամիտ և անընդօրինակելի արարումների բազում մարգարտաշարերով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.