ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷ, ՈՐ ԱԶԵՐԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՄԵՆԱԿ ՄՆԱՆ / Սամվել Կոսյան

«Կարծում էի` 21-րդ դարում աշխարհում պետություն չի մնացել, որի ազգային գաղափարը բացահայտ ազգայնամոլությունն ու մի այլ ժողովրդի ոչնչացման ցանկությունը լինի, և դա միայն այն պատճառով, որ այդ ժողովուրդը դավանում է ուրիշ հավատի և մշակութային ուրիշ արժեքների,- ադրբեջանական բանտից հետո գրել է բլոգեր Լապշինը:- Ադրբեջանը մտածում է, որ հայերն իրավունք չունեն իրենց լեզուն, կրոնն ու մշակույթն ունենալ: Եթե այդ մասին կայարանի բոմժն ասեր, ցուցանիշ չէր լինի, բայց եթե գլխավոր դատախազության ղեկավարությունն է ասում, ապա դա արդեն պաշտոնական գիծ է»: Սակայն ազերիների այլատյացությունն ու ռասայական խտրականությունը պայմանավորված չէ միայն հայկական էթնոսով: Նույնն է այդ երկրի ազգային փոքրամասնությունների՝ լեզգիների, ավարների, թալիշների, թաթերի և ցախուրների վիճակը, ովքեր դատապարտված են մշտապես պայքարելու ազերիների պարտադրված ուծացման դեմ: Զաքաթալայի բնակչուհի Միխաթ Ալիևան պատմում է, թե ինչպես են ծննդատանն իրեն ասել, որ երեխայի ազգությունը ադրբեջանցի են գրելու: «Բայց նա ի՞նչ ադրբեջանցի է, եթե ծնողներն ավարացի են»,- զարմացել է Ալիևան, սակայն նրա բողոքին ուշադրություն չդարձնելով, ծննդյան վկայականում ավելացրել են «օղլի» վերջածանցը, ինչը Ադրբեջանում պարտադիր պայման է: «Մեզ հաճախ են ասում, որ 10 տարի անց այստեղ ավարացի չի լինի: Զաքաթալայում, Բալակոնում ոչ մի ավարացի չես գտնի: Ով խելք ունի՝ խելքը կխլենք, ով փող՝ փողը կվերցնենք, ով չգնաց, բոլորին բանտ կգցենք»: Նույն իրավիճակն է ազգային մյուս փոքրամասնությունների պարագայում, որոնց ինքնադրսևորման, ազգային լեզուն, մշակութային ավանդույթների պահպանման հնարավորությունները համարյա զրոյի են հավասարեցված: Արգելված են մայրենիով դպրոցներ, լրատվամիջոցներ, ռադիո, հեռուստատեսություն ունենալը: Ընդդիմանալու պարագայում ազերիների պատժիչ ջոկատները չեն հապաղում թուրքական դաժանությամբ հաշվեհարդար տեսնել ակտիվիստների նկատմամբ: Բաքվի էթնո-քաղաքականության հիմնահարցը մեկն է՝ ուծացնել, չստացվելու դեպքում, էթնիկ զտումների գնալ` օգտագործելով իրենց քոչվոր նկարագրին հատուկ բոլոր անմարդկային միջոցները: «Ռիա Դերբենդի» հոդվածագիր Նաժմուդին Ալիևը իր «Ինչ կտա Ղարաբաղի համար մղվող նոր պատերազմը» հոդվածում, շեշտելով ապագայում նոր լայնածավալ գործողությունների հավանականությունը, փորձում է գուշակել, թե Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն ինչպես դրան կարձագանքեն, հաշվի առնելով այն տարածված տեսակետը, որ Ադրբեջանը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին միտումնավոր է ուղարկում Հայաստանի և Արցախի սահման, որտեղ նրանք զոհվում են: Փաստացի, ազերիներն իրենց ռազմատենչությանը հետամուտ, ձգտում են արցախյան պատերազմով իրականացնել նաև այլ՝ մասնավորապես ազգային փոքրամասնությունների ներուժը թուլացնելու և նրանցից հնարավորինս քիչ կորուստներով ձերբազատվելու ֆաշիստական ծրագիրը: Սակայն, չնայած երկարատև ու շարունակվող բռնաճնշումներին, կյանքը ցույց է տալիս, որ հնարավոր չէ ժողովրդի համբերության զսպանակն անվերջ սեղմել: Լեզգիներն ու թալիշները, որոնք իրենց թվաքանակով Ադրբեջանում 2-րդ և 3-րդն են, կոչ են արել իրենց հայրենակիցներին և ազգային փոքրամասնությունների մյուս ներկայացուցիչներին հրաժարվել հայ-ադրբեջանական պատերազմին մասնակցելուց: Լեզգիների «Ռիադերբենդ» կայքը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերում ծառայություն իրականացնող լեզգիները, թալիշները, ավարները, ցախուրները և այլն, ավելի հաճախ են հայտնվում առաջնագծում և հայ զինվորների թիրախ դառնում, այն դեպքում, երբ ադրբեջանցիների մեծ մասն իրենց սիրասուն զավակներին ամեն գնով հետ են պահում շփման գծում ծառայելու ռիսկից, ինչն այլազգիների համար բացառվում է: Ահա թե ինչու Ալիևի համար արժեք չունեն սեփական զոհերը: Հոդվածի վերջում կոչ է արվում չմասնակցել հայ-ադրբեջանական պատերազմին, շեշտելով, որ դա իրենց պատերազմը չէ: Իր հերթին թալիշական կայքը փաստում է, որ առաջնագծում հայ զինվորի դիմաց հիմնականում այլազգիներն են, ավելացնելով, որ իրենց կռիվը ոչ թե հայի դեմ է, այլ՝ թուրքի: Ապա հարցադրում է արվում, թե արդյո՞ք հայերն իրենց թշնամի են. «Մի՞թե հայերն են մեզ թուրքացնում, մի՞թե հայերն են մեզ արգելում խոսել թալիշերեն, մեր երեխաներին սովորեցնել մայրենի լեզուն, հայերն են ոչնչացնում մեր հնամենի մշակույթը և ուղարկում մեզ կռվի, որի հետ կապ չունենք», և կրկին կոչ՝ չկռվել հայի դեմ, այլ պատրաստվել կռվելու Թալիշստանի անկախության համար: Սա է իրականությունը, և բացառված չէ, որ նոր պատերազմի դեպքում ազերիները հայերի դեմ մենակ մնան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.