ԴԱՐՁՅԱԼ Ի ՎԵՐԱ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ

Երվանդ ՊետրոսյանԵրվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԴԱՐՁՅԱԼ Ի ՎԵՐԱ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔԻ
Նորից շարժասանդուղքն եկավ աչքերիս դեմ,
Որի վրա կանգնած (թու՛, թու՛, թու՛… դեռ կանգնած),
աննկատելիորեն այն սահմանին եմ ես մոտենում,
Որից այն կողմ ոչինչ չի երևում:

Իսկ մոտենալս ավելի շուտ ես զգում եմ
հիշյալ այդ սահմանիև իմ միջև եղած տարածության կրճատումով,
Որն էլ ես իր հերթին պարզ զգում եմ
այդ տարածքի վրա մարդկանց
(կանգնած, թեքված, պառկած)
թվի կրճատումով:

Այնինչ՝ իմ ետևում, գետ ու ծովի նման
խոլ հորձանք է տալիս շարժասանդուղքը լայն,
Որի վրա, հաճախ, չուզենալով անգամ,
Դեպի առա՜ջ, առա՜ջ հրմշտում են իրար,
Պատահում է՝ միմյանց ոտնատակ են տալիս
և հայկական համաշխարհային սովորությամբ
անցնում մեկը մեկից
Ու մեծ մասամբ հաշիվ էլ չեն տալիս,
Թե ուր են շտապում…
Մինչև որ՝ ամեն մեկն ինչ-որ պահի
Սթափվում է հանկարծ ու հասկանում,
Հասկանում է հանկարծ ու … զարմանում ինձ պես
Որ աննկատելիորեն մոտենում է, ահա, այն սահմանին,
Որից այն կողմ այլևս ոչինչ չի երևում:

ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ…
Ասում ես՝ շա՜տ ափսոս.
շա՜տ ու շատ բան
Այնպես չեղավ, չեղա՜վ,
ինչպես պիտի լիներ:
Եվ ասում ես այնպե՛ ս ինքնավստահ
Ու նեղացած այնպես,
Ասես թե աշխարհը քեզ հետ գրած-կնքած
Պայմանագիր ուներ,
Որ ինչ կա ու չկա,
Միայն, միայն հենց քո՛ ուզածի պես
Պիտի աներ-չաներ:

Ասում ես ու էլ վերջ, չես կասկածում,
Որ նման ես դառնում մի քմահաճ մանկան,
Որ Ձմեռ պապիկին վստահորեն գրած
իր նամակին ի պատասխան,
Պատկերացնու՞մ եք,
Իբրև նվեր չի սւոացել, ահա,
հատուկ իր րնդգծած
Ե՛վ այս,
Ե՛վ այն,
Ե՛վ այն…
Եվ չե՛ս էլ հոգ տանում մտքով անցկացնելու,
Որ նամակագիրներր քեզ նման
Այնքան են, ճիշտ այնքան,
Որքան այն քմահաճ մանուկներն են, որ կան:

Նրանցից մեկն էլ՝ դու:
Եվ հիմա դո՛ւ ասա.
Իրավացի՞ ես դու՝
ափսոսալով այդպես, դժգոհելով,
Թե կան բաներ, որոնք չեղան այնպես,
Ինչպես կուզեիր դու…

Իսկ նրանք, որ եղա՞ն…
Հիշի՛ր, թե չեղածից նրանք
շատ են քանի՜ անգամ:
Հիշիր և այն,
Թե ի՜նչ վայելքներ են նրանք քեզ պարգևել…
Գուցեև, ո՞վ գիտե, հենց նրանք են քեզ վարժեցրել
Ստացածով ոչ միշտ բավարարվել:
Հասկանում եմ ես քեզ,
Եվ ասվածին, եթե կուզես,
կարող եմ դեռ հավելել պայմաններ ու բաներ…
Բայց և, այդ ամենով հանդերձ, ես չեմ ուզում
«Ափսոսե ասես միայն,
Ասես՝ «ավա՛ղե,
Այլ՝ վե՛ր ելնես քմահաճ երեխայից,
Ասես՝ բախտ էր, երջանկություն,
Այն, ինչ եղավ…

ՆԱՄԱԿ ՀԵՏՈՅԻ ՀԱՄԱՐ
Քեզ եմ գրում հիմա,
Բայց… հետոյի համար,
Եթե հետո-ն այդ գա:

Եկած կհամարեմ, երբ դու
Ետհարվածո՛վ գոնե կզգաս հանկարծ
Համազարկերիդ ցավն ահավոր,
Որ տալիս ես սրտիս հիմա, այսօր:

Կզգաս ու կզղջաս,
Եթե բախտդ բերի՝ լինի այդպես:

Եվ անկախ այն բանից՝
ես կլինե՞մ այն օր,
Ցանկալի է, որ դու, իրոք, մաքրվես,
Ետհարվածի ուժը որքան էլ որ լինի
ծանր ու ցավոտ:

Եվ որպեսզի քո այդ վերադարձի ճամփին ցավդ մեղմեմ,
Սրտի թեթևացմամբ պիտի դու իմանաս,
Որ ես՝ այդ հետոյին չսպասելով,
Քեզ ներում եմ, ներում արդեն այսօր:

Հ.Գ. Բայց քանի որ ինքդ միակր չես
քո այդ տեսակի մեջ,
Եվ քանի որ ոմանք, ոմանք նույնպես,
Ասես քեզ կրկնելով, նույնն են անում,

Եվ կամ հակառակը՝
դո՛ւ ես կրկնում ոմանց,
Խոսքս ուղղում եմ ես նրանց նաև,
Եվ էլ… նույնիսկ զղջմա՛ն չսպասելով,
Հանուն ինքնամաքրման, ես ներում եմ, ներում նաև նրանց:

ԵՎՄ ՄԻ ԿԵՍԼՈՒՐՋ-ԿԵՍԿԱՏԱԿ
Կյանքն է ինձ ծնել
Եվ իմ բնույթը լավ է իմանում.
Հուսահատ պահիս,
Որտեղի՜ց որտեղ,
Առանց պայմանի ինձ հուսավառող,
Անդիմադրելի մի հրապույրով
Ի՛ր իսկ ետևից ձգող ու տանող
Լույս է ցուցանում,
Ինչպես որ հիմա այս հոգեհմա աղջիկը, ահա,
Որը իմ առջև
Աստվածապարգև դուռ է բաց անում,
Աստծո դրախտն է ինձ վերադարձնում:

Ու միտք եմ անում.
Մի՞թե բազո՜ւմ այլ հուսահատների
Բնույթը կյանքն այս լավ չի իմանում,
Որ և նրա՛նց էլ,
Ինչպես որ և ինձ,
Նախ՝ ցնցող,
Ապա և՝ գգաստացնող,
Եվ հուսավառո՜ղ, և հուսավառո՜ղ,
Լույս չի ցուցանում,
ժամանակից շոււո թանձրացող մթում
Հույսի մի ճեղք էլ անգամ չի բացում,
Նրանց մինչև իսկ ո՛չ թե դրախտի,
Քավարանի՛ էլ չի արժանացնում:
Եվ այսքանից ետ, ասում եմ ես ինձ,
Եվ այսքանից ետ,
Դու կյանքի հանդեպ երբեմն նույն կերպ
Էլի քմահաճ, անգոհ ես մնում,
Եվ հիշեցնում ես ծանոթ հեքիաթի
Ագահ պառավին՝
Չմոռանալով, անշուշտ, այն մասին,
Որ պարգևները պառավից առան,
Մինչդեռ քեզանից՝
Դրախտն այլևս խլել չեն կարող.
Այն ներծծվել է քո էության մեջ:

ԵՎՍ ՄԻ ՆԵՐԲՈՂ՝ ՊՈԵԶԻԱՅԻՆ
…Հենց միայն ես
Հազար ու մի բանի եմ նմանեցրել քեզ:
Այդպես էլ՝ բոլոր նրանք,
Ովքեր շատ-քիչ քո շունչն զգացել են՝
Թեկուզ հեռվից հեռու,
Եվ ում թվացել է մինչև անգամ,
Թե քեզ հանդիպել են, տեսել ու ճանաչել:
Ու ես հավատում եմ նրանց մեկիկ-մեկիկ,
Քանի որ դու, ախր, մի կողմ չունես.
Բազմակողմ ես դու և բազմադեմ՝
Նման հրաբխի,
Որի հուրն ու ծուխը
Յոթ երկինք է հասնում:
Շատ ես նման դու այդ հրաբխին,
Միայն թե՝ հոգևոր…
Տարբերությունր արտանետման մեջ է,
Թե ինչ է դուրս ժայթքում (ոսկուց մինչև ավազ
Եվ ըստ կարողության ու ճաշակի
Ով ինչ է ձեռք բերում՝
Իր պատկերն ու շունչը հաղորդելով նրան:
Այդ ամենի վկան՝
Դու տեսնում ես ողջը,
ժպտում վեհանձնորեն
Եվ ժպիտդ Մոնա Լիզայի ժպիտին
շատ է նման…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.