ՎԱՆԱՁՈՐՅԱՆ ԲԵՄՈՒՄ ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐՆ ԵՆ / Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Այս տարվա թատերական աշունը նշանավորվեց մի շատ կարևոր իրադարձությամբ: Առաջին անգամ տեղի ունեցավ փառատոն, որը նվիրված էր ժամանակակից դրամատուրգիային և ներառում էր արդի պիեսների բեմադրությունները: Քաղաք Վանաձորի աբելյանական հերթական փառատոնը, որը նվիրված էր անվանի գրող Հ. Մաթևոսյանին, մեկ շաբաթ շարունակ տեղի հանդիսատեսին ցուցադրեց ժամանակակից պիեսների բեմադրությամբ ներկայացող Թիֆլիսի և հանրապետության տարբեր թատրոնների ներկայացումներ: Փառատոնի բացման […]

Բանաստեղծի երկրպագության վայրն ու ժամանակը / Գարեգին ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ժամանակը երբեք չի պարտադրում, պարզապես մեր ցանկություններին ու հարմարավետությանն ընդառաջ տեղի-անտեղի ենթարկվում ենք նրան՝ ընդհանրական հիմնավորումներ գտնելով, թե այսօրվա պահանջն է թելադրում և հարկադրում ողնուծուծով փոխվել և «բավարարել» շուկայի պահանջը: Հարափոփոխ այս ընթացքի մեջ բարոյական նորմերն ու սկզբունքները, իրոք, ենթարկվում են ազդեցությունների, իսկ երբեմն էլ՝ արտաքին հարձակումների, սակայն երկրավորի հազարամյա գիտակցությամբ ապրող-արարող մարդու համար տարվա […]

Հիշողություն, որի արմատները շատ խորքերից են գալիս… / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Անդրանիկ Հակոբյանը ստեղծագործել սկսել է վաղ հասակից, սակայն նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Քամու դեմ մենակ» խորագրով, լույս տեսավ 2001 թվականին, երբ նա արդեն հատել էր իր կյանքի չորս տասնամյակի շեմը: Բայց այդ «ուշացման» պատճառը ամենևին էլ իր թերացումը կամ «ծուլությունը» չէր, այլ վերջին տասնամյակներին մեր ժողովրդի կյանքում կատարված արմատական հեղաբեկումները, որոնք իրենց շրջապտույտի մեջ էին […]

ԿԱՄԻԼԱ

Առիւծաբաշ Արքաներին Օ՜, սիրեկան դուք այրեր, Հեշտանքի անտառներում խուզարկու, Հաճոյքների տարփանքներով վառվռուն, Կրքէ կրակներով խելագար: Կեանքն ըմբոշխնող արու- արքայ մարմիններ, Հարուա՛ծ- հարուա՛ծ սուզուող խորքը ցնծութեան, Հասնումների սիրատոչոր ժայթքումով, Առագաստի քրտինքներով բոցաւառ: Համբոյրներով էգ կույսերի սիրակեզ, Կայծականետ ձգումների լարումով, Կանթե՜ղ վառեք սիրոյ երկիր հեշտանքի, Գգուանքների արբեցումով մորեմերկ: Գռմռում եք առիւծաբաշ պոռթկումով, Վայելքների հիւթեղ բնի մէջ սիրատենչ, […]

Արմենուհի ՍԻՍՅԱՆ

*** Ու կթվա, թե ծառը փայտ է մի, ու իր համար աճում է միայն: Ասում եմ ես ձեզ. ինչպե՞ս կարող է ծաղկել ինչ-որ բան առանց զգացմունքի, դե փորձե՛ք հապա… *** Երկուսս էլ ծխում ենք. քեզնից ծուխ է արձակվում ծխախոտի, ինձնից՝բանաստեղծություն. երկուսն էլ գնում են երկինք, երկուսից էլ մենք ենք սպառվում… *** Քնած էի ձմռան գրկում, […]

ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆ / ՓՈՐԱՑԱՎԸ ԾԽԱԽՈՏԸ ՉԷ

– Սո՜սիկ, Սո՜սիկ… մի պապռոզ տու, հասնեմ տուն: Հարևան Բագրատ բիձան է կանչում: Կարճահասակ, ջլուտ մի մարդ՝ կնճռապատ, պեպենոտ, փոքրավուն դեմքի համար կարճատեսի չափազանց մեծ ակնոցով ու հարբեցողությունից մշտապես կարմիր, մեծ քթով: Նրանց տան ճանապարհը մեր դարպասի մոտով է անցնում, իսկ տների միջև ընկած տարածությունը հիսուն մետր հազիվ լինի, ուստի` ծխախոտը միայն պատրվակ էր, որ […]

ԾԱՌԻ ՍՈՒՆԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՆՑ ԾԱՌԻ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայիս լարվածությունը փորձագետները որակում են որպես աննախադեպ: Ամեն ինչ սկսվեց, երբ Ստամբուլում՝ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով, ձերբակալվեց ԱՄՆ դիվանագիտության առաքելության աշխատակիցը, ինչին հաջորդեց ԱՄՆ-ի դեսպանատան՝ Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցման մասին հայտարարությունը: Ժամեր անց համարժեք որոշում կայացրեց նաև պաշտոնական Անկարան: Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ընդգծեց, որ […]

ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԱՍԿԵՐ 2016» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 28-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հյուրընկալ դահլիճում ամփոփվեց «Հասկեր» մանկապատանեկան գրական ստեղծագործությունների համահայկական մրցույթը: «Հասկեր» ամենամյա մրցույթը անցկացվում է արդեն երկրորդ անգամ, և, ըստ ամենայնի, ապահովագրված է նրա շարունակական ընթացքը, քանզի մեծ խանդավառություն է առաջացրել դպրոցահասակ ստեղծագործողների շրջանում: Մրցույթի մասնակիցները 5-17 տարեկան երեխաներ ու պատանիներ են Հայաստանից, Արցախից, Ջավախքից: «Հասկեր» մրցանակաբաշխության համահիմնադիր «Էդիթ […]

Գիտաժողով՝ նվիրված Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին

Հոկտեմբերի 26-27-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի և Ռուսաստանի այն թանգարանների ներկայացուցիչները, որտեղ պահվում և ցուցադրվում են հայ մեծ գեղանկարչի աշխատանքները: Զեկուցումները Մ. Սարյանի արվեստի ու տուն-թանգարանի հիսունամյա գործունեության մասին էին, որոնցում մասնավորապես նշվում էր, թե ինչպես են այդ թանգարանները տարիների ընթացքում համալրվել Սարյանի աշխատանքներով, ինչպես […]

Նշվեց Իգնատ Մամյանի 70-ամյակը

Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ կյանքից վաթսունմեկ տարեկանում հեռացած բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Իգնատ Մամյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ-երեկո: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը շեշտեց, որ ճիշտ որոշում էր բանաստեղծի 70-ամյա հոբելյանը նրա ծննդավայրում նշելը: Որտեղ էլ ապրել ու ստեղծագործել է վաստակաշատ գրողը, նրա ուշադրության կիզակետում մշտապես եղել են հարազատ լեռները, […]

ԱՆԱՀԻՏ ԱՐՓԵՆԻ «ԱՆԱՀԻՏԻ ԱՂԲՅՈՒՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին, Արցախի ու Հայաստանի գրողների միությունների համատեղ ջանքերով և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու «Վալլեքս գարդեն հոթել» հյուրանոցային համալիրի հովանավորությամբ, Ստեփանակերտում կայացավ Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավեպի շնորհանդեսը: Միջոցառումը վարում էր Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, ով իր բացման խոսքում հիշատակեց, որ էպոսային տարրեր ունեցող վեպում Հացի գյուղն է, գյուղի մեջ` Արցախը, Արցախի մեջ` […]

Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ / ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Պարոն վարչապետ. Գիտեք ու գիտենք, որ օր օրի նոսրանում ու հատահաշիվ են դառնում մեր երկրի սահմանամերձ բնակավայրերն ու շեները: Անշուշտ, հայտնի է նաև, որ կառավարությունը որոշ միջոցառումներ է ձեռնարկում և կիրառում այդ երևույթը կանխելու համար, սակայն, ավաղ, ինչպես ասում են. «Ջաղացից ես եմ գալիս ու լավ գիտեմ ալյուրի գինը»: Ուրիշ […]

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Պարոն նախագահ. Խոսքս հայ գրականության և գրողների մասին է: Սեփական գրականությունից հանրության կտրվածությունը բերում է բարոյահոգեբանական անկման, որի հետևանքները աղետալի են ցանկացած երկրի համար: Հայաստանի իշխանությունների կողմից գրականության, ընդհանրապես, մշակույթի նկատմամբ ուշադրության նվազեցումը, պետական աջակցության կտրուկ կրճատումը ավելի է խորացնում հանրության և գրականության, արվեստի միջև անջրպետը: 30 տարի ես ուսումնասիրում […]

ՆԱՆԵ / ՆՅՈՒԹԻՑ ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր աշխարհակարգում նորություններն այնքան շատ են, որ սովորական մարդ-անհատի` առանց այն էլ արդեն ոչ այնքան առողջ գլխի համար գլուխ հանելու բանը չեն: Ոչ սովորականի համար էլ հեշտ բան չէ այդ լաբիրինթոսում ի վերջո գտնել տրամաբանական կորիզը` այն սարսափելի կարգուկանոնային համակարգը, որը ինչ-որ անտես դիտակետերից հսկում և ղեկավարում է ողջ աշխարհը, և այն տանում ըստ իր […]

ԱՍՏՎԱԾԱԽՈՒՅԶ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄՈԴԱՅԻԿ» ԴԱՌՆԱԼՈՒ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Հարցազրույց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանի հետ Կարինե Աշուղյան Արդեն երկար տարիներ խորամուխ եք եղել Գրիգոր Նարեկացու անմահ ստեղծագործությունների բազմաշերտ հետազոտությունների մեջ: Հրապարակի վրա են նրան նվիրված Ձեր հոդվածներն ու գրքերը: Վկայելով դրանց կարևորությունը, իր վերջին աշխատության մեջ (Գրիգոր Նարեկացին և նարեկյան դպրոցը, գիրք Բ, 2016) հրաշալի հայագետ և բանաստեղծ Հրաչյա Թամրազյանը գրում է. […]

ՊՈԵԶԻԱՆ ԿԵՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՆԳՈՒՅՑՈՒՄ / Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Էդ. Միլիտոնյանի բանաստեղծությունների նոր` «Մի բուռ խոսք» ժողովածուի1 վերնագիրը հեղինակի տեսադաշտը սահմանափակող իմաստային ու թեմատիկ հատուկ ուղղվածություն չունի, որովհետև սովորական առօրյա կյանքը ամեն քայլափոխի դիտողունակ հեղինակին նոր թեմա ու նոր միտք է հուշում: Շենքերի ու բակի մարդիկ, փողոցը, երկիրը, քաղաքները, հասարակությունը, մոլորակը Էդ. Միլիտոնյանին թեմաներ ու խնդիրներ են թելադրում, որոնք բանաստեղծին հուզում են, զայրացնում, տխրություն […]

ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ / ՊԱՏՄՎԱԾՔ` ՉԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրական թերթը» միանում է շնորհավորանքին …Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը, Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն, Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան, Որ… եղիցի լո՜ւյս: Պարույր Սևակ Առավոտ կանուխ զանգահարել է թերթի խմբագիրը, թե ինչո՞ւ մեզ պատմվածք չես տալիս: Ի՞նչ պատմվածք, մտածում եմ, ո՞ւմ եմ պատմվածք տվել վերջին […]

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏՎԵԼԸ ԵՎՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ Է / Սամվել Կոսյան

ԵԽԽՎ-ում ընդունված հակաադրբեջանական երկու բանաձևերը հերթական դժգոհության ալիքն են բարձրացրել Ադրբեջանում, ինչը սպասելի էր, հաշվի առնելով այդ երկրի քաղաքական ներքին վիճակը, որտեղ քննադատությունը կարող է հնչել միայն դրսի հասցեներով, մինչդեռ ներսում ստիպված և պարտավոր են նշելու դրականն ու առաջընթացը` չմոռանալով վկայակոչել դրանց հեղինակ «ամենակարող և հրաշագործ» ալիևներին: «Նիրվանայական» այս ֆոնին որոտի տպավորություն են թողել ԵԽԽՎ-ի […]

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ» ԱՇԽԱՐՀԻ ԷՊԻԿԱԿԱՆ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Հոկտեմբերի 11-13-ին Երևանում և Ծաղկաձորում տեղի ունեցավ ժողովրդական էպոսներին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» թեմայով: Այն կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանը (UCLA): «ԳԹ»-ի հարցերին պատասխանում է Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ պրոֆ. Ազատ Եղիազարյանը: «ԳԹ» Պարոն Եղիազարյան, պատմեք […]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդ հեղինակներին` գրականության բնագավառում՝ մեկ մրցանակ Հայտերն ընդունվում են փետրվար ամսվա ընթացքում: Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը` […]