Վարդատոն – 2018

Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր՝ Վարդատոն: Այն առաջին անգամ նշվել է 1914 թ.՝ Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Մայիսի 27-ին ՀԳՄ պատվիրակությունը, որի կազմում էին Էդվարդ Միլիտոնյանը, Գագիկ Դավթյանն ու Շանթ Մկրտչյանը, մասնակցեց Թբիլիսիում Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնին: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ թբիլիսցիներ, հյուրեր Հայաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից, գրասեր հասարակություն: Վարդատոնը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ: Միջոցառման կազմակերպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Վրաստանի գրողների միությունները: Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ ոգեկոչման արարողության ընթացքում, ինչպես նաև Ս. Գևորգ եկեղեցու բակում ելույթ ունեցան մերօրյա գրողներ, արվեստագետներ: Ելույթ ունեցան նաև Վրաստանի ԳՄ նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Երկուստեք կարևորեցին ժամանակակից գրական միությունների ընթացիկ գրական առնչությունները, գրական կապերը սերտացնելու, գործնականությամբ լրացնելու աշխատանքները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հանդիպեց նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ: Քննարկվեցին Վրաստանում գրական ներկայության մի շարք հարցեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.