ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ

ԹատրոնՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց իրավամբ համարում ենք սահմանապահներ, կարիք ունեն լուրջ ուշադրության` բոլոր բնագավառներում:
Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ կազմակերպված թատերական փառատոնն անցկացվեց Վայոց Ձորի մարզում, սեպտեմբերի 23-29-ը: Այդ օրերին ելույթ ունեցան Գ. Սունդուկյանի անվ. թատրոնը` Եղեգնաձորում (Պ.Զեյթունցյան, «100 տարի անցե), Հ. Մալյանի անվ. թատրոնը` Վերնաշենում (Հր. Քոչար, «Կարոտե), Պատանի հանդիսատեսի թատրոնը` Արենիում (Ռ.Կալինովսկի, «Հրեշը լուսնի վրաե), Կ. Ստանիսլավսկու անվ. թատրոնը` Խաչիկում (Լ. Զ. Սյուրմելյան, «Ձեզ եմ դիմումե), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնը` Գետափում (Հ. Թումանյան, «Անխելք մարդըե, ծրագրից դուրս` հատուկ երեխաների համար) և Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոնը` Վայքում (Ս. Խալաթյան, «Հրադադարե):
Թատերական տոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Եղեգնաձորում: Մշակույթի պալատի տնօրեն Մ. Սիմոնյանը ողջունեց մասնակիցներին և ներկաներին, շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին և խոսքը փոխանցեց տեղի հոգևոր թեմի առաջնորդ Հայր Զարեհ Կաբաղյանին, ով օրհնանքն ավարտեց Տերունական աղոթքով:
ՀԹԳՄ նախագահ Հ.Ղազանչյանը նշեց, որ այսօրվանից մեկնարկում է թատերական փառատոնը, որի ընթացքում ելույթներ կունենան անվանի դերասաններ:
Թատերագետ Լ. Մութաֆյանն անդրադարձավ մասնակից թատրոնների ներկայացումներին: «Մենք ուզում ենք արվեստի լեզվով դատապարտել ցեղասպանությունը և հարգանքի տուրք մատուցել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Պետք է հասնենք նրան, որ աշխարհը հարգի մեր պահանջը, իսպառ վերացնի ոճրագործությունը և ատելությունըե,- նշեց բանախոսը:
Մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ԹԳՄ-ին` փառատոնը կազմակերպելու և մարզի բնակչությանը հաճելի պահեր պարգևելու համար: «Մենք մշակույթ սիրող ազգ ենք և աշխարհին ներկայանում ենք մեր հարուստ մշակույթով, մեր արվեստով: Կարևորում եմ այս փառատոնի իմաստն ու խորհուրդըե,- ընդգծեց նա:
Լեփ-լեցուն դահլիճը «100 տարի անցե ներկայացումն ընդունեց ջերմությամբ, այդ էին վկայում ներկայացման ընթացքում թատերասերների բուռն արձագանքները և երկարատև ծափերը:
Փառատոնի փակումը տեղի ունեցավ Վայքի մշակույթի կենտրոնում` Ս. Խալաթյանի «Հրադադարե ներկայացումով: Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկավ թատերագետ Լ. Մութաֆյանը և ամփոփեց փառատոնի արդյունքները:
Հ. Ղազանչյանը շնորհակալություն հայտնեց մարզի բնակչությանը և Թատերական գործիչների միության «Ոսկե մեդալե հանձնեց մարզպետ Էդգար Ղազարյանին, շնորհակալագիր` մարզի մշակույթի վարիչ Աղասի Հովհաննիսյանին:
Հանդիսավոր արարողության ավարտին, բարձրարվեստ ներկայացումների և դերասանական փայլուն կատարումների համար, մարզպետը շնորհակալագրեր հանձնեց մասնակից թատերախմբերին:

Յաշա ՉԱԽՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.