Էդվարդ ԽԱՉԻԿՅԱՆ

1. ՀՀ և Եվրամիության կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր, որը մի կողմից գալիս է փաստելու, որ Հայաստանը այնքան էլ կախյալ չէ տարածաշրջանի հզոր տերություններից և վարում է իր շահերին ձեռնտու քաղաքականություն, և այն, որ համաձայնագիրը պատուհան է բացում դեպի Եվրոպա և մի քանի տարի հետո կվերանա վիզային ռեժիմը, և մենք կարող ենք առանց բարդությունների շրջել եվրոպական երկրներում: Միակ մտահոգությունս «Միջազգային արժութային ֆոնդի» վարկային քաղաքականությունն է, որ աննկատ մեզ նետում է օրեցօր կուտակվող պարտքերի գիրկը, որի տակից դուրս կգանք միայն երկիրը և մեր երեխաների ապագան վաճառելով….

2. Իբրև այդպիսին չեմ դիտարկել, բայց կարող եմ նշել ճանաչողության իմաստով շատ գովելի ամենամյա կինոփառատոները՝ «Ոսկե ծիրանը», որը բարձրացնում է մեր երկրի մշակութային վարկանիշը, Գրքի փառատոնը, ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պարբերաբար կազմակերպվող մշակութային համաժողովները, որոնք ամրապնդում են կապերը Հայաստանի և հայաբնակ արտերկրների մշակութային օջախների միջև…

3. Այս տարի լույս տեսավ 21-րդ գիրքս՝ «Գրավաճառը», որը համընկավ իմ հոբելյանի՝ 60-ամյա տարեդարձիս հետ, որը շուքով կազմակերպել էր ՀԳՄ-ն՝ «Գրական թերթի» շնորհավորական ուղերձով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։