Նշվեց Պոեզիայի օրը

Լճկաձոր

Տավուշի մարզի Լճկաձոր գյուղի դպրոցում նշվեց Պոեզիայի միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցում էին ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ Զավեն Պետրոսյանը, բանաստեղծ, երգչուհի Կարինե Ալեքսանյանը, դպրոցի տնօրեն, արձակագիր Ռուսլան Մալինյանը:
Ջերմ ու անկեղծ տրամադրությամբ ընթացավ միջոցառումը, որ ութերորդ ու իններորդ դասարանցիների ուժերով կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Գայանե Դալլաքյանը և Աստղիկ Մարտիրոսյանը: Այն կրում էր «Պոեզիայի դռները բաց են բոլոր նրանց համար, ում հոգում երգ կա» խորագիրը: Շնորհալի դպրոցականների ասմունքն ու երգը, իրոք, գրավիչ էին: Նրանք ասմունքում էին հայ դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները:
Համերգային կատարումով հանդես եկավ Կարինե Ալեքսանյանը: Պոեզիայի սուրբ առաքելության մասին խոսեցին բանաստեղծները` ընթերցելով նաև իրենց նոր ստեղծագործություններից: Ցերեկույթը տոն դարձավ բոլոր մասնակիցների համար: Ռ. Մալինյանը առաջարկեց Պոեզիայի օրվա հանդիսավոր նշումը Լճկաձորի դպրոցում դարձնել ավանդական, որն արժանացավ միահամուռ հավանության:
Զ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.