Հանդիպում Քրիս Բոհջալյանի հետ

Սեպտեմբերի 25-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հեղինակ Քրիս Բոհջալյանի հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ «Գրական տապանի» շրջանակում Հայաստան է այցելել Քրիս Բոհջալյանը: Նրա «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը ամիսներ առաջ Արամ Արսենյանի թարգմանությամբ հրատարակել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը: «Այս վեպը, որպես մեր ընդհանուր ողբերգության արտահայտություն, միավորում է մեզ մեր ցավի շուրջ: Ոչ միայն այս գրքով, այլև իր հրապարակախոսությամբ, իր ելույթներով Ամերիկային ասում է այն ճշմարտությունը, որ Ամերիկան գիտի, բայց չի ուզում տեր կանգնել իր իմացած ճշմարտությանը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը:
Քրիս Բոհջալյանը շնորհակալություն հայտնեց թարգմանչին և բոլոր նրանց, ովքեր նպաստել են ճշմարտության և արդարության տարածմանը աշխարհով մեկ: Ապա պատասխանելով Պետրոս Դեմիրճյանի, Լևոն Բլբուլյանի և այլոց հարցերին՝ նշեց. «Ես չեմ գրել այս գիրքը հայերի, հայկական համայնքի համար, որովհետև մենք մեր պատմությունը շատ լավ գիտենք: Գրել եմ առաջին հերթին ամերիկացիների համար, որոնք գրեթե ոչինչ չգիտեն մեր պատմության ու Ցեղասպանության մասին»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.