Գրական անցուդարձ

***
Մայիսի 27-ին Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցավ հայերեն տպագրված «Վրացական պոեզիա» (թարգմանիչ` Գագիկ Դավթյան) անթոլոգիայի և վրացերեն տպագրված Էդվարդ Միլիտոնյանի «Մարդը և կրկեսը» (թարգմանիչներ՝ Մաղվալա Գոնաշվիլի, Գիվի Շահնազար, Անահիտ Բոստանջյան, Նանա Ակոբաձե, Բաղաթեր Արաբուլի, Դիանա Տեր-Բաղդասարյան, տողացիները` Մաղվալա Գեորկովա-Սահակյանի) ժողովածուի շնորհանդեսը: Երկրորդ գրքի տպագրությունը հովանավորել է թբիլիսաբնակ գործարար Ալեքսանդր Մելքոնյանը:
Երկու գրքերից բանաստեղծություններ ընթերցեցին թարգմանիչները, գրականագետներ, ուսանողներ: Լեփ-լեցուն դահլիճը ջերմորեն ընդունեց վրացական և հայկական պոեզիայի նմուշները:
Էդ. Միլիտոնյանն ու Գ. Դավթյանն արժանացան Վրացական մշակույթի դեսպան կոչմանը` պարգևատրվելով Վրաստանի գրողների միության դիպլոմով` բեղմնավոր գործունեության և հայ-վրացական գրական կապերի ամրապնդման համար:
Պատասխան խոսքով ելույթ ունեցավ Էդ. Միլիտոնյանը` կարևորելով հայ և վրաց մշակույթների տարածման խնդիրը, ապա ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանում վրաց գրողների թարգմանական նորությունները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.