ՉԱՐԻ ԱՌԱՏ ՊՏՂԱՔԱՂԸ / ՆԱՆԵ

Մեր շուրջ, անգամ մեր մեջ փոփոխությունները վերջին շրջանում հախուռն ընթացքով այլ որակներ են աշխարհ բերում: Դրանք անկումի, այլասերության, կործանումի արժեքներ են: Չենք ուզում, չենք կամենում ընդունել, բայց ասես դա մեր կամքից, կարողություններից դուրս է, և գունափոխվում է ամեն բան օր օրի, մարդ ասվածը կորցնում է իր մարդկայինը, երկրներ են երերում` իրենց հենարանները քիչ առ քիչ կորցնելով, ազգեր են իրենց բնօրրանում օտարվում: Ամեն բան կարծես թե ճիշտ է` գեղեցիկ ձևակերպված օրինագծերով, իբրև թե կարևոր գործ անողների, լուրջ հայացքներ ընդունած փողկապավորների գործ ու հաշվետվություններով: Սակայն արդյունքը միշտ նույնն է` կյանքի պայմանների վատացումը, երկրներին սպառնացող վտանգների ստվարացումը, դրանց կործանարար պոտենցիալի իրականություն դառնալը…պատերազմներ, ավեր… կործանում…
Իհարկե, պարզից էլ պարզ է, որ նման` համառորեն ու առատությամբ իր սխալ պտուղները աշխարհ բերող, մարդու նորմալ էությանը, մղումներին հակառակ գործընթացը չէր կարող ինքնաբուխ լինել: Եվ արդեն այդ մասին շատերը գիտեն կամ էլ ենթադրում են, բայց հենց այդ շատերն էլ կամա թե ակամա նույն կեղտոտ գործի մեջ են «թաթախված» ու օգնում են այս ամենը ծրագրածներին ինչով կարող են, միայն թե այս պահին իրենց «տեղը տաք լինի»: Եվ այս կերպ ստացվում է, որ մեր ձեռքերով էլ հենց ողջ մոլորակը, մեր երկիրը, մյուսներինը ընկերովի գլորում ենք անդունդ, ու դեռ բողոքին ու դժգոհությանն էլ վերջ չկա… Աստծու հասցեին ուղղված մեղադրանքներն էլ իրենց հերթին:
Ամեն դեպքում, գործընթացի քողարկումն այնքան լավ է կազմակերպված, որ այնքան էլ հեշտ չէ պատճառի ու հետևանքի կապերը տեսնել: Դրան հասնելու համար լավ աշխատանք է տարվում, և մարդու կերպարին ու մտքին անհարիրը նրա կողմից ընդունելի դարձնելու մեխանիզմներ կան:
Ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոնը նկարագրել է մարդկային արժեքների և բարոյական նորմերի նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխության մոդելը, որը հայտնի է որպես «Օվերտոնի պատուհան»: «Այդ նկարագիրը կարդալուց հետո պարզ կդառնա, թե ինչպես են գլոբալ դեգեներատները օրինականացնում հոմոսեքսուալիզմը, միասեռ ամուսնությունները, պեդոֆիլիան, ինցեստը, մանկական էֆթանազիան և այլ` նախկինում քրիստոնեական բարոյականության տեսանկյունից ընդհանրապես անհարիր երևույթները»: («Ոչնչացման տեխնոլոգիա. «Օվերտոնի պատուհան», և դեգեներացիային հակադրվելու հնարավորությունը» Մյամլին Կիրիլ):
Այդ պատուհանի քայլերով էր, որ անհասկանալի կերպով կյանքի ընդունելի մաս դարձավ հոմոսեքսուալիզմը: Արդեն չի խոսվում հազվակի հանդիպող գենետիկ նախատրամադրվածության, շեղումների մասին, որոնցով, ի դեպ, միանգամայն կարելի էր որպես նորմալ մարդ ապրել` զարգացնելով անհրաժեշտը, ընդունելին: Իսկ հիմա լրիվ նորմալ մարդուն են աննորմալ դարձնելով պնդում, թե նա այլ կերպ չի կարող, և պետք է կողքին կանգնել` այդ «սոդոմ-գոմորը» պաշտպանելու համար, ինչո՞ւ չէ` նաև նրանցից հերթականը դառնալ: Երբ միասեռամոլների հիմքերը բավականին ամրացվեցին, անգամ որոշ երկրներում հասան նրանց կողմից երեխաների որդեգրման թույլատրմանը, անմիջապես Եվրոպայում սկսվեցին ինցեստի (մոտ ազգակցական, անգամ ներընտանեկան շեղված կապեր) քննարկումները, և միաժամանակ էլ ինչ-որ չափով ընթացքի մեջ դրվեցին հաջորդները` խելքից-մտքից դուրս անառակ ու մարդահոտ չունեցող բարքեր:
Կարևորը տակտիկան` Օվերտոնի պատուհան կոչվածը կա և բավականին գործուն է:
Իսկ Օվերտոնն ապացուցում է, որ ամենաանհնարին թվացող գաղափարների համար անգամ գոյություն ունի «հնարավորությունների պատուհան»: Այդ գաղափարը, ըստ մոդելի, պետք է հնարավորինս տարածել, թույլ տալ դեմ և կողմ քննարկումներ…
Մյամլին Կիրիլը իր նյութի մեջ մանրամասն նկարագրում է «պատուհանի» գործունեության մեխանիզմը: Թե ինչպես է պատուհանը շարժվում, փոխելով նաև գաղափարը իրականություն դարձնելու հնարավորությունը` անընդունելիից այն դարձնելով ընդունելի: Այն մոտավորապես այսպիսին է. պատուհանի զրոյական կետում տվյալ գաղափարն այնքան անընդունելի է, որ այն լսողն անգամ կարող է փշաքաղվել սարսափից: Հաջորդ քայլը` այն որպես ծայրահեղ գաղափար տարածելն է, մյուս քայլը` այն ընդունելի դարձնելը, հետո` մասսայականացնելը, ի վերջո` քաղաքականություն և օրենքի մաս դարձնելը:
Զրոյական քայլից առաջ շարժվելու համար օգտագործվում է, ասենք, խոսքի ազատությունը որպես շարժիչի վառելիք, մոտավորապես այսպես` ազատ մարդիկ ենք. ինչու չխոսենք թեկուզ հենց ինցեստից, հաննիբալիզմից…
Եվ սկսվում է… Կոնֆերանս, սիմպոզիում, ասենք, վայրի ցեղերի մոտ ինչ-որ տեղ, ինչ-որ անցյալներում առկա այդ երևույթների մասին: Դե, գիտնականներ են, ամեն բան քննարկելու իրավունք ունեն: Հետո ստեղծվում է նաև այդ ծայրահեղ երևույթը ներկայացնող կազմակերպություն, որը եթե իրականում էլ չլինի, համացանցում իր գործն անում է, իսկ լրատվամիջոցներն էլ բաց չեն թողնում իրենց հերթը: Սկզբում պարզ է, թե ինչպիսին է մարդկանց ռեակցիան… Բայց, միևնույն է, ընթացքն արդեն սկսված է…
Հաջորդ փուլում արդեն «ծայրահեղը, անընդունելին» տեղափոխվում է հնարավորի տարածք: Դրա համար կարևոր է համարվում այդ երևույթի նեգատիվ անունը փոխարինել նորով` ավելի իներտ անունով: Օրինակ` հաննիբալիզմ բառը փոխարինվում է «անտրոպոֆագիա» բառով, հետո, լսողությանը ավելի հարմար դարձնելու համար, ասենք` «անտրոպոֆիլիա»-ով: Նույն ձևով սկզբում «պեդեռաստ» անվանումը փոխարինվեց նախ «հոմոսեքսուալիզմով», ապա պարզապես «գեյով» և այլն, բառերով, որոնք այլևս չեն ճնշում և սղոցում լսողությունը:
Հաջորդ քայլը այն ընդունելիից իրական դարձնելն է: Հասարակության մեջ արհեստականորեն ստեղծվում է «մարտադաշտ» երկու ծայրահեղ մոտեցումներ կրողների միջև` կողմնակիցների (արհեստականորեն աճեցված) և ընդդիմադիրների: Ընդդիմադիրները, այսինքն` նորմալ մարդիկ, դրվում են այդ խելագար հատուկենտների հետ նույն հարթության վրա և դեռ ավելին` ներկայացվում են որպես ագրեսիվ ծայրահեղականներ: Կողմնակիցները ձգտում են նման երևույթները դուրս բերել արգելված, դատապարտվող և հոգեկան շեղումներ կատեգորիաներից և ձևակերպումներից:
«Պեդոֆիլների մեծամասնությունը գիտակից և բարի մարդիկ են»,- ասել է Ֆրեդ Բեռլինը կոնֆերանսի ժամանակ: Իսկ իրեն «գեյ-ակտիվիստ» համարող Ջեյկոբ Բրեսլոուն իր ելույթում պահանջել է, որ երեխաները պետք է լինեն «մեր ուշադրության օբյեկտը», պարզ բացատրելով նաև, թե ինչ կերպ: Առաջարկվում է պեդոֆիլիան համարել ընդամենը սեռական կողմնորոշման ձևերից մեկը, ինչպես հոմո և հետերո սեքսուալիզմը:
Դրանից հետո Օվերտոնի պատուհանը շարժվում է առաջ. արդեն ժամանակն է մինչ այդ մարդու բնության հետ անհարիրն ու անընդունելին դարձնել մասսայական: Երևույթն արդեն ներառվում է լրատվության, թոք-շոուների մեջ, հնչում են այդ թեմայով երգեր, նկարահանվում են ֆիլմեր, կամ որևէ ֆիլմում միշտ ներկա է լինում մեկ կամ երկու այդպիսի կերպար: Հեռու չգնանք. հիշեք մեր շատ սերիալներ: Ժողովրդի մեջ տարածում են տեղեկա­տվություն այն մասին, որ այս կամ այն առասպելական կամ պատմական, կամ ինչու չէ` արդեն ներկայումս որևէ պաշտոն զբաղեցնող հայտնի մեկը այդպիսին է: Սկսվում է նաև նրանց արդարացումը` «Այդպես դաստիարակվել են և ի՞նչ մեղավոր են, եթե այդպիսին են», «Նրանք ճնշված իրավունքներով են, և պետք է պաշտպանել», և այլն…
Պատուհանի հաջորդ առաջ ընթացող քայլը մասսայականից քաղաքականություն դարձնելն է: Սկսվում է երևույթի պաշտպանության համար օրինագծերի մշակումը, առաջ քաշումը և ընդունումը: Այսինքն` այն «ստվերից» հանելն ու օրինականացնելը: Արդեն ստացվում է, որ, ասենք, «հոմոսեքսուալիզմի արգելումն արգելված է»… Եվ հասարակությունը կործանող հերթական աղետը վերջնականապես կյանքի և հաղթելու իրավունք է ստանում լիարժեքորեն: Արդեն առանց արգելքի այդ թեման սողոսկում է դպրոց-մանկապարտեզ, և երեխան իր աշխարհաճանաչողությունն սկսում է շեղված ընկալումներով: Եվ նոր սերունդը կորցնում է նորմալ լինելու իր բոլոր շանսերը:
Հիմա Եվրոպան` արդեն հոմո, տրանս սեքսուալիստների հարցերին այս կերպ կյանքի իրավունք տալուց հետո, ողջ աշխարհի աչքի առաջ զբաղված է ինցեստը և մանկական էֆթանազիան արգելվածից ընդունելի դարձնելով:
Օվերտոնի պատուհանն իր գործին է:
Իսկ այն, ինչ արվում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, շատ շուտով տարբեր հնարքներ և փողեր բանեցնելով փորձում են իրականություն դարձնել նաև մեզ մոտ. հոմոսեքսուալիզմի մինչ վերջերս չեղած խնդիրն արդեն մեր իրականության մաս է դարձել և շարունակում է իր արշավը…
Եվ այդ կերպ ոչ միայն բարոյական շեղումներն են առաջ տանում. դանդաղ, աննկատ քայլերով կյանքի բոլոր ոլորտներն են անհրաժեշտ հունով ընթանում, և մենք ապրում ենք, ապրելու ենք այդ բոլորը…
Ցավոք, այսօր մեր իշխանավորները լրիվ զգոնությունները կորցրած` մեզ դրսի ուժերի ձեռքում խաղալիք են դարձրել. միջազգային պայմանագրերով մեր իրականությունն արդեն կառավարվում և շուտով առավել թափով կառավարվելու է նրանց «պրոտոկոլներով», հրահանգներով և օրինագծերով… Եթե, իհարկե, ի վերջո չհասկանան, որ շատ թանկ, հազարամյակներ շարունակ արյան գնով պահված երկրի պատասխանատուներ են և ոչ ընդամենը այլոց կողմից լավ վարձատրվող ենթականեր… Եվ եթե չհիշեն իրենց իսկ պապ ու տատերի իմաստություններից թեկուզ այս մեկը` «յոթ անգամ չափեն մեկ անգամ կտրելու համար»:
«Ազատություն, հավասարություն, եղբայրություն» բառերը մեր կույր գործակալների միջոցով, աշխարհի բոլոր ծայրերում ոտքի կանգնեցրին մարդկանց ամբողջ լեգիոններ, որոնք խանդավառությամբ տարան մեր դրոշները: Մինչդեռ այդ բառերը որդի պես կրծեցին Գոյերի բարեկեցությունը` ամենուր ոչնչացնելով խաղաղությունն ու հանգիստը, համերաշխությունը, քայքայելով նրանց պետությունների բոլոր հիմքերը…
Մենք սահմանադրությունների մեջ ժողովրդի համար պատրանքային իրավունքներ մտցրեցինք:
Բոլոր այդ, այսպես կոչված, «իրավունքները» կարող են գոյություն ունենալ լոկ տեսականորեն, որովհետև դրանք երբևէ ընդունակ չեն իրականանալու»:
(Սիոնյան իմաստունների արձանագրություններից)
Ահա այսպես…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.