Արամ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Ինչպես երբեք, այս տարի գրքերը նախատոնական իրարանցումի մեջ գտնվող գրախանութներում շատ էին՝ հատակին նետված, ոտքերի տակ ճմռթվող գրքեր… գրքեր՝ խցկված մութ դարակներում կամ այդ դարակներից ինքնամոռաց փախչելիս: Միայն այստեղ է այդքան իրական ոչ միայն անհատապես, այլև քո ողջ սերնդով անհետագիծ կորչելու վախը: Գտա, ինչ փնտրում էի՝ Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևները», մի համեստ ու գեղեցիկ ռուսական հրատարակություն: Ուզում եմ խնդրել՝ Ուիթմեն պապի չափ բարի Ձմեռ Պապ, այս տարի ու ընդմիշտ նրա պես մեզ տուր բանաստեղծության իրական ու ճիշտ ձևը, որի մեջ մենք հնարավոր ենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.