Բաց նամակ զինվորին / ԵՍԹԵՐ

Ոչինչ չի կարող սփոփել և արդարացնել սոված ու անզեն զինվորի մոր ապրումները: Ինչպե՞ս մայրը քնի, երբ զինվորը գուլպա չունի կամ ինչպե՞ս ազգս հանգիստ խղճով գլուխը դնի բարձին, երբ հայ ազգի տականքը խոր փոս է փորում հայ ազգի ոտքի տակ: Ներողություն եմ խնդրում, իմ քաջ ու հերոս տղաներ, ու ամոթից գետինը մտնում, որ ձեզ չկարողացանք պաշտպանել ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամուց: Որ անտարբեր մնացինք այսքան տարի մեր աչքի առջև կատարվածին ու չբարձրաձայնեցինք: Թող ներեն երկնքում սավառնող ձեր անմահ հոգիները, որոնց երազները մնացին անավարտ ու կիսատ, ու ձեր թռիչքը մնաց անթև ու արյունոտ: Մենք նոր թևեր ենք տալու ձեր հոգիներին՝ ազատ և արդար Հայաստանում թևածելու համար: Ներիր, զինվոր, որ ժամանակին չբռնեցինք դահիճի ձեռքը: Հանգչիր խաղաղությամբ: Քո վրեժը մենք ենք լուծելու:

ԵՍԹԵՐ
Բանաստեղծուհի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.