Հայտարարություն ՀԳՄ վարչության նիստում /Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Որպես հայ, ավագագույն գրող՝ ցնցված եմ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս հորջորջված Մանվել Գրիգորյանի դավաճանական արարքների կապակցությամբ: Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ իր համախոհներով խորամանկ, քողարկված ձևով զբաղվել է հայ զինվորի զենքը, հանդերձանքը, դեղորայքը թաքցնելով, Հայաստանի և Արցախի բնակչության, ուսանողության, աշակերտության սնունդը յուրացնելով, գազանանոց պահելով և այլ քստմնելի գործերով:
Դատապարտելով հանրությանը ներկայացված Մանվել Գրիգորյանի հանցավոր գործունեությունը՝ պահանջում եմ արդար, անաչառ հետաքննություն և դատավարություն:
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
Մանկագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1964թ.-ից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.