Հայ գրականությունն այլ լեզուներով

***
Թեհրանի «Սաքու» հրատարակչությունը պարսկերեն լույս է ընծայել Էդվարդ Միլիտոնյանի` պատանիների համար գրված «Հնարամիտ բադի ճամփորդությունը» վեպը՝ Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ: Վեպը լույս է տեսել 1000 օրինակ տպաքանակով: Սա հեղինակի` պարսկերեն հրատարակված երկրորդ գիրքն է: Ընդհանուր առմամբ 71-րդ գիրքն է, որից 21-ը` օտար լեզուներով:
***
Ավստրալիայում լույս է տեսել Էդվարդ Խաչիկյանի «Արջը» պատմվածքը, որը համակարգչային ձայների թվով պատմվածքների լավագույն տասնյակում գրավել է առաջին տեղը: Թարգմանել է Հոկտեմբերյանի պատվավոր քաղաքացի, անգլերենի վաստակավոր ուսուցիչ Սուրեն Սարգսյանը: Պատմվածքն ընդգրկվել է «Twisted Tax Tales» ժողովածուում:

***
Գրեթե միաժամանակ…
Բուլղարական «Բրոդ» գրական ամսագրում լույս տեսավ Շանթ Մկրտչյանի բանաստեղծությունների շարքը՝ ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ, թարգմանիչ Նելլի Պիգուլյովայի թարգմանությամբ:

Վրացական «Արեուլի» ամսագրի 2017 թվականի առաջին համարում տպագրվեց բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի բանաստեղծությունների ընդարձակ շարքը՝ Մաղվալա Գեուրկովայի և Թամար Գաբրոշվիլու թարգմանությամբ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.