ՆԱՆԵ / ՄԵՐ ՕՐԵՐԻ ԱՄՈԹԸ

Անկախություն ձեռք բերեցինք, բայց խորհրդային ռեժիմի բռնատիրական վիճակից մի բան էլ ավելին ստացանք. չթվեմ՝ դուք էլ լավ գիտեք, միայն արժե նշել այն, որ հիմա հայերով ենք ու… ավելի անարդար բան չկա, քան հայը՝ հայի դեմ, հայը՝ հայի հաշվին, հայը՝ հայի թալանի, ոխի ու ատելության թիրախ:
Սահմանի վրա հաղթում ենք, որովհետև դա չկա. ամեն բան արդար է՝ դիմացը թշնամին է՝ իր նենգ աչքերով հառված մեր նախնյաց հողին:
Բայց ազգի անվտանգությունը միայն սահմանների վրա չի խոցելի, պահեր կան, երբ ազգի անարժեքն է վեր բարձրանում և օտարից էլ ավելի մեծ պատուհաս դառնում երկրի գոյատևության համար: Նրանք ճարպիկ են, սրիկայության ու դավերի, ստի ու կեղծիքի մեծ գիտակներ, և զարմանալի չէ, որ սողոսկել են կարողանում վեր ու վեր, ու հետո ամրացնում իրենց տեղը «մեր դեմ խաղ չկայով», ընտրաձայների թվի «որքան ուզեմ՝ այնքան էլ կխփեմ»-ով, օրենքները ձևելով ու հարմարեցնելով իրենց թիմի, ընտանիքի, կերամանից օգտվող ծախված ծառայակիցների լկտիացած «կայսրությունը» ավելի ու ավելի կայունացնելուն ու նրա գոյությունը երկարաձգելուն: Եվ «ժողովրդավարություն» կոչված բռնատիրությունը արդեն որերորդ անգամ է նույն թամբին ինքն իրեն կարգում տեր ու տիրակալ:
Ժողովրդավարական երկրում ժողովուրդը լրիվ զրկված է իր ընտրությունը կատարելու, իր կամքն արտահայտելու իրավունքից. միշտ պատրաստ հայոց զենքը կա, որ սահմաններից էլ կարող են որպես լրացում բերել՝ արդեն գրեթե գերիների վերածված, «անապահով խավ» դարձած, աղքատության հատակում հայտնված, անհուսության ու անարդարության ցավով հիվանդ ժողովրդի դեմ… Կարևորը, որ գերհարուստների օրեցօր ճոխացող կյանքը համաշխարհային մրցակցության դաշտում առաջին տեղերին հասնի, աշխարհի գերհզորների հետ «բարև-բարլուսից» նրանք իրենց մեծ բան զգան:
Չնայած, գրեթե բոլորը մեղքի բաժին ունեն, քանի որ 5-10 հազարներով «գնեցին» հանրապետականների այսօրվա հանցավոր ամենաթողությունը: Բայց… անցած լինեն բոլորիս մեղքերը:
Այս տարիներին մեզ շատ տարանջատեցին, չարացրին, իրար դեմ հանեցին: Ժամանակն է, որ սկսենք միավորվել ու սիրել իրար: Ահա՛ այս պահի և, ընդհանրապես, գոյատևության միակ բանաձևը:

Մեկ մեկնաբանություն

  1. հարգելի Նանե լրիվ համաձայն եմ Ձեր հետ. Միայն հիշենք որ լինելով Քրիստոնեա սիրքլ միմյանց պիտի սկսած լինեօնք դեռ առնվազն Քրիստոնեություն ընդունելու ժամանակներից…Հիմա ել կատարյա և համատարած անգրագիտությունը և չնթերցումը Աստվածաշնչի սոցիալական հարաբերություններում գործում է ավերներ… մինչ հիմա փոխարինելիք չկա. Աստվածաշնչի խորքային ուսուցումը պիտի ետ ներել դպրոց, ընտանիք, կենցաղ, և դա նույնը չէ ինչ ծեսական արարողակարգերն են…
    Հույսով եմ համաձայն կլինեք

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.